ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 փետրվարի 2019 թվականի N 96-Ա
ԵՂԻՇԵ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին 2019 թվականի փետրվարի 6-7-ը ներառյալ գործուղել Արցախի Հանրապետություն՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ՀՀ կառավարություն կոմունիկացված՝ Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության իրավասությանը առնչվող գանգատների քննարկման նպատակով:
2. Եղիշե Կիրակոսյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ճանապարհածախսը և օրապահիկը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին (գիշերակացի հետ կապված ծախսերը կատարում է հրավիրող կողմը):
3. Վարչապետի խորհրդական Եղիշե Կիրակոսյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 6 Երևան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|