Basic information
Number
N 1508-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (04.12.2004-31.10.2019)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.11.24/64(363) Հոդ.1305
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
29.10.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
06.11.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
15.11.2004
Effective date
04.12.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
15 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հոկտեմբերի 2004 թվականի N 1508-Ն

ՄԱԿ-Ի` 1998 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ ՌՈՏԵՐԴԱՄԻ ԿՈՆՎԵՆՑԻԱՅԻՑ ԲԽՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՏԱՆՁՆԱԾ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

ՄԱԿ-ի` 1998 թվականի սեպտեմբերի 10-ին ստորագրված «Միջազգային առևտրում առանձին վտանգավոր քիմիական նյութերի և պեստիցիդների վերաբերյալ նախնական հիմնավորված համաձայնության ընթացակարգի մասին» Ռոտերդամի կոնվենցիայից (այսուհետ` Ռոտերդամի կոնվենցիա) բխող Հայաստանի Հանրապետության ստանձնած պարտավորությունները կատարելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Ռոտերդամի կոնվենցիայի 4-րդ հոդվածով սահմանված` վարչարարական գործառույթներ իրականացնող ազգային մարմնի իրավասությունները վերապահել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը:

2. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի, Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի նախագահի հետ համատեղ Ռոտերդամի կոնվենցիայի 5-րդ հոդվածի պահանջների կատարումն ապահովելու նպատակով` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել Ռոտերդամի կոնվենցիայով կարգավորման ենթակա քիմիական նյութերի և թունաքիմիկատների արգելման, խիստ սահմանափակման կամ թույլատրման վերաբերյալ առաջարկություն:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. նոյեմբերի 6
Երևան