ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 փետրվարի 2019 թ. |
թիվ 10-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ) ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 11-Ի ԹԻՎ 09-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պաշտոնական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 18-րդ հոդվածի 4-րդ մասով, ինչպես նաև «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով՝ Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության ձևը՝ համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը՝ համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հուլիսի 11-ի ««Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2015 թվականի ապրիլի 11-ի թիվ 08-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 09-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Նախագահ` |
Ս. Մնացականյան |
Հավելված 1 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 10-Ն որոշման |
Ցուցանիշի անվանումը |
Տողի |
Չափի միավորը |
Ցուցանիշի մեծությունը | |
Ա |
Բ |
Գ |
1 | |
Ուղևորների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը |
110 |
հազար դրամ |
||
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներհանրապետական |
110.1 |
“-“ |
||
միջպետական |
110.2 |
“-“ |
||
որից՝ ԱՊՀ երկրներ |
110.2.1 |
“-“ |
||
Ուղևորների փոխադրումների հետ կապված ծախսերը |
120 |
“-“ |
||
Բեռների փոխադրումներից ստացված հասույթը (առանց ավելացված արժեքի հարկի), ընդամենը |
130 |
“-“ |
||
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ |
130.1 |
“-“ |
||
միջպետական |
130.2 |
“-“ |
||
որից՝ ԱՊՀ երկրներ |
130.2.1 |
“-“ |
||
130 տողից` սառնավագոններով փոխադրումից |
131 |
հազար դրամ |
||
վագոն-ցիստեռններով փոխադրումից |
132 |
“-“ |
||
բեռնարկղերով փոխադրումից |
133 |
“-“ |
||
փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից |
134 |
“-“ |
||
սորուն բեռների առանց տարայի փոխադրումից |
135 |
“-“ |
||
այլ բեռների փոխադրումից |
136 |
“-“ |
||
Բեռների փոխադրումների հետ կապված ծախսերը |
140 |
“-“ |
||
Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը |
150 |
հազար ուղևոր |
||
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներհանրապետական |
150.1 |
“-“ |
||
միջպետական |
150.2 |
“-“ |
||
որից՝ ԱՊՀ երկրներ |
150.2.1 |
“-“ |
||
Ուղևորաշրջանառություն, ընդամենը |
160 |
հազար ուղևոր-կմ |
||
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներհանրապետական |
160.1 |
“-“ |
||
միջպետական |
160.2 |
“-“ |
||
որից՝ ԱՊՀ երկրներ |
160.2.1 |
“-“ |
||
Փոխադրվել են բեռներ, ընդամենը |
170 |
հազար տոննա |
||
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներհանրապետական |
170.1 |
“-“ |
||
միջպետական |
170.2 |
“-“ |
||
որից՝ ԱՊՀ երկրներ |
170.2.1 |
“-“ |
||
Բեռնաշրջանառություն, ընդամենը |
180 |
հազար տոննա-կմ |
||
այդ թվում՝ ըստ հաղորդակցության տեսակների՝ ներհանրապետական |
180.1 |
“-“ |
||
միջպետական |
180.2 |
“-“ |
||
որից՝ ԱՊՀ երկրներ |
180.2.1 |
“-“ |
||
Շահագործական գծի երկարությունը |
190 |
կմ |
||
Աշխատողների միջին տարեկան թվաքանակը |
200 |
մարդ |
Ղեկավար |
___________________________ |
_______________________ | ||
|
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) |
___________________________ |
_______________________ | ||
|
(Ազգանուն, անուն) |
(Ստորագրություն) | ||
«___»__________20___թ. |
Հավելված 2 Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 10-Ն որոշման |
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 65-ԵՐԿԱԹ (ՏԱՐԵԿԱՆ)
ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտի արտադրանքի մասին» Ձև 65-երկաթ (տարեկան) վիճակագրական հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են երկաթուղային տրանսպորտի գործունեությամբ զբաղվող կազմակերպությունները (այսուհետ` կազմակերպություն), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2016 թվականի հունիսի 20-ի թիվ 05-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության դիմային էջի «Փաստացի գործունեության հիմնական տեսակի» ծածկագիրը լրացվում է՝ համաձայն «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի» 5-նիշ խմբավորման (տես՝ http://www.arlis.am/Annexes/4/GT30.1-13page1730-2124ink1392.doc հղումը):
