Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.04.2006-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
25.04.2006
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.2006

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՍԹՈԼՆ ԸՆԴԴԵՄ ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԳՈՐԾՈՎ

 

2006թ. ապրիլի 25-ի վճիռը

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

ՓԱՍՏԵՐ

 

I. ԳՈՐԾԻ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐԸ

 

7. 1996 և 1997 թվականներին Համաշխարհային հրեական կոնգրեսի և շվեյցարական բանկերի միջև անց են կացվել բանակցություններ փոխհատուցման վերաբերյալ` շվեյցարական բանկային հաշիվներից Հոլոքոստի զոհերի չստացված ակտիվների մասին:

8. Կարլո Ջագմեթին, ով այդ ժամանակ Շվեյցարիայում Միացյալ Նահանգների դեսպանն էր, 1996թ. դեկտեմբերի 19-ին կազմել էր «ռազմավարական ակտ», որը «գաղտնի» էր և որը հարցը քննարկելու նպատակով ֆաքսի միջոցով ուղարկվել էր Թոմաս Բորդերին, ով հատուկ հանձնաժողովի ղեկավարն էր, որն ստեղծվել էր Բեռնի արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի շրջանակներում: Պատճեններն ուղարկվել էին տասնինն այլ անձանց և Թել Ավիվում, Նյու Յորքում, Լոնդոնում, Փարիզում և Բոննում Շվեյցարիայի դիվանագիտական ներկայացուցչություններին:

9. Դիմողը ձեռք էր բերել պատճենը: Ակնհայտ է, որ նա չէր կարող ձեռք բերել այդ փաստաթուղթն առանց մասնագիտական գաղտնիությունը խախտելու այն անձի կողմից, որի ինքնությունը դեռևս անհայտ է: 1997թ. հունվարի 26-ին, կիրակի օրը, Ցյուրիխի «Sonntags-Zeitung» կիրակնօրյա թերթում դիմողի կողմից հրատարակվել է հետևյալ հոդվածը (թարգմանություն):

«Պրն Կարլո Ջագմեթին վիրավորում է հրեաներին»:

Գաղտնի փաստաթուղթ` «Մեր հակառակորդները վստահելի չեն»

[Դիմողի] կողմից

Բեռն / Վաշինգտոն - Մեկ այլ աղմկահարույց դեպք Միացյալ Նահանգներում Շվեյցարիայի դեսպան Կառլո Ջագմեթիի ներգրավվածությամբ` Հոլոքոստի զոհերի ակտիվների վերաբերյալ ռազմավարության գաղտնի փաստաթղթում ասել է. «Շվեյցարիան պետք է հաղթի պատերազմում«, ինչպես նաև խոսել «թշնամիների» մասին, ովքեր «վստահելի չեն»:

Այս փաստաթուղթը «գաղտնի» էր: Այն գրվել է Կարլո Ջագմեթիի` Միացյալ Նահանգներում Շվեյցարիայի դեսպանի կողմից: 64-ամյա բարձրաստիճան դիվանագետը դեկտեմբերի 19-ին Բեռնում հատուկ հանձնաժողովին ուղարկել է իր տեսակետը Շվեյցարիայի դեմ քարոզչության վերաբերյալ: Այս զեկույցը ձեռք էր բերվել «Sonntags-Zeitung»-ի կողմից, որը պայթուցիկ էր: Իր բովանդակության առումով դա իրավիճակի արտասովոր գնահատում էր: Սակայն Կարլո Ջագմեթիի օգտագործած ագրեսիվ խոսելաոճն ընթերցողների վրա ունեցել է էլեկտրական ցնցակաթվածի ազդեցություն: «Դա պատերազմ է, - գրում է դեսպանը, - պատերազմ, որում Շվեյցարիան պետք է պայքարի և հաղթի արտաքին և ներքին կողմերում»: Նա բնութագրում է սենատոր Դեամաթոյին և հրեական կազմակերպություններին որպես «թշնամիներ»` ասելով, որ հակառակորդների մեծ մասը վստահելի չէ:

Սույն փաստաթղթում Կարլո Ջագմեթին նշել է համաձայնագրի կնքման հնարավորությունը, քանի որ «հրեական կազմակերպությունները և սենատոր Դեամաթոն հրատապ կարգով պետք է հաշտեցվեն: Դեսպան Ջագմեթին առաջարկել է «գումարի ամբողջական վճարում» բոլոր հրեական պահանջները միանգամից բավարարելու համար: Այնուհետև նա գրել է, «բոլորը կլինեն երջանիկ»:

Խոսելով «արտաքին կողմի» մասին` Կարլո Ջագմեթին ասել է, որ Շվեյցարիան պետք է շարունակաբար իր մասնակցությունն ունենա քաղաքական շրջանակներում և մամուլում: Հրեական կազմակերպությունների հետ հարաբերությունները պետք է «ամրապնդվեն ընկերական ձևով, բայց առանց ստրկաբարոյության», իրավաբանների ընկերության և «կայացած հանրային կապերի, այդ թվում սեմինարների և կլոր սեղանների նիստերի օգնությամբ»:

Դիվանագետի կողմից այս ռազմավարական ակտի վերաբերյալ (որը դարձել է գարնանը նրա պաշտոնաթողության պատճառը) որևէ մեկնաբանություն չի արվել: Կառլո Ջագմեթին այս թղթի վերաբերյալ չուներ մեկնաբանություն:

Շվեյցարիայի Դաշնության Հրեական համայնքների (SIG / FSCI) նախագահ Մարտին Ռոզենֆիլդը մեկնաբանել է Կարլո Ջագմեթիի դիտողությունները որպես «ցնցող և խորապես վիրավորական»: Նա ասել է, որ կանխատեսել է պրն Ջագմեթիի «ծանր պաշտոնաթողությունը»:

10. 1997թ. հունվարի 26-ին «Sonntags-Zeitung«-ի միևնույն հրատարակության` դիմողի մեկ այլ հոդվածում ասվում է (թարգմանություն).

դեսպանը լողաթիկնոցով և կոշիկներով կրկին միջամտում է:

«Դիվանագետի համար արտասովոր հրապարակային ցուցադրում... և չստացված ակտիվների վերաբերյալ ռազմավարական ակտ»:

[Դիմողի] կողմից

Բեռն / Վաշինգտոն - Շվեյցարիայի դեսպան Կառլո Ջագմեթիին մշտապես իրեն նկատել է տալիս դիվանագիտական փուլերում: Հոլոքոստի զոհերի ակտիվների վերաբերյալ իր անտարբեր դիտողություններով նա իրարանցում է առաջացրել Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունում, և դա առաջին դեպքը չէ:

Ուրբաթ օրը, վաղ առավոտյան Վաշինգտոնում` Շվեյցարիայի դեսպանության գրասենյակներում մթնոլորտը չափազանց թեժ էր: «Մենք չենք մեկնաբանում ներքին փաստաթղթերը» - ասել է դեսպանատան մամուլի խոսնակն այս թերթի կապակցությամբ. ... Այնուամենայնիվ, հաջորդ օրը, ... «Neue ZՖrcher Zeitung» [օրաթերթի] խմբագիրն սկսել է պաշտպանել իր մտերիմ ընկեր Կարլո Ջագմեթիին: «Տեղեկատվության արտահոսքը շարունակում է աճել» խորագրի ներքո նա հայտարարել է, որ «այս հավասարակշռված փաստաթուղթը, որի որոշ հատվածներ, իհարկե, կարող են սխալ մեկնաբանվել, կարող է հրապարակվել այս հանգստյան օրերին:

Դեսպան Կառլո Ջագմեթիին, ով ներկայացրել է Շվեյցարիան արտասահմանում շուրջ 34 տարի, հստակ գիտակցում էր 1996 թվականի դեկտեմբերի 19-ով թվագրված հրեական չստացված ակտիվների վերաբերյալ թեմայով իր ռազմավարական ակտի պայթյունավտանգ բնույթը: Իր թղթում նա ասում է, որ «պատերազմում Շվեյցարիան պետք է պայքարի և հաղթի արտաքին և ներքին ճակատներում»: Նա շարունակել է հետևյալ դիտարկմամբ. «մեր հակառակորդների մեծամասնությունը վստահելի չէ»:

Վաշինգտոնում Շվեյցարիայի դեսպանությունը, այնուամենայնիվ, ճգնաժամ է ապրում: Կառլո Ջագմեթիին, ով գլխավորում է դեսպանատունը, պարբերաբար ոտնահարում է այն: 1993 թվականին այս գրասենյակ տեղափոխվելուց մի քանի ամիս անց այս բարձրաստիճան դիվանագետը կատարել է իր առաջին սխալը: «Schweizer Illustrierte»- ին տված հարցազրույցում նա բողոքել է ամերիկյան վարչակազմից` ասելով. «Ես նկատել եմ քաղաքավարության որոշակի պակաս: Նույնիսկ Բիլ Քլինթոնը, ով ասել է, թե «երբեմն անպատեհ պահերին պայթում է ծիծաղից», քննադատվել է հարցազրույցի ընթացքում: Ակնհայտ է, որ պրն Քլինթոնը «սպասեցրել է [Կարլո Ջագմեթիին] չորս ամիս«` նախքան նրա հավատարմագրվելը: Եվ, ըստ դեսպանի, օրինական է հարցնել, թե ով է փաստորեն կառավարում Միացյալ Նահանգները:

Բեռնը նկատողություն է արել դեսպանին իր անհաջող ընտրված դիտողությունների և արտասովոր հանրային տեսքի համար (Կարլո Ջագմեթիին ու նրա կինը պատկերված են եղել «Schweizer Illustrierte» ամսագրում իրենց լողաթիկնոցներով), սակայն դեսպանն ավելի զուսպ չի եղել իր հետագա արտահայտություններում: Հոլոքոստի զոհերի ակտիվների վերաբերյալ քննարկումներում Կարլո Ջագմեթիին նույնպես արտահայտվել է ինչ-որ անձի մեծ չափի կոշիկներով դիվանագիտական փուլ մուտք գործելու սխալի վերաբերյալ: Նա հանդիմանել է Հոլոքոստի` ողջ մնացած Գերդա Բիարին ամերիկյան մամուլի առջև, ասելով, որ իր պահանջներն անհիմն են, քանի որ իր հորեղբայրը դատարկել է շվեյցարական բանկային իր հաշիվը: Այնուամենայնիվ, միջադեպերի հակված դիվանագետն իր դիտողությունները հիմնել է ոչ թե ապացուցված փաստերի, այլ շրջանառվող անհիմն լուրերի վրա:

Բեռնին որևէ ընտրություն չէր մնացել, քան ներողություն խնդրել իր ոչ դիվանագիտական ակնարկների համար` առաջարկելով սահմանել վնասների չափը:

Այդ դիտողությունները, որոնք չէին արվել հրապարակավ` առավել խոչընդոտող են մինչ լարվածության թուլացումը: Միայն անցյալ ուրբաթ սենատոր Դամաթոն և Համաշխարհային հրեական կոնգրեսն առաջին անգամ հավանություն են տվել Շվեյցարիայի` Հոլոքոստի զոհերի հիմնադրամի ստեղծման համաձայնագրին:

Շվեյցարացի դիվանագետներն այժմ ոչ ակնհայտ ջանքեր են գործադրում խուսափելու համար անխուսափելի ճգնաժամից` ընդգծելով այն հանգամանքը, որ պատրաստվում են Կառլո Ջագմեթիին շուտով պաշտոնանկ անել: Ամեն դեպքում, նրանք պնդել են, որ պրն Ջագմեթիին միայն չնչին դեր է ունեցել հրեական կազմակերպությունների և ամերիկացի սենատոր Դամաթոյի միջև վերջին հաջող բանակցություններում:

Կառլո Ջագմեթիին հրաժարվել է մեկնաբանությունից: Նա ներկա չէր ուրբաթ օրը սենատոր Դամաթոյի կողմից կազմակերպված խոշոր մամլո ասուլիսին: Ըստ հաղորդման` նա գտնվում էր արձակուրդում` Ֆլորիդայում:

11. Երրորդ հոդվածը, որը նույնպես հայտնվել է 1997 թվականի հունվարի 26-ին «Sonntags-Zeitung«-ում և որը գրվել էր խմբագիր Ուելի Հելդիմանի կողմից, վերնագրված էր «Դեսպանը սահմանափակ մտածելակերպով»: 1997թ. հունվարի 27-ին` երկուշաբթի օրը, Ցյուրիխի «Tages-Anzeiger» օրաթերթը վերարտադրել էր ռազմավարական ակտի քաղվածքները մի հոդվածում` «վերջնական հպումները» վերնագրով: Այնուհետև, «Nouveau Quotidien» մեկ այլ թերթ նույնպես հրատարակել էր թղթի քաղվածքները:

12. 1998թ. նոյեմբերի 5-ին Ցյուրիխի Շրջանային գրասենյակը (Statthalteramt des Bezirkes ZՖrich) տուգանել էր դիմողին 4000 շվեյցարական ֆրանկով (CHF) Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածը (տես ստորև` ներպետական օրենսդրությունը և պրակտիկան) խախտելու համար` հրապարակելով հոդվածներ «Պարոն Կարլո Ջագմեթիին վիրավորում է հրեաներին» և «Արտակարգ և լիազոր դեսպանը խալաթով և կոշիկներով իր ոտքը կրկին դնում է այնտեղ» թեմաներով:

13. 1999թ. հունվարի 22-ին, հետևելով դիմողի` իր լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ դիմումին` Ցյուրիխի շրջանային դատարանը (Bezirksgericht) դատապարտել է նրան Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի 1-ին կետով նախատեսված հանցագործության համար, սակայն տուգանքը նվազեցրել է 800 շվեյցարական ֆրանկի (CHF) չափով:

14. Իր որոշման մեջ Շրջանային դատարանը նշելով, որ մինչև դիմողի կողմից ռազմավարական ակտի հրապարակումն այն հասանելի չի եղել հանրությանը, կարևոր գտավ այն հարցը, թե արդյոք թղթի բովանդակությունն ի վերջո պետք է հրապարակվի: Փաստաթուղթը բավականին կարևոր էր, քանի որ այն պարունակում էր նուրբ արտաքին քաղաքական իրավիճակի գնահատականը, որում հայտնվել էր Շվեյցարիան շվեյցարական բանկերում Հոլոքոստի զոհերի ակտիվների առնչությամբ: Այն մատնանշում է տարբեր ռազմավարություններ, որպեսզի Շվեյցարիան դուրս գա այս բարդ իրավիճակից: Շրջանային դատարանը վճռել է, որ կանոնավոր հիմքով տրամադրված մանրամասն շարադրված գնահատականները դեսպանների շրջանում կարծիքների փոխանակման և ձևավորման էական մասն են: Այդպես նույնիսկ հակառակ տեսակետները հաշվարկվում են ներքին կարգով: Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածը նախատեսված է ապահովելու կարծիքների ձևավորման ազատությունը` առանց դրսի անհարկի ազդեցության: Տվյալ դեպքում փաստաթուղթը նպատակաուղղված է աջակցելու Կառավարության կողմից հիմնված հատուկ հանձնաժողովի ղեկավարի` այդ հարցի վերաբերյալ կարծիքի ձևավորմանը, որը, հետևաբար, ազդել է երկրի դիրքորոշման վրա: Նման կարգի ներքին փաստաթղթի հրատարակումը կարող է կործանարար հետևանքներ ունենալ:

15. Ինչ վերաբերում է դիմողի փաստարկին առ այն, որ հասարակությունն իրավունք ունի տեղեկացված լինելու այն տեսակետների մասին, որոնք տարբերվում են պաշտոնական Շվեյցարիայի դիրքորոշումից, Շրջանային դատարանը գտել է, որ դիմողն իրականում փնտրել էր փաստաթղթի վերաբերյալ զեկույց, որի ոճը նրան թվացել էր վիրավորական: Նա կարող էր սկսել հանրային բանավեճ այդ հարցի շուրջ` առանց խախտելու Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածը: Վերջապես, Շրջանային դատարանը գտել է, որ դա «պակաս կարևոր չէ» հոդվածի երրորդ կետի իմաստով: Հրապարակելով այդ փաստաթուղթը` դիմողը վտանգել էր Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը:

16. Տուգանքի չափը որոշելիս Շրջանային դատարանը հաշվի է առել մեղմացնող հանգամանքները, հատկապես այն փաստը, որ գաղտնի փաստաթղթի բացահայտումը չէր պարունակում Շվեյցարիայի համար չափազանց կարևոր հիմքեր: Բացի դրանից, դիմողը հոդվածը հրապարակել է իր խմբագրի և թերթի իրավական բաժնի հաստատմամբ և թեմայի վերաբերյալ բաց քննարկում սկսելու մտադրությամբ:

17. Դիմողը բողոք էր ներկայացրել անվավերության հիմքերով (Nichtigkeitsbeschwerde), որը կարճվել էր 2000թ. մայիսի 25-ին Ցյուրիխի կանտոնի Վերաքննիչ դատարանի կողմից (Obergericht):

18. Դիմողը բողոք էր ներկայացրել անվավերության և հանրային իրավունքի բողոքարկման հիմքերով (staatsrechtliche Beschwerde) Դաշնային դատարան (Bundesgericht): Նա բողոքել էր, որ լրագրողը կարող է դատապարտվել Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի իմաստով միայն բացառիկ հանգամանքներում, մասնավորապես` եթե հրատարակված գաղտնի տեղեկատվությունն ունի բացառիկ կարևորություն և դրա հրապարակումը կարող է քայքայել երկրի հիմքերը: Նա անդրադարձել է հանրային շահին Շվեյցարիայի դեսպանի կողմից արված դիտողությունների վերաբերյալ, ինչպես նաև լրագրողների դերին` որպես «քննադատներ» ժողովրդավարական հասարակությունում:

19. Դաշնային դատարանը մերժել է դիմողի բողոքները 2000թ. դեկտեմբերի 5-ի (կիրառված 2001թ. հունվարի 9-ին) երկու վճիռներով` անփոփոխ թողնելով ստորադաս դատարանների վճիռները: Դաշնային դատարանը գտել է, որ Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածը պետք է կիրառվի միայն մեծ կարևորություն ունեցող տեղեկատվության գաղտնիության պահպանման խախտումների դեպքում, այդպիսով պահանջելով, որպեսզի օրենսդրական դրույթը փոփոխվի: Դա Դաշնային դատարանի իրավասության ներքո չէ: Ամեն դեպքում փաստը գաղտնի է եղել` կախված ոչ թե հանրային շահից, այլ փաստի բովանդակությունից և նշանակությունից:

20. Ընդ որում, Շվեյցարիայի Դաշնային խորհուրդը (Bundesrat) պահանջել էր, որպեսզի Շվեյցարիայի մամուլի խորհուրդն (Presserat) ուսումնասիրի գործը:

Շվեյցարիայի Մամուլի խորհուրդը բողոքներով հանդես է եկել լրատվամիջոցներին առնչվող հարցերի շուրջ: Դա մի հաստատություն է Շվեյցարիայի մասնավոր իրավունքի ներքո, որն ստեղծվել է լրագրողների չորս միությունների կողմից, որոնք կազմակերպում են Մամուլի խորհրդի հիմնադրամի գործունեությունը: Ըստ Մամուլի խորհրդի կանոնների` նրա գործունեությունը միտված է նպաստելու մամուլի վերաբերյալ հիմնական բարոյական խնդիրների քննարկմանը, որի խնդիրն է պահպանել մամուլի և տեղեկատվության ազատությունը, այն նաև սեփական նախաձեռնությամբ կամ ի պատասխան բողոքների ընդունում է եզրակացություններ լրագրողական էթիկայի հարցերի վերաբերյալ: Շվեյցարիայի Մամուլի խորհուրդն ընդունել է Լրագրողների իրավունքների ու պարտավորությունների մասին հռչակագիր, որն առկա է համացանցում:

Ստորև ներկայացված է կարծիք (Stellungnahme) 1997թ. մարտի 4-ի սույն գործի վերաբերյալ (թիվ 1 / 97, CJ / Sonntags-Zeitung) (թարգմանություն).

 

2. Նկատառումներ

...

2. Ինչ վերաբերում է գաղտնի տեղեկությունների հրապարակմանը` Լրագրողների իրավունքների և պարտավորությունների մասին հռչակագրից քաղվածքները հետևյալն են.

(A) «Լրագրողների» պատասխանատվությունը հանրության առջև [պետք է լինի առաջնային] իրենց պարտավորությունները ... իշխանության ... նկատմամբ ...

(Բ) Լրագրողները պետք է ունենան տեղեկատվության իրենց բոլոր աղբյուրների անարգել մատչելիության իրավունք և (պետք է ունենան) իրավունք առանց խոչընդոտների քննելու ցանկացած փաստ, որն ելնում է հանրության շահերից, հանրային կամ մասնավոր հարցերում գաղտնիության չպահպանումը կարող է իրականացվել միայն բացառիկ դեպքերում, յուրաքանչյուր դեպքի բավարար պատճառների առկայության պարագայում (իրավունքների հռչակագրի «ա» կետ):

(Գ) Լրագրողները պետք է հրապարակեն միայն «այնպիսի տեղեկատվություն, փաստաթղթեր (կամ) լուսանկարներ, որոնց ծագումը հայտնի է իրենց [նրանք չպետք է թաքցնեն] տեղեկատվությունը կամ էական տարրերը, (և չպետք է) աղավաղեն որևէ տեքստ, փաստաթուղթ, լուսանկար ... կամ այլոց կարծիքները: (Նրանք պետք է) շատ հստակ ներկայացնեն չապացուցված լուրերը, որպես այդպիսին, (և) պարզաբանեն, եթե լուսանկարները փոփոխվում են: Նրանք պետք է պահպանեն ողջամիտ ժամկետները (պարտավորությունների հռչակագրի 3-րդ կետ):

(Դ) Լրագրողները չպետք է օգտվեն «անարդար մեթոդներից տեղեկատվություն, … լուսանկարներ կամ փաստաթղթեր ստանալու նպատակով, ... (պարտավորությունների հռչակագրի 4-րդ կետ):

(Ե) Նրանք պետք է հարգեն խմբագրական գաղտնիությունը և չպետք է բացահայտեն գաղտնի կերպով ստացված տեղեկատվության աղբյուրները (պարտավորությունների հռչակագրի 6-րդ կետ):

(Զ) Նրանք չպետք է ընդունեն «որևէ աջակցություն կամ խոստում, որը կարող է վարկաբեկել իրենց մասնագիտական անկախությունը կամ իրենց սեփական կարծիքն արտահայտելու հնարավորությունը (պարտավորությունների հռչակագրի 9-րդ կետ):

5. Առաջին հերթին պետք է հստակեցվի, թե արդյոք դիվանագետների զեկույցները բխում են կենսական շահերից: Դաշնային իշխանությունները և նրանք, ովքեր կիսում են իրենց տեսակետն առ այն, որ այդ զեկույցները խիստ կարևոր և համադրելի են Դաշնային խորհրդի կողմից վարած բանակցությունների և այդ բանակցություններին նախորդող հաշվետվությունների հետ: Իրենց պնդմամբ այս փաստաթղթերն ունեն առավել բարձր պաշտպանություն, քան, օրինակ, փորձագիտական հաշվետվությունները կամ խորհրդարանական հանձնաժողովների քննարկումները: Արտաքին գործերի դաշնային դեպարտամենտը և դաշնային խորհուրդը չեն կարող միջազգային հարաբերությունների ճշգրիտ պատկեր ստեղծել, քանի դեռ դեսպանները չեն ապահովել նրանց տարբեր բնույթի լրացուցիչ տեղեկատվությամբ, առավել նուրբ, քան տրամադրվում է լրատվամիջոցների կողմից: Դիվանագետները նույնպես տրամադրում են տեղեկություններ, որոնք իրենք ստացել են գաղտնի աղբյուրներից: Նրանք պետք է, օրինակ, կարողանան պարզ արտահայտել իրենց տեսակետները մարդու իրավունքների խախտումների և Իրանում քաղաքական հարաբերությունների, Կոլումբիայի քաղաքական գործիչների թմրանյութերի շրջանառության մեջ ներգրավվածության վերաբերյալ: Չնայած այս ամենի, եթե նման կարգի զեկույցները հրապարակվեն` դեսպանը ընդունող երկրում գրեթե ինքնաբերաբար պետք է դառնա persona non grata. Եթե նման զեկույցները պարբերաբար հրապարակվեն` դեսպաններն այլևս ի վիճակի չեն լինի զեկուցել այն ամենի մասին, ինչ կատարվում է: Դա կունենա վնասակար ազդեցություն Շվեյցարիայի արտաքին քաղաքականության վրա, թերևս, նույնիսկ կկաթվածահարի այն ամբողջությամբ: Եվ եթե ամեն ինչ ընթանա հանրային կարգով, ապա Շվեյցարիային կմնա միայն հետ կանչել իր դիվանագետներին և փոխանակել իրենց լրատվամիջոցների հետ: Իրականացնելով իրենց գործողությունները որպես քննադատներ` լրատվամիջոցները պետք է միշտ հիշեն իրենց պարտավորությունները: Սա վերաբերում է արտաքին քաղաքականության ոլորտում որոշակի ուժի, քանի որ արտաքին քաղաքականությանը վերաբերող զեկույցները կարդում են նաև երկրից դուրս: Թերևս միայն այս պատճառով նրանք առավել նուրբ են, քան ներքին քաղաքականության հարցերի վերաբերյալ զեկույցները:

Ընդհակառակը, լրատվամիջոցների ներկայացուցիչները պնդում են, որ լրատվամիջոցների քննադատող գործողությունները նույնն են ինչպես արտաքին քաղաքականության բնագավառում, այնպես էլ այլ բնագավառներում: Ազգային շահի վկայակոչման միտումը հատկապես ընդգծվում է արտաքին քաղաքականության հարցերում: Սա պատահել է Շվեյցարիայում «Նովոստի» գործակալության փակման դեպքի, զրահատանկային 68 տանկի թերությունների բացահայտման և Միացյալ Նահանգներում Ուոթերգեյթի և Պենտագոնի փաստաթղթերի հետ կապված աղմկահարույց դեպքերի ժամանակ: Այնուամենայնիվ, Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը գաղտնի ոլորտ չէ: Երբ լրատվամիջոցները հնազանդվում են կառավարության ցանկություններին` մենք վտանգավոր կերպով մոտենում ենք արհեստական չեզոքությանը, որն առկա էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ: Բոլոր բնագավառներում, այդ թվում` արտաքին քաղաքականության մեջ, վիճելի է այն փաստը, որ բարեփոխումները կատարվում են միայն այն ժամանակ, երբ գաղտնիության քողարկումը բացահայտվում է:

Մամուլի խորհուրդն ընդունում է այն սկզբունքի կարևորությունը, որ դիվանագիտական նամակագրությունը պետք է մնա գաղտնի: Անցյալում, շվեյցարական լրատվամիջոցները դիտարկել են այս սկզբունքը և ձեռնամուխ չեն եղել ներքին դիվանագիտական գործողությունների մասին հայտնել հանրությանը: Արտաքին քաղաքականության ոլորտում բացահայտումների դեպքերը, որպես կանոն, բացառիկ են Շվեյցարիայում: Լրատվամիջոցների ղեկավարները հստակ գիտակցում են լրատվամիջոցների դերին բնորոշ պարտավորությունը` որպես այս ոլորտում քննադատներ: Միևնույն ժամանակ, չպետք է մոռանալ, որ լրատվամիջոցների կողմից բացահայտումներն արտաքին քաղաքականության ոլորտում` սովորական երևույթ են այլ երկրներում, մասնավորապես` Միացյալ Նահանգներում, ինչպես նաև Միացյալ Թագավորությունում և Իսրայելում: Ակնհայտ է, որ այլ երկրների կառավարություններն ու դիվանագետները վաղուց ի վեր պայքարում են արտաքին քաղաքականության բացահայտման վտանգի դեմ և սովորել են ապրել այդպես: Ցանկանան թե` ոչ, Շվեյցարիայի իշխանությունները պետք է նույնպես սովորեն հարմարվել այն իրավիճակին, որ արտաքին քաղաքականությունը գտնվում է լրատվամիջոցների առավել բարձր ուշադրության կենտրոնում` որպես ներքին քաղաքականություն, և որ բացահայտումները կարող են արվել ոչ թե հենց շվեյցարական, այլ օտարերկրյա լրատվամիջոցների կողմից: Մոտեցումը, որը գաղտնի է հանրային շահի տեսանկյունից, ևս բավականին կոշտ է, որը ո՜չ իրատեսական է, ո՜չ լեգիտիմ, մասնավորապես այն պահից, երբ դիվանագիտական զեկույցները կանոնավոր կերպով փոխանցվում են մեծաթիվ իշխանությունների: Կասկած չի հարուցում, որ «Sonntags-Zeitung»-ի և «Tages-Anzeiger»-ի բացահայտումները դժվարություններ և խնդիրներ են առաջացրել նրանց համար, ովքեր պատասխանատու են Շվեյցարիայի արտաքին քաղաքականության համար, սակայն, նրանք զգալիորեն չեն սահմանափակել իրենց գործունեության դաշտը: Դիվանագիտական զեկույցներն օրենքով գաղտնի են, բայց երբ առկա են այնպիսի պայմաններ, որոնք թույլ են տալիս գաղտնի զեկույցների բացահայտումը, մամուլի ազատությունը պետք է գերակայի (Կարծիք 2 / 94, Moser / Reimann խորհրդարանական հարցեր):

6. Մամուլի խորհուրդն այժմ պետք է ուսումնասիրի, թե արդյոք պրն Ջագմեթիի ռազմավարական ակտի բովանդակությունն այնքան կարևոր է, որ նպատակահարմար է վկայակոչել հանրային շահը և արդյոք դա պետք է հրապարակվեր: «Sonntags-Zeitung»-ի խմբագիր Ուելի Հելդիմանի կարծիքով, հանրային շահը կայանում է նրանում, որ հանրությունը պետք է իմանար, թե ինչպես է Վաշինգտոնում Շվեյցարիայի դեսպանը գնահատում Հոլոքոստի զոհերի ակտիվների հարցը և եղանակը, որով Շվեյցարիան վերաբերում է իր անցյալին, ինչպես նաև նրա օգտագործած ագրեսիվ խոսելաոճի մասին: Ըստ Հելդիմանի` իր թերթը չի հրապարակել որևէ բացահայտված տեղեկատվություն, քանի որ առաջնայինը հանրային շահն է: Թեև այն ավելի բացահայտված է այժմ, քան նախկինում, դա սկզբունքորեն չի վնասում և հաճախ հանդիսանում է միակ միջոցը դադարեցնելու վնասակար վերաբերմունքը: Այլ լրատվամիջոցների ներկայացուցիչները նաև ընդունում են այն փաստը, որ պրն Ջագմեթիի թուղթը հանրային շահերի շրջանակում է, քանի որ այն պարզաբանում է Դելամուրազի գործը: Հեռուստատեսային ալիքները կամ, օրինակ, Tages-Anzeiger-ը, ներկայացրել են փաստաթուղթը նույն կերպ, ինչպես առաջին անգամ:

Պրն Ջագմեթիի թղթի հրապարակման քննադատություն, մյուս կողմից, ունի այն տեսակետը, որ տեղեկատվության հանրային շահը նախատեսված չէ հանրային քննարկման համար և պետք է հաշվի առնել այլ գործոններ, ինչպիսիք են գաղտնիությունը, անձնական իրավունքները, ազգային շահը, բացահայտման կանխատեսելի հետևանքները և տեղեկատվությունը տրամադրողների շարժառիթներն ու շահերը: Ներկայիս գործում, դեսպան Ջագմեթիի զեկույցը սահմանափակ էր հանրության համար, քանի որ մինչ հրապարակումն այն չի եղել հասանելի հանրությանը, այն ուներ հինգ շաբաթ վաղեմություն և դրա հրապարակումը չի կարող չվնասել շվեյցարական շահերին: Այդ առումով, Sonntags-Zeitung-ը վտանգել է Շվեյցարիայի արտաքին քաղաքականությունը ակնհայտ և լուրջ կերպով, ինչն արդարացված չէ հանրային շահերով: Ըստ այս փաստարկի` Ջագմեթիի զեկույցը պետք է դասական իմաստով պատշաճ կերպով հանդիսանար փաստաթղթի իմաստը և չպետք է հրատարակվեր ամբողջությամբ կամ մասամբ:

Մամուլի խորհրդի դիրքորոշումից ելնելով` հաջորդ քայլը պրն Ջագմեթիի թղթի ռազմավարական կարևորության գնահատումն է: Պրն Ջագմեթիին այս փաստաթղթում կատարել է ներկայացված իրավիճակի անթերի վերլուծություն` անելով մի շարք կառուցողական առաջարկներ: Նա ուսումնասիրել է երկու «ծայրահեղ» տարբերակներ. առաջինը պարունակում է որոշ տեսակի «գործարք«, իսկ երկրորդը` իրավական մոտեցում: Թուղթը վկայում է ճշմարտությունը սահմանելու, ֆինանսական լուծում գտնելու և Շվեյցարիայի շահերը պաշտպանելու և երկրի լավ հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ պահպանելու հիմնարար մտահոգության մասին: Այնուամենայնիվ, այն, որ պրն Ջագմեթիին օգտագործում է շատ ռազմատենչ խոսելաոճ, և որ նա ընկալում է իր բանակցային գործընկերներին ինչպես հակառակորդների, որոնց չի կարելի վստահել և որոնք չեն կարող պատասխանատու լինել որոշ տեսակի գործարքի ժամանակ` չի կարող վրիպել նույնիսկ պատահական ընթերցողի ուշադրությունից: Օգտագործվող խոսելաոճն այնպիսին է, որը խնդրահարույց է նույնիսկ ներքին փաստաթղթում, քանի որ այդպիսի վերաբերմունքը նաև արտացոլվում է բանակցություններում և ոչ պաշտոնական շփումներում: Այդ կապակցությամբ, պրն Ջագմեթիին իր պաշտոնավարման վերջին վեց ամիսների ընթացքում ներգրավված էր Հոլոքոստի զոհերի ակտիվների վերաբերյալ կարևոր քննարկումներում:

Մամուլի խորհուրդը հիշում է այն հանգամանքը, որ գաղտնի տեղեկատվության հանրային շահի աստիճանը չի կարող որոշվել լիակատար օբյեկտիվորեն, այն կախված է գաղափարական, մշակութային, տնտեսական և գովազդային համատեքստից, որոնցում լավագույնը միջին աստիճանն է: Այնուամենայնիվ, պրն Ջագմեթիի ռազմավարական ակտի վերաբերյալ գործում հանրային հետաքրքրությունը հասկանալի է, հաշվի առնելով Հոլոքոստի զոհերի ակտիվների վերաբերյալ քննարկումները և Շվեյցարիայի դերը Երկրորդ համաշխարհային պատերազմում` չափազանց արդիական էր 1996թ. վերջին և 1997թ. սկզբին և ուներ միջազգային հնչեղություն, և քանի որ Շվեյցարիայի դեսպանը Վաշինգտոնում գրավում էր կարևոր դիրք առաջիկա քննարկումների ընթացքում: Իմանալով դեսպանի կարծիքը և թե ինչպես է նա ձևակերպել իր տեսակետները` պակաս մտահոգիչ չէ: Մի կողմ թողնելով հանրային շահի հարցը և դեսպանի դիտողությունների կարևորությունը, այս ենթադրաբար գաղտնի թղթի հրապարակումն արդարացված է բարոյական տեսակետից, քանի որ միայն դրա հրապարակման արդյունքում չի հստակեցվել, որ պատասխանատուները չունեին հստակ պատկերացում Շվեյցարիայի պատասխանատվության և անհրաժեշտ քայլերի ձեռնարկման հարցի վերաբերյալ, չնայած հատուկ հանձնաժողովի ստեղծմանը: Քաղաքական թափանցիկության տեսանկյունից գաղտնի թղթի հրապարակումը, չնայած այն հանգամանքին, որ այն ուներ ավելի քան մեկ ամսվա վաղեմություն, և որ մինչ այդ արդեն խոսվել էր Հոլոքոստի զոհերի հիշատակի հիմնադրամ ստեղծելու մասին, կարող է խնդիրներ առաջացնել Կառավարության համար:

7. Վերջապես, անհրաժեշտ է գնահատել, թե արդյոք տեղեկատվությունը հրապարակվել է ամենահարմար ձևով: Տվյալ դեպքում վիճելի է, որ Sonntags-Zeitung-ը ներկայացրել է արտաքին քաղաքականության ներքին վերլուծությունն աղավաղված ձևով և երրորդ անձանց մեկնաբանությունները հրապարակելով, ովքեր չեն տեսել սկզբնական տեքստը, անձանց մեջ սերմանել է այն գաղափարը, որ դեսպան Ջագմեթիին վիրավորում է հրեաներին: Թերթը, մեղադրելով պրն Ջագմեթիին հակասեմիտիզմում, սկսել է դա տարածել անպատասխանատու ձևով: Վերարտադրելով ամբողջական տեքստը` չէր հաջողվի պրն Ջագմեթիին նման կերպ ճնշել և ստիպել նրան հրաժարական տալ: Ուստի տեղեկատվության հրապարակման ձևը, դարձել է խնդիրների և վախի աղբյուր:

Հակառակ հաստատությունը պնդել է, որ անհրաժեշտ է վերլուծել պրն Ջագմեթիի դիտողությունները: Ըստ Sonntags-Zeitung-ի` դեսպան Ջագմեթիին հակասեմիտիզմում մեղադրելու որևէ հարց չէր առաջացել: Այդուհանդերձ, թերթի խմբագիրները խոստովանել են, որ ռազմավարական ակտի ամբողջական հրապարակումն ավելի ճիշտ կլիներ: Նրանք պնդել են, որ հրապարակման օրը գործնականում անհնարին կլիներ թերթում ևս մեկ էջ ավելացնել ամբողջական տեքստը հրատարակելու մտադրությամբ:

Մամուլի խորհուրդն այս փաստարկները ձևական է համարել և համաձայնել հրապարակման ձևի քննադատությանը: Sonntags-Zeitung-ը չի կատարել բավականաչափ հստակեցում առ այն, որ դեսպան Ջագմեթիին շարադրել է իր ռազմավարական ակտի մի քանի տարբերակներ, որոնցից միայն մեկը կարող էր գործի դրվել: Ժամանակը նույնպես սույն իրադարձությունները չհստակեցրեց, մասնավորապես, քանի որ փաստաթուղթն արդեն հինգ շաբաթվա վաղեմություն ուներ և հասել էր հասցեատերերին 24 heures / Tribune de GenՌve ծրագրում Շվեյցարիայի նախագահի կողմից տրված հարցազրույցից առաջ: Թերթը ոչ անհրաժեշտ ցնցող և սկանդալային իրադարձություններ է առաջացրել և օգտագործած խորագրով` «Պրն Կարլո Ջագմեթին վիրավորում է հրեաներին», մոլորեցնում է ընթերցողին և ստեղծում այնպիսի տպավորություն, որ խոսքը նախորդ օրվա մասին է: Սխալ է պնդել, որ պրն Ջագմեթիի նամակը խոչընդոտում է այն գործընթացը, որն սկսվել էր այս տարվա հունվարին, մասնավորապես` մինչ փաստաթուղթը շրջանառության մեջ էր, և նախկինում չի եղել և չէր էլ կարող հանրությանը հասանելի լինել, հետևաբար, այն բացասաբար է անդրադարձել երկրի գործընկերների հետ բանակցությունների վրա ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Երբ Sonntags-Zeitung-ը փորձել է կապնվել պրն Ջագմեթիի հետ հունվարի 24-ին` ուրբաթ օրը, մեկնաբանություն ստանալու նպատակով, ինչը չի հաջողվել, քանի որ նա Ֆլորիդայում էր, թերթի խմբագիրները քննարկել են, թե արդյոք ավելի ճիշտ չէ հետաձգել հրապարակումը մեկ շաբաթով, որպեսզի հրապարակվի Կարլո Ջագմեթիի հարցազրույցն իր թղթի քաղվածքների հետ մեկտեղ: Այն փաստը, որ հրապարակումը կատարվել է հաջորդ համարում` կարող է վկայել միայն մրցակցության վախի մասին, ինչը չի կարող ունենալ բավարար արդարացում անհապաղ հրապարակման համար: Հետևաբար, հրապարակելով ռազմավարական ակտն այդ կերպ` Sonntags-Zeitung-ը բաց է թողել տեղեկատվության կարևոր մասը` խախտելով Լրագրողների իրավունքների և պարտավորությունների մասին հռչակագիրը (պարտավորությունների հռչակագրի 3-րդ կետ):

...

 

III. Արդյունքները

 

1. Մամուլի ազատությունը հիմնարար իրավունք է, որը պետք է ենթարկվի պետության սկզբունքային շահերին: Լրատվամիջոցների դերը` որպես քննադատների, պահանջում է կատարել տեղեկատվության հանրայնացում, այն դեպքում, երբ խոսքը վերաբերում է հանրային շահին` և՜ տեղեկատվության աղբյուրի հասանելի, և՜ դրա գաղտնի լինելու դեպքում:

2. Ինչ վերաբերում է գաղտնի տեղեկատվության հրապարակմանը, ապա կողմ և դեմ ձայները պետք է մանրազնին կշռադատեն` թե արդյոք պաշտպանության կարիք ունեցող շահերը կարող են վտանգվել այդ գործընթացում:

3. Դիվանագետների ներքին զեկույցները գաղտնի են, բայց ոչ բոլոր դեպքերում պարտադիր ունեն բարձր պաշտպանվածության կարիք: Լրատվամիջոցների դերը` որպես քննադատների, նույնպես տարածվում է արտաքին քաղաքականության վրա, արդյունքում` լրատվամիջոցները կարող են հրատարակել դիվանագիտական զեկույցը, եթե գտնում են, որ այն իր բովանդակությամբ բխում է հանրային շահերից:

4. Պրն Ջագմեթիի դեպքում հանրային շահն իր ռազմավարական ակտ նկատմամբ գիտակցված էր, ինչպես նաև այն փաստը, որ դրա հրապարակումն օրինական էր` հաշվի առնելով Հոլոքոստի զոհերի ակտիվների հրապարակավ քննարկման կարևորությունը:

5. Այս դեպքում Sonntags-Zeitung-ն անպատասխանատու ձևով ռազմավարական ակտը տպագրել է աղավաղված տեսքով` դարձնելով պրն Ջագմեթիի տեսակետները ցնցող և սկանդալային: Թերթը, հետևաբար, խախտել է Լրագրողների իրավունքների և պարտավորությունների մասին հռչակագիրը (պարտավորությունների հռչակագրի 3-րդ կետ): Tages-Anzeiger-ը և Nouveau Quotidien-ը, մյուս կողմից, ներկայացրել են սույն գործն իր պատշաճ համատեքստում` փաստաթուղթն ամբողջությամբ վերարտադրելով:

 

II. ՆԵՐՊԵՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆ

 

21. Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածում` «Գաղտնի պաշտոնական քննարկումների հրատարակում», ասվում է.

1. Յուրաքանչյուր ոք, ով, առանց իրավասության, հետաքննության բոլոր կամ մասնակի վարույթները կամ իրավասու անձանց քննարկումները դարձնում է հասարակական, որոնք գաղտնի են օրենքով կամ ըստ նման մարմնի որոշման` պետք է պատժվի ազատազրկմամբ կամ տուգանքով:

2. Նման գործողություններին մասնակցությունը պատժելի է:

3. Դատարանը կարող է վճռել որևէ տուգանք չպարտադրել, եթե գաղտնի տեղեկատվությունը չունենա կարևոր նշանակություն»:

 

ՕՐԵՆՔԸ

 

I. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 10-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԵՆԹԱԴՐՅԱԼ ԽԱԽՏՈՒՄ

 

22. Դիմողը պնդել է, որ իր դատապարտումը «գաղտնի պաշտոնական քննարկումների» հրապարակման համար հանդիսանում է միջամտություն իր խոսքի ազատությանը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով: 10-րդ հոդվածն ապահովում է հետևյալը.

1. Յուրաքանչյուր ոք ունի ազատորեն արտահայտվելու իրավունք: Այս իրավունքը ներառում է սեփական կարծիք ունենալու, և տեղեկություններ ու գաղափարներ ստանալու և տարածելու ազատությունը` առանց պետական մարմինների միջամտության և անկախ սահմաններից: Այս հոդվածը չի խոչընդոտում պետություններին` սահմանելու ռադիոհաղորդումների, հեռուստատեսային կամ կինեմատոգրաֆիական ձեռնարկությունների լիցենզավորում:

2. Այս ազատությունների իրականացումը, քանի որ այն կապված է պարտավորությունների և պատասխանատվության հետ, կարող է պայմանավորվել այնպիսի ձևականություններով, պայմաններով, սահմանափակումներով կամ պատժամիջոցներով, որոնք նախատեսված են օրենքով և անհրաժեշտ են ժողովրդավարական հասարակությունում` ի շահ պետական անվտանգության, տարածքային ամբողջականության կամ հասարակության անվտանգության, անկարգությունները կամ հանցագործությունները կանխելու, առողջությունը կամ բարոյականությունը, ինչպես և այլ անձանց հեղինակությունը կամ իրավունքները պաշտպանելու, խորհրդապահական պայմաններով ստացված տեղեկատվության բացահայտումը կանխելու կամ արդարադատության հեղինակությունն ու անաչառությունը պահպանելու նպատակով:

 

Ա. Արդյոք եղել է միջամտություն

 

23. Դատարանի կարծիքով, պարզ է, որ դիմողի դատապարտումը համարվում է «միջամտություն» նրա ազատ արտահայտվելու ազատությանը, ինչը չի վիճարկվում:

 

Բ. Արդյոք միջամտությունն արդարացված էր

 

24. Նման միջամտությունը կհանդիսանա 10-րդ հոդվածի խախտում, եթե դա համապատասխանի հոդվածի 2-րդ կետին: Ուստի դեռ պետք է որոշվի, թե արդյոք միջամտությունը եղել է «օրենքով սահմանված կարգով», հետապնդելով 2-րդ կետում նշված մեկ կամ ավելի օրինական նպատակներ և «անհրաժեշտ էր, արդյոք, ժողովրդավարական հասարակությունում» դրանց հասնելու համար:

1. «Օրենքով սահմանված կարգով»

25. Դիմողը չի վիճարկել, որ տուգանքը պարտադրվել է «օրենքով սահմանված կարգով«` 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով:

26. Պատասխանող Կառավարությունը ներկայացրել է, որ դիմողի դատապարտումը եղել է Քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի հիման վրա (տե՜ս վերը` «Ներպետական օրենսդրություն»):

27. Դատարանը չի տեսնում որևէ պատճառ տարբեր դիրքորոշումներ ընդունելու համար:

2. Օրինական նպատակներ

28. Դիմողն ընդունել է, որ «գաղտնի տեղեկատվության բացահայտումը» կանխելն այն հիմքերից մեկն է, որոնք արդարացնում են միջամտությունը 10-րդ հոդվածով երաշխավորված իրավունքներին: Սակայն նա չի կիսել Կառավարության տեսակետն առ այն, որ թղթի հրապարակումը վտանգել է «ազգային անվտանգությունը» և «հասարակական անվտանգությունը«, ընդհակառակն, դիմողը գտել է, որ վիճահարույց հոդվածների քննարկումը պետք է օգտակար լիներ այն առումով, թե արդյոք դեսպան Ջագմեթիին պետք է պատասխանատվություն կրեր չստացված ակտիվների նուրբ հարցի համար:

29. Կառավարության կարծիքով, դիմողի դատապարտումը հետապնդել է 10-րդ հոդվածի 2-րդ կետում նշված մի շարք նպատակներ:

30. Դիմողի վրա պարտադրված տուգանքի նպատակն է եղել «գաղտնի տեղեկատվության բացահայտման կանխումը«, քանի որ պրն Ջագմեթիի զեկույցը դասակարգվում է որպես «գաղտնի» և նախատեսված է եղել Շվեյցարիայի Դաշնության ավագ պաշտոնների շրջանակներում խիստ սահմանափակ թվով անձանց համար:

31. Կառավարության կարծիքով, «ռազմավարական ակտը» չբացահայտելու պարտավորությունը և դիմողի դատապարտումն այդ պարտավորության չկատարման համար` նույնպես հետապնդել է «ազգային անվտանգության» և «հանրային անվտանգության» շահերը» հաշվի առնելով, որ հեղինակի դիտողություններն արվել են չափազանց զգայուն քաղաքական խնդրի դեմ: Դրանց հրապարակումը վտանգել է Շվեյցարիայի դիրքերը և սպառնալիքի տակ է դրել, մասնավորապես, փոխզիջման բանակցությունները, որոնք վերաբերում էին ակտիվների այդ ժամանակ չափազանց նուրբ հարցին:

32. Դատարանը պարզապես նշում է, որ կողմերը համաձայնել են, որ միջոցներ են ձեռնարկվել կանխելու համար «գաղտնի տեղեկատվության բացահայտումը», ըստ այդմ, այն չի գտնում, որ անհրաժեշտ է ուսումնասիրել, թե արդյոք դիմողին տուգանքի ենթարկելը հետապնդել է 10-րդ հոդվածի 2-րդ կետում նշված որևէ այլ նպատակ:

3. «Անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում»

 

(Ա) Կողմերի փաստարկները

 

I. Դիմողը

 

33. Դիմողը չի վիճարկել, որ թուղթը դասակարգված էր որպես «գաղտնի» և չէր հրապարակվել նախկինում: Սակայն անդրադառնալով Ֆրիսոզն և Րոյրն ընդդեմ Ֆրանսիայի գործին ([ԳԸ], no. 29183/95, ՄԻԵԴ 1999-I), նա պնդել է, որ միայն առանձնահատուկ նշանակություն ունեցող պետական գաղտնիքները կարող են խոչընդոտել խոսքի ազատությանը Կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով: Սա, իհարկե, չի կիրառվել սույն գործում: Նա կասկած է հայտնել առ այն, թե արդյոք թղթի բովանդակությունը կարող էր բացահայտել պետական գաղտնիքը, որի հրապարակումը կարող է վտանգել Շվեյցարիայում «ազգային անվտանգությունը» կամ «հասարակական անվտանգությունը»: Փաստարկները հրատարակվել են երկու հոդվածներում չափազանց ընդհանուր բնույթով` թուլացնելով Շվեյցարիայի պատվիրակության դիրքերը հրեական կազմակերպությունների հետ բանակցություններում:

34. Դիմողը հետագայում այն կարծիքին էր, որ չստացված ակտիվների հարցի վերաբերյալ բանակցությունների կարևորության և թեմատիկ բնույթի տեսակետից հանրությունը հետաքրքրված է իմանալ առավել շատ տեղեկատվություն և թե ինչպես են լուծում այդ հարցը արտաքին գործերի բաժնում: Այդ կապակցությամբ նա արտահայտել է պրն Ջագմեթիի վերաբերմունքն ու տեսակետները, ինչն առանցքային դեր ուներ չստացված ակտիվների խնդրում:

35. Հետևաբար, դիմողը պնդել է, որ զեկույցի բացահայտումը վերաճել էր օգտակար բանավեճի առ այն, թե արդյոք պրն Ջագմեթիին հենց այն մարդն է, ով պետք է վարի բանակցությունները հրեական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Ավելին, զեկույցի հրապարակումը դարձել է հաջորդ օրը դեսպանի հրաժարականի պատճառ: Դիմողի կարծիքով, հրապարակումը հստակորեն նպաստել է շվեյցարական իշխանությունների կողմից ավելի նուրբ մոտեցման ընդունմանը չստացված ֆոնդերի նուրբ հարցի վերաբերյալ: Միևնույն ժամանակ, այն ցույց տվեց, որ գոյություն չունի որևէ հստակ և համահունչ դիրքորոշում այդ փուլում:

36. Ինչ վերաբերում է Մամուլի խորհրդի կողմից արված նկատողության վրա հիմնված փաստարկին, դիմողը պնդել է, որ մինչ խորհուրդը դիտարկում էր դրա չափազանցությունը, հրապարակումը պարտադիր չէ, որ լիներ վիրավորական կամ զրպարտիչ իր բնույթով: Հրապարակման նպատակը պրն Ջագմեթիի կողմից իր զեկույցում օգտագործված խոսելաոճը ճշգրտորեն լուսաբանելն էր, որը, ըստ դիմողի, հարիր չէ Շվեյցարիայի Դաշնության ավագ ներկայացուցչին և գրեթե անհամատեղելի է Շվեյցարիայի պաշտոնական արտաքին քաղաքականության հետ:

37. Վերջապես, դիմողը նշել է, որ հանցագործությունը, որի համար նշանակվել է տուգանք, եղել է սոսկ «աննշան հանցագործություն», որը, այդուհանդերձ, պատժելի չէ տուգանքի նշանակմամբ կամ նույնիսկ ազատազրկմամբ: Համապատասխան դրույթի ներքո ցանկացած դատապարտում պետք է բոլոր դեպքերում բավարարի Կոնվենցիայի 10-րդ հոդվածի պահանջները:

ii. Պատասխանող Կառավարությունը

38. Պատասխանող Կառավարությունը վիճարկել է դիմողի փաստարկները: Այն գտել է, որ զեկույցի բնույթի և ռազմավարական կարևորության ուսումնասիրությունն էական է: Փաստաթուղթը պարունակում էր պրն Ջագմեթիի տեսակետի մանրամասն վերլուծություն «չստացված ակտիվների» վերաբերյալ մի շարք հրեական կազմակերպությունների կողմից արտահայտված բողոքների առումով Շվեյցարիայի առջև ծառացած իրավիճակի վերաբերյալ: Հետևաբար, նպատակ է եղել նպաստել այդ պահանջներին Շվեյցարիայի կառավարության պատշաճ արձագանքի վերաբերյալ հետևողական դիրքորոշման ձևավորմանը: Հետևաբար, առկա է եղել այդ փաստաթղթի բացահայտումը կանխելու էական պատճառ:

39. Այդ կապակցությամբ, Կառավարությունը շեշտել է, որ զեկույցը հանդիսացել է ներքին փաստաթուղթ, որը հասանելի չի եղել հանրությանը և դասակարգված էր որպես «գաղտնի»: Փաստաթուղթը հայտնվել է դիմողի մոտ միայն անհայտ անձի կողմից ծառայողական գաղտնիքի խախտման արդյունքում: Այն հայտնի էր Շվեյցարիայի Դաշնության միայն չափազանց բարձրաստիճան պաշտոններ զբաղեցնող մի քանի անձանց: Հետևաբար, անհրաժեշտ է հստակորեն տարբերակել միանման խնդիրներով ներկայիս գործն այլ գործերից (Կառավարությունը մեջբերել է Օբզերվերը և Գարդիանն ընդդեմ Միացյալ Թագավորության գործով, վճիռը, 1991թ. նոյեմբերի 26, Series A no. 216, p. 34, կետ 69, և Ուեբերն ընդդեմ Շվեյցարիայի գործով, վճիռը, 1990թ. մայիսի 22, Series A no. 177, էջ 22 et seq., կետ 49):

40. Այդ համատեքստում, Կառավարությունը նույնպես նշել է, որ զեկույցի քաղվածքների հրապարակումը տեղի է ունեցել չափազանց կարևոր պահի: Ազգային շահերը պաշտպանելու մի շարք տարբերակների ինքնակամ և թերի բացահայտումը, որոնք գաղտնի առաջարկվել են Դաշնային խորհրդի և հատուկ հանձնաժողովի կողմից, կարող էր լուրջ վնաս հասցնել երկրի շահերին: Միևնույն ժամանակ, այն, ամենայն հավանականությամբ, կթուլացներ Միացյալ Նահանգներում Շվեյցարիայի ներկայացուցչի նկատմամբ վստահությունը բանակցող գործընկերների աչքում, ինչը հաստատվեց հրապարակման հաջորդ օրը պրն Ջագմեթիի հրաժարականով:

41. Կառավարությունը հետագայում դիտարկել է, որ, երբ եկավ շահերի համադրման պահը, հանրային շահը` տեղեկացված լինելու առումով, նվազեց: Հաշվի առնելով հրապարակման ոճը, երկու հոդվածներում կատարված մեկնաբանությունները և Մամուլի խորհրդի կողմից արված նկատողությունները, այն եկել է այն եզրահանգման, որ դիմողի մտադրությունը զուտ «զգայացունց» էր: Այնպիսի պայմաններում, երբ հանրային շահի առարկայի քննարկումը հեղինակի համար դառնում է երկրորդական քննարկում, ապա առկա են ավելի խիստ հիմքեր համաձայնելու համար, որ տուգանքն «անհրաժեշտ» է:

42. Վերջապես, համաձայն ներպետական օրենքի` հանցագործությունը բնութագրվել է որպես «աննշան հանցագործություն» (Նbertretung), և դիմողը պարզապես պետք է վճարեր 800 շվեյցարական ֆրանկ (CHF) (մոտ 520 եվրո) տուգանք: Նշանակված տուգանքը, հետևաբար, անհամաչափ չէ հետապնդվող օրինական նպատակներին:

 

(Բ) Դատարանի գնահատականը

 

I. Ընդհանուր սկզբունքներ

 

43. Հիմնական խնդիրը, որը պետք է լուծվի, դա այն է, թե արդյոք միջամտությունն «անհրաժեշտ էր ժողովրդավարական հասարակությունում»: Այդ առումով հիմնարար սկզբունքները բավական լավ են սահմանված Դատարանի նախադեպային իրավունքում, և արդեն ամփոփել են հետևյալ կերպ (տե՜ս, օրինակ, Հերթելն ընդդեմ Շվեյցարիայի գործով, վճիռը 1998թ. օգոստոսի 25, Վճիռների և որոշումների զեկույցներ 1998-VI, կետ 46, Ջերսիլդն ընդդեմ Դանիայի գործով, վճիռը, 1994թ. սեպտեմբերի 23, Series A no. 298, էջ 23 et seq., կետ 31, և Սթիլն և Մորիսն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, no. 68416/01, կետ 87, ՄԻԵԴ 2005 - II):

(I) Խոսքի ազատությունը ժողովրդավարական հասարակության էական հիմքն է և դրա առաջընթացի հիմնական պայմաններից մեկը յուրաքանչյուր անձի ինքնակայացման համար: 10-րդ հոդվածի 2-րդ կետը կիրառելի է ոչ միայն այնպիսի «տեղեկատվությունների» կամ «գաղափարների» վերաբերյալ, որոնք համարվում են անվնաս, այլ նաև` այնպիսիների, որոնք վիրավորական, ցնցող կամ անհանգստացնող են: Վերջինները պահանջում են բազմակարծություն և հանդուրժողականություն, առանց որոնց չի կարող գոյություն ունենալ «ժողովրդավարական հասարակություն»: Ինչպես սահմանված է 10-րդ հոդվածում այս ազատությունը ունի բացառություններ, որոնք ... պետք է, այնուամենայնիվ, հստակորեն պարզաբանվեն և ցանկացած սահմանափակման անհրաժեշտությունը պետք է հաստատված լինի համոզիչ կերպով…:

 (Ii) «Անհրաժեշտ» ածականը` 10-րդ հոդվածի 2-րդ կետի իմաստով, ենթադրում է ճնշող սոցիալական անհրաժեշտության առկայությունը: Պայմանավորվող պետություններն ունեն որոշակի գնահատման սահմաններ, թե արդյոք նման անհրաժեշտություն կա, սակայն այն ձեռքից ձեռք է անցնում եվրոպական հսկողության հետ մեկտեղ` ընդգրկելով և՜ օրենսդրությունը, և՜ այն կիրառող որոշումները, նույնիսկ նրանք, որոնք կայացվել են անկախ դատարանի կողմից: Դատարանը, հետևաբար, իրավասու է կայացնել վերջնական վճիռ առ այն, թե արդյոք «սահմանափակումը» համատեղելի է արտահայտվելու ազատության հետ, ինչպես երաշխավորված է 10-րդ հոդվածով:

(Iii) Իրականացնելով դրա վերահսկողական իրավասությունը` Դատարանի խնդիրը ոչ թե իրավասու ներպետական մարմինների տեղն զբաղեցնելն է, այլ առավելապես 10-րդ հոդվածի ներքո նրանց կողմից ընդունված որոշումները վերանայելը: Սա չի նշանակում, որ վերահսկողությունը սահմանափակում է պարզաբանումը, թե արդյոք Պատասխանող պետությունը կայացրել է իր իշխանությունը ողջամտորեն, ուշադիր և բարեխիղճ կերպով: Դատարանի խնդիրը հսկողության ենթական գանգատները վերանայելն է` գործի լույսի ներքո, և որոշելը, թե արդյոք այն «համապատասխանում է օրինական նպատակներին», և արդյոք ազգային իշխանությունների կողմից վկայակոչված պատճառները «համապատասխան և բավարար» է ...: Այդ կերպ վարվելով` Դատարանը բավարարվում է, որ ներպետական իշխանությունները կիրառել են այն չափորոշիչները, որոնք համապատասխանում են 10-րդ հոդվածի սկզբունքներին և, ավելին, որ կատարվել է համապատասխան փաստերի ընդունելի գնահատում.....»:

ii. Սույն գործով վերը նշված դիմումի սկզբունքները

44. Շվեյցարիայի դատարանները կարգադրել է դիմողին վճարել 800 շվեյցարական ֆրանկ (CHF) (մոտ 520 եվրո) տուգանք` Շվեյցարիայի քրեական օրենսգրքի 293-րդ հոդվածի իմաստով, «գաղտնի պաշտոնական քննարկումները» հրապարակելու համար: Շվեյցարական դատարանների կարծիքով` դիմողը շվեյցարական շաբաթաթերթում Շվեյցարիայի դեսպանի կողմից գրված գաղտնի զեկույցը հրատարակելով` կատարել էր հանցագործություն: Զեկույցը պատրաստվել էր շվեյցարական Կառավարության կողմից` Հոլոքոստի զոհերի չստացված ակտիվների փոխհատուցման վերաբերյալ Համաշխարհային հրեական կոնգրեսի և շվեյցարական բանկերից միջև բանակցությունների շրջանակում ընդունվելու համար:

45. Քանի որ հարցը վերաբերում էր մամուլի ազատությանը, Շվեյցարիայի իշխանություններն ունեին միայն սահմանափակ գնահատման սահման` որոշելու, թե արդյոք եղել է «ճնշող սոցիալական անհրաժեշտություն» դիմողի դեմ միջոցառումներ ձեռնարկելու համար (տե՜ս Փլոնն ընդդեմ Ֆրանսիայի գործը, no. 58148/00, կետ 44, երրորդ կետ, ՄԻԵԴ 2004-IV): Դատարանը պետք է, հետևաբար, որոշի, թե արդյոք առկա է նման անհրաժեշտություն:

46. Դատարանը մեկ անգամ ևս կրկնում է, որ Կոնվենցիայի 10-րդ հոդվածի 2-րդ կետում առկա է փոքր բաժին քաղաքական ելույթների կամ քննարկումների առումով հանրային շահի սահմանափակումների վերաբերյալ (տե՜ս Ուինգրովն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1996թ. նոյեմբերի 25-ի վճիռ, զեկույցներ 1996-V, 1957թ., կետ 58, Լինգենսն ընդդեմ Ավստրիայի վճիռը, 1986թ. հուլիսի 8, Series A no. 103, էջ 26, կետ 42, Կաստելսն ընդդեմ Իսպանիայի 1992թ. ապրիլի 23-ի վճիռը, Series A no. 236, էջ 23, կետ 43, և Թորգեյր Թորգեյրսոնն ընդդեմ Իսլանդիայի, 1992թ. հունիսի 25-ի վճիռը, Series A no. 239, էջ 7, կետ 63): Դատարանի առավել մանրազնին դիտարկում է պահանջվում, երբ, ինչպես ներկայիս գործում, լիազորված ներպետական մարմնի կողմից ձեռնարկված միջոցառումները կամ պատժամիջոցները կարող են խոչընդոտել մամուլի մասնակցությունը հանրությանը վերաբերող հարցերի քննարկումներին (տե՜ս Բլադեթ Թրոմսոն և Սթենսասն ընդդեմ Նորվեգիայի [GC]], no. 21980/93, կետ 64, ՄԻԵԴ 1999-III, և վերը նշված Ջերսիլդի գործերը, էջեր 25-26, կետ 35):

47. Դատարանի նախադեպային իրավունքից նաև պարզ է դառնում, որ քաղաքացիական ծառայողները, որոնք նշանակված են պաշտոնում, ինչպես և քաղաքական գործիչները, ենթարկվում են առավել լայն քննադատության, քան մասնավոր անձինք: Սակայն չի կարելի ասել, որ քաղաքացիական ծառայողները գիտակցաբար դառնում են քննադատության առարկա իրենց ասված յուրաքանչյուր բառի և արարքի համար` այնքանով, որքանով քաղաքական գործիչները և, հետևաբար, վերաբերմունքը պետք է լինի հավասար ինչպիսին վերջինների նկատմամբ, երբ խոսքը վերաբերում է իրենց արարքների քննադատությանը (տե՜ս Օբերշլիկն ընդդեմ Ավստրիայի (թիվ 2) վճիռն 1997թ. հուլիսի 1, զեկույցներ 1997-IV, էջ 1275, կետ 29, երրորդ կետ, և Յանովսկին ընդդեմ Լեհաստանի [GC], no. 25716/94, կետ 33, ՄԻԵԴ 1999-I):

Ներկայիս գործում քննադատությունն արտահայտվել է հերքման հոդվածներում, որոնցում այն ուղղակիորեն ուղղված է ավագ պաշտոնատար անձի, այն է` դեսպանին, ով Միացյալ Նահանգներում զբաղվել է հատկապես կարևոր առաքելությամբ: Հետևաբար, Շվեյցարիայի դատարանների գնահատման սահմանի շրջանակն ավելի նեղ էր, քան «մասնավոր» անձին վերաբերող մեկ այլ գործում:

48. Դատարանը գտնում է, որ դիվանագիտական զեկույցների գաղտնիությունն սկզբունքորեն արդարացված է, սակայն այն չի կարող պաշտպանվել ցանկացած գնով: Ավելին, լրատվամիջոցների դերը` որպես քննադատներ, առնչվում է նաև արտաքին քաղաքականության հարցերին:

49. Դատարանի կարծիքով` զեկույցի ոճը չպետք է դիտարկվի միայն հղում կատարելով «Sonntags-Zeitung«-ում հերքված հոդվածներին, այլ նաև ԶԼՄ-ների ավելի լայն լուսաբանումների համատեքստում (տես վերը նշված Բլադեթ Թրոմսոնի և Սթենսասի գործը, կետ 63 և կետ 2):

Այս նյութի վերաբերյալ Դատարանը համաձայն է դիմողի հետ առ այն, որ Շվեյցարիայի դեսպանի կողմից գրված թղթում պարունակվող տեղեկատվությունում բարձրացված են հանրային շահերը շոշափող հարցեր: Հոդվածները տպագրվել են հրապարակային բանավեճի համատեքստում Հոլոքոստի զոհերի չստացած փոխհատուցման ակտիվների մասին, ինչն արդեն լայնորեն տարածվել էր շվեյցարական լրատվամիջոցներով և հանրային կարծիքը Շվեյցարիայում բաժանված էր, մասնավորապես, Հոլոքոստի զոհերի ակտիվների քննարկումների և 1996թ. սկզբին և 1997թ. Երկրորդ համաշխարհային պատերազմում Շվեյցարիայի դերի, որի վերաբերյալ շատ բուռն էին և միջազգային հարթության վրա էին (տե՜ս, mutatis mutandis, վերը նշված Բլադեթ Թրոմսոնի և Սթենսասի գործը, կետեր 63 և 73): Վաշինգտոնում Շվեյցարիայի դեսպանը կարևոր դերակատարություն ուներ առաջիկա քննարկումներում:

Փաստաթղթի հրապարակումը, ի թիվս այլնի, բացահայտեց, որ բոլոր այն անձանց մոտ, ովքեր զբաղվում են այդ հարցով, դեռ չի ձևավորվել հստակ պատկերացում Շվեյցարիայի պատասխանատվության և Կառավարության կողմից ձեռնարկվող անհրաժեշտ քայլերի մասին:

Այդ համատեքստում, Դատարանն ընդունում է նաև, որ հասարակությունն ունեցել է պաշտոնատար անձանց մասին տեղեկություններ ստանալու օրինական իրավունք, որոնք զբաղվում են նման զգայուն հարցերով, իմանալու նրանց բանակցային ոճն ու ռազմավարությունը:

50. Փաստաթղթի բնույթը և բովանդակությունը նույնպես պետք է հաշվի առնվի շահերը հավասարակշռելիս: Դատարանը նշում է, որ ներկայիս գործի ակնհայտ տարբերակիչ առանձնահատկությունն այն է, որ հանրությունը նախկինում անտեղյակ էր փաստաթղթի զարգացումներին, որի քաղվածքները հրատարակվել էին, մինչդեռ միևնույն խնդիրն ունեցող գործերը, որոնք վերաբերում են տեղեկատվությունը, որն հասանելի է դարձել հանրությանը (տես, մասնավորապես, վերը նշված Ֆրեսոզի և Ռոյրի գործը, կետ 53, վերը նշված Օբզերվերի և Գարդիանի գործը էջ 34, կետ 69, վերը նշված Վեբերի գործը, կետ 49):

51. Միևնույն ժամանակ, հարցական է, թե արդյոք պրն Ջագմեթիի զեկույցում պարունակվող տեղեկատվությունն իրոք վերաբերել է կարևորագույն շահերի: Պատասխանող Կառավարությունը պնդել է, որ հրապարակված քաղվածքներն էլ կարող էին բացահայտել ազգային շահերը պաշտպանելու հնարավոր միջոցները, և դրանք ի վիճակի էին զգալիորեն վնասել երկրի շահերը: Ըստ Մամուլի խորհրդի` պրն Ջագմեթիին իր փաստաթղթում կատարել էր իրավիճակի ընդհանուր վերլուծություն` ընդգծելով երկու «ծայրահեղ» տարբերակները, որից մեկը պարունակում էր որոշակի գործողություն, իսկ մյուսը` իրավական մոտեցում: Փաստաթղթից երևում է, որ հեղինակի գլխավոր մտահոգությունը ճշմարտությունը հաստատելը, համապատասխան ֆինանսական լուծում գտնելը և, միևնույն ժամանակ, Շվեյցարիայի շահերը և Միացյալ Նահանգների հետ երկրի լավ հարաբերությունները պաշտպանելը:

