Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.04.10/23(1476).1 Հոդ.51
Ընդունող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով
Ընդունման ամսաթիվ
13.02.2019
Ստորագրող մարմին
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ
Ստորագրման ամսաթիվ
13.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

 

13 փետրվարի 2019 թվականի

ք. Երևան

N 27-Ն

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկան հաստատելու մասին» N 275-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի՝ փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագների հաշվարկման մեթոդիկայի՝

1) 1-ին պարբերությունում, հավելվածի N 1 աղյուսակում և 2-րդ կետի 2-րդ ենթակետում «10» թիվը փոխարինել «30» թվով.

2) 1-ին պարբերությունում «2007 թվականի մայիսի 4-ի N 207-Ն» բառերը փոխարինել «2015 թվականի ապրիլի 22-ի N 88-Ն» բառերով, իսկ «1), 2) և 3)» բառերը «1-ին, 2-րդ, 3-րդ և 6-րդ» բառերով.

3) 1.3 կետի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
 

ԱՀ

«U = ----------

W

 

որտեղ՝ W-ն առաքվող էլեկտրական էներգիայի քանակն է:».

4) 2.2 կետի 2-րդ ենթակետը ճանաչել ուժը կորցրած.

5) 2.4 կետից հանել «NN 1, 2, 3» թվերը.

6) 4.6 կետում «2004 թվականի մայիսի 12-ի N 56-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի» բառերը փոխարինել «2010 թվականի հուլիսի 14-ի N 365-Ն որոշմամբ հաստատված էներգետիկայի բնագավառում ներդրումային ծրագրերի համաձայնեցման կարգի» բառերով.

7) հավելվածի 4-րդ կետում «դրվածքային» բառը փոխարինել «տեղակայված» բառով։

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

հանձնաժողովի նախագահի տեղակալ՝

Մ. Սողոմոնյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան