Գլխավոր տեղեկություն
Համար
N 192-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ փոխվարչապետ
Ստորագրման ամսաթիվ
28.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 փետրվարի 2019 թվականի N 192-Ա

 

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

       

Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 8-ի N 541-Ն որոշման 1-ին կետին համապատասխան՝

Հաստատել «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի հոկտեմբերի 24-ի ՀՕ-402-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառման ցանկը` համաձայն հավելվածի:

        

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան

       

2019 թ. փետրվարի 28

Երևան

    

  

           

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

փետրվարի 28-ի N 192-Ա

որոշման

         

Ց Ա Ն Կ

 

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ

         

Իրավական ակտի վերնագիրն ու տեսակը

Իրավական ակտի նախագիծը ներկայացնելու համար պատասխանատու պետական կառավարման
մարմնի անվանումը

Իրավական ակտի նախագիծը
ներկայացնելու ժամկետը

Իրավական ակտն ընդունելու առնչությամբ իրականացվող
միջոցառումների ֆինանսական ապահովման աղբյուրը

Իրավական հիմքը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 30-ի N121-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»
ՀՀ կառավարության որոշման նախագիծը ՀՀ կառավարություն ներկայացնելը

ՀՀ բնապահպանության նախարարություն

2019 թ.
մարտի 3-րդ տասնօրյակ

Ֆինանսավորում չի պահանջվում։

«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք, 23.1-ին հոդված, 2-րդ մաս

          

Հայաստանի Հանրապետության
փոխվարչապետ

Տ. Ավինյան