52. Դատարանը լիովին ընդունում է դրսից միջամտությունից դիվանագիտական կազմի աշխատանքների պաշտպանության կարևորությունը: Սակայն այն գտնում է, որ բացահայտված տեղեկատվության բնույթով սույն գործը տարբերվում է նման այլ խնդիրներ ունեցող գործերից, և որ այն չի վերաբերում «ազգային անվտանգության» և «հասարակական անվտանգության» համար պատասխանատու պետական մարմինների պատշաճ գործունեությանն ուղղակի իմաստով, ինչպես պնդել է Կառավարությունը (տե՜ս, վերը նշված հակառակ` Օբզերվերի և Գարդիանի գործը, կետ 61 et seq. տե՜ս նաև Hadjianastassiou ընդդեմ Հունաստանի վճիռը, 1992թ. դեկտեմբերի 16, Series A no. 252, էջեր 17-19, կետեր 38-47):

53. Դատարանը նաև կրկնում է, որ խոսքի ազատությունը կիրառող անձինք, այդ թվում` լրագրողները, ունեն «պարտականություններ ու պատասխանատվություն», որոնց շրջանակը կախված է իրենց վիճակից և օգտագործված տեխնիկական միջոցներից (տես, mutatis mutandis, Հենդիսայդն ընդդեմ Միացյալ Թագավորության, 1976թ. դեկտեմբերի 7-ի վճիռ, Series A no. 24, p. 23, կետ 49, երրորդ կետ): Հետևաբար, մինչ ընդունելը մամուլի ունեցած դերը ժողովրդավարական հասարակությունում, Դատարանն ընդգծում է, որ լրագրողները, սկզբունքորեն, չեն կարող ազատվել քրեական օրենքին ենթարկվելուց 10-րդ հոդվածով իրենց ընձեռված պաշտպանության հիմունքներով: 10-րդ հոդվածի 2-րդ կետն ամբողջությամբ չի երաշխավորում անսահմանափակ արտահայտվելու ազատություն, նույնիսկ հասարակությանը վերաբերող կարևոր հարցերի լուսաբանման վերաբերյալ (տե՜ս վերը նշված Բլեդեթ Թրոմսոյի և Սթինսասի գործը, կետ 65):

54. Հետևաբար, Դատարանը կրկնում է, որ «պարտականությունների և պատասխանատվության» պահպանումն անքակտելի է խոսքի ազատությունից` այն իրականացնելիս 10-րդ հոդվածով երաշխավորված` լրագրողների պաշտպանությունը ընդհանուր շահի խնդիրների հրատարակման առնչությամբ կատարվում է այն պայմանով, որ իրենք գործեն բարեխղճորեն` ապահովելով ստույգ և վստահելի տեղեկատվություն լրագրողական էթիկային համապատասխան (տե՜ս Գուդվինն ընդդեմ Միացյալ Թագավորության գործը, 1996թ. մարտի 27-ի վճիռ, զեկույցներ 1996-II, կետ 39, և վերը նշված Ֆրիսոզի և Րոյրի գործը, կետ 54):

55. Ինչ վերաբերում է հրատարակված հոդվածների ոճին, ճիշտ է, որ Մամուլի խորհուրդը գտել է, որ, այն փաստի շնորհիվ, որ դեսպանի արված դիտողությունների զեկույցը կրճատվել է և չի տեղադրվել համատեքստում, անպատասխանատու կերպով թվացել է սենսացիոն և ցնցող: Դատարանը հիշում այն հանգամանքը, որ Sonntags-Zeitung-ում հնարավոր էր հոդվածներին կցել զեկույցի ամբողջական տեքստը, ինչպես Tages-Anzeiger-ն և Nouveau Quotidien-ն են կատարել 1997 թվականի հունվարի 27-ին, դրանով թույլ տալով ընթերցողներին ձևավորել իրենց սեփական կարծիքը: Դատարանը մեծ նշանակություն է տալիս այս գործոնին այլ գործերում (տե՜ս Լոպես Գոմես դա Սիլվան ընդդեմ Պորտուգալիայի գործը, no. 37698/97, կետ 35, երկրորդ կետ, ՄԻԵԴ 2000-X): Միևնույն ժամանակ, այն գտնում է, որ մամուլի ազատությունը տրամադրում է հանրությանը քաղաքական առաջնորդների մասին կարծիք ու վերաբերմունք ձևավորելու միակ հնարավորությունը ( տես վերը նշված` Լոպես Գոմես դա Սիլվայի գործը, կետ 34, և Պրագերը և Օբերշլիքն ընդդեմ Ավստրիայի գործը, 1995թ. ապրիլի 26-ի վճիռ, Series A no. 313, էջ 19, կետ 38):

56. Ավելին, Դատարանը դիտարկում է, որ դիմողի դատապարտումը հիմնված է բացառապես գաղտնի պաշտոնական քննարկումների հրապարակման վրա: Որևէ ակնարկ չի եղել պատվի դեմ հանցագործության մասին, ինչպիսիք են զրպարտությունը (Քրեական օրենսգրքի 173-րդ հոդված) կամ վիրավորանքը (177-րդ հոդված): Այն չի կիսում Կառավարության տեսակետն առ այն, որ տեղեկատվության ներկայացման եղանակը պետք է լինի որոշիչ գործոն թերթի հոդվածները գնահատելիս, որոնք հանգեցրել են տուգանքի` գաղտնի տեղեկության հրապարակման համար:

57. Վերջապես, Դատարանը կրկնում է, որ պատժի բնույթն ու խստությունն այն գործոններն են, որոնք պետք է հաշվի առնվեն միջամտության համաչափությունը գնահատելիս (տես, օրինակ, Սյուրեթն ընդդեմ Թուրքիայի (թիվ 1) [GC], no. 26682 / 95, կետ 64, ՄԻԵԴ 1999-IV, և Չուվին և այլոք ընդդեմ Ֆրանսիայի գործերը, no. 64915/01, կետ 78, ՄԻԵԴ 2004-VI):

Այդ կապակցությամբ, այն նշում է, որ դիմողին տուգանք նշանակելը համեմատաբար թեթև է (800 շվեյցարական ֆրանկ (CHF) տուգանք - մոտավորապես 520 եվրո (EUR)), հարցն այն չէ, որ դիմողը ենթարկվել է փոքր չափով տուգանքի, այլ այն, որ նա ընդհանրապես դատապարտվել է (տես վերը նշված` Ջերսիլդի գործը, էջեր 25-26, կետ 35, և վերը նշված` Լոպես Գոմես դա Սիլվայի գործը, կետ 36):

58. Ավելին, քանի որ պատիժը չէր խանգարում դիմողին ինքնաարտահայտվել, նրա դատապարտումը, այդուհանդերձ, գնահատվում է որպես գրաքննության մի եղանակ, որը կկանխեր հետագայում նման տեսակի քննադատությունները: Քաղաքական բանավեճի համատեքստում նման դատապարտումը, ամենայն հավանականությամբ, կկանխի հասարակական կյանքի վրա ազդող հարցերի հանրային քննարկման աջակցությունը լրագրողների կողմից: Նույն կերպ կարելի է կանխել մամուլի կողմից տեղեկատվության տրամադրումը (տե՜ս, mutatis mutandis, Բարթոլդն ընդդեմ Գերմանիայի գործը, 1985թ. մարտի 25-ի վճիռ, Series A no. 90, էջ 26, կետ 58, և վերը նշված Լինգենսն ընդդեմ Ավստրիայի գործը, էջ 27, կետ 44):

59. Հաշվի առնելով վերը նշված դիտարկումները` լրագրողի դատապարտումը ողջամտորեն համաչափ չէր օրինական նպատակներին, ապահովելով և պահպանելով մամուլի ազատությունը ժողովրդավարական հասարակության շահի տեսանկյունից:

Հետևաբար, եղել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

 

II. ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻ 41-ՐԴ ՀՈԴՎԱԾԻ ԿԻՐԱՌՈՒՄԸ

 

60. Կոնվենցիայի 41-րդ հոդվածն ապահովում է`

«Եթե Դատարանը գտնում է, որ եղել է Կոնվենցիայի կամ դրան կից Արձանագրությունների խախտում, իսկ համապատասխան Բարձր պայմանավորվող կողմի ներպետական իրավունքն ընձեռում է միայն մասնակի հատուցման հնարավորություն, ապա Դատարանը որոշում է, անհրաժեշտության դեպքում, տուժած կողմին արդարացի փոխհատուցում տրամադրել:

 

Ա. Վնասը

 

61. Դիմողը չի պահանջել նյութական վնասի փոխհատուցում իրեն դատապարտելու համար: Նա պահանջել է ոչ նյութական վնասի փոխհատուցում` խախտում արձանագրելու համար:

62. Հետևաբար, Դատարանը չի նշանակել որևէ գումար սույն հոդվածի ներքո:

 

Բ. Ծախսեր և ծախքեր

 

63. Դիմողը նշել է, որ ներպետական դատարաններում և Ստրասբուրգում իր շահերը պաշտպանելու համար բոլոր ծախսերը վճարել է իր գործատուն:

64. Դատարանը, հետևաբար, չի կայացրել որևէ վճիռ այս առումով:

 

ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ` ԴԱՏԱՐԱՆԸ

 

1. Չորս ձայնով ընդդեմ երեքի վճռում է, որ եղել է Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

2. Վճռում է միաձայն, որ հայտնաբերված խախտումն ինքնին բավարար է դիմողի ոչ նյութական վնասի պահանջի արդարացի բավարարման համար:

Կատարվել է ֆրանսերենով և գրավոր հրապարակվել 2006թ. ապրիլի 25-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն: