ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 մարտի 2019 թվականի N 240-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հուլիսի 2-ի «Առևտրի խթանման և որակի ենթակառուցվածքի ծրագրի իրականացման ղեկավար հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի կանոնադրությունը հաստատելու մասին» N 730-Ն որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝
1) 22-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն է» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետն է» բառերով.
2) 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Հանձնաժողովի կազմում ընդգրկվում են համապատասխան ճյուղային նախարարությունների, գերատեսչությունների և գրասենյակների պատասխանատու պաշտոնյաներ, ծրագրին առնչվող կազմակերպությունների ղեկավարներ:».
3) ուժը կորցրած ճանաչել 26-րդ, 28-րդ և 29-րդ կետերը.
4) 27-րդ կետը «կազմը հաստատվում» բառերից հետո լրացնել «, փոփոխվում և հանձնաժողովի անդամի անդամությունը դադարում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. մարտի 21 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|