4. Հաշվետվության ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունների իմաստով փաստացի գործունեության հիմնական տեսակ է համարվում գործունեության այն տեսակը, որը հաշվետու ժամանակաշրջանում հավելյալ արժեքի ընդհանուր ծավալում փաստացի ունեցել է առավել մեծ տեսակարար կշիռ: Առավել մեծ տեսակարար կշռի որոշման համար առաջարկվում է կողմնորոշվել ընդհանուր հասույթի, հավելյալ արժեքի կամ աշխատողների ընդհանուր թվաքանակի մեջ ունեցած բաժնով և այլ համանման բնութագրող ցուցանիշներով:
6. Ուղևորների և բեռների փոխադրումներից ստացված հասույթները (առանց ավելացված արժեքի հարկի) (110 և 130 տողեր) լրացվում են հաշվեգրման սկզբունքով:
7. 131 տողում լրացվում է սառնավագոններով սառեցրած և պաղեցրած մթերքի փոխադրումից ստացված հասույթը:
8. 132 տողում լրացվում է հատուկ վագոն-ցիստեռններով նավթամթերքի (անմշակ նավթ, բնական գազ և զտած նավթամթերք) և այլ հեղուկ և գազային բեռների փոխադրումից ստացված հասույթը:
9. 133 տողում լրացվում է հատուկ բեռնարկղերով որոշակի բեռների և փաթեթվածքների փոխադրումից ստացված հասույթը (բեռնարկղերի կառուցվածքը նախատեսված է հավաքված և փաթեթավորված խառը ապրանքների բեռնման-բեռնաթափման աշխատանքների թեթևացման համար):
10. 134 տողը ներառում է`
1) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են ազգային և արտերկրյա փոստային գերատեսչությունների կողմից,
2) փոստային նամակների, ծանրոցների և փաթեթների փոխադրումից ստացված հասույթը, որոնք կատարվում են փոստային և սուրհանդակային կազմակերպությունների կողմից:
11. 135 տողում լրացվում է սորուն բեռների (հացահատիկ, ալյուր, ցեմենտ, ավազ, ածուխ և այլն) առանց տարայի փոխադրումից ստացված հասույթը:
12. 136 տողը ներառում է`
1) մարդատար և բեռնատար մեքենաների, կցանքների փոխադրումից ստացված հասույթը,
2) կենդանի կենդանիների փոխադրումից ստացված հասույթը,
3) ուրիշ խմբավորումներում չներառված այլ բեռների փոխադրումից ստացված հասույթը:
13. Փոխադրվել են ուղևորներ, ընդամենը (տող 150) ցուցանիշը ներառում է երկաթուղային բոլոր կայարաններից փոխադրված ուղևորների թվաքանակը (ներառյալ անվճար երթևեկության իրավունքից օգտվողները):
14. Ներհանրապետական (տող 150.1) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման սկզբնակետն ու վերջնակետը գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում:
15. Միջպետական (տող 150.2) փոխադրումը հաղորդակցության այն տեսակն է, երբ փոխադրման կետերից մեկը գտնվում է Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս:
16. Ուղևորաշրջանառություն, ընդամենը (տող 160) ցուցանիշն որոշվում է տեղափոխված ուղևորների թվաքանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
17. Փոխադրվել են բեռներ, ընդամենը (տող 170) ցույց է տրվում երկաթուղային տրանսպորտով փոխադրված (ներկրված և առաքված) բեռների քանակը:
18. Բեռնաշրջանառություն, ընդամենը (տող 180) ցուցանիշն որոշվում է փոխադրված առանձին տեսակի բեռների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
19. Հաշվետվության 200 տողում լրացվում է աշխատողների միջին տարեկան թվաքանակը: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը լրացվում է հաշվետու տարվա համար: Աշխատողների թվաքանակում ներառվում են անորոշ կամ որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատանք կատարող վարձու աշխատողները: Աշխատողների միջին տարեկան թվաքանակը որոշվում է հաշվետու տարվա բոլոր ամիսների աշխատողների միջին ամսական թվաքանակների հանրագումարը տարվա բոլոր ամիսների թվին բաժանելով (տասնորդական ճշտությամբ): Աշխատողների միջին ամսական թվաքանակը հաշվարկվում է յուրաքանչյուր ամսվա օրացուցային օրերի (ամսի 1-ից մինչև 30(31))-ը, փետրվարի համար՝ 28(29)-ը աշխատողների թվաքանակի հանրագումարը՝ ներառյալ ոչ աշխատանքային օրերը, ամսվա օրացուցային օրերի թվին բաժանելով: Աշխատողների թվաքանակը հանգստյան, տոնական կամ հիշատակի (ոչ աշխատանքային) օրերի համար ընդունվում է նախորդ աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Երկու և ավելի ոչ աշխատանքային օրերի առկայության դեպքում այդ օրերից յուրաքանչյուրի համար աշխատողների թվաքանակն ընդունվում է դրանց նախորդող աշխատանքային օրվա թվաքանակին հավասար: Եթե աշխատողների թվաքանակի ամենօրյա հաշվառում չի վարվում, ապա աշխատողների թվաքանակը հաշվետու ամսվա համար հաշվարկվում է նախորդ ամսվա վերջի և հաշվետու ամսվա վերջի աշխատողների թվաքանակների հանրագումարը 2-ի բաժանելով: