Գլխավոր տեղեկություն
Տիպ
Վճիռ
Ակտի տիպ
Ինկորպորացիա (03.07.2008-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարան
Ընդունման ամսաթիվ
03.07.2008
Ստորագրող մարմին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
03.07.2008

Ներմուծեք նկարագրությունը_15382

ՉԵՄԲԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԳՈՐԾՈՎ

 

2008թ. հուլիսի 3-ի վճիռը

 

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ

 

ՓԱՍՏԵՐ

 

I. Գործի հանգամանքները

 

6. Դիմողը ծնվել է 1982 թվականին և ապրում է Շախտիում` Ռոստովի շրջանում:

 

A. Դիմողի ծառայությունը

 

7. 2000 թվա­կա­նի դեկ­տեմ­բե­րի 19-ին և 23-ին դի­մո­ղը հե­տա­զոտ­վել է եր­կու բժշկա­կան հանձ­նա­ժո­ղով­նե­րի կող­մից, ո­րի արդ­յուն­քում ո­րոշ­վել է, որ նա լավ ա­ռող­ջա­կան վի­ճա­կում է և պի­տա­նի է զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան հա­մար:

8. Բժշկա­կան եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րի հի­ման վրա կա­յաց­վել է ո­րո­շում դի­մո­ղին եր­կու տա­րի ժամ­կե­տի պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան զո­րա­կո­չե­լու Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան ու­ժա­յին ստո­րա­բա­ժա­նում­նե­րում:

9. Դի­մողն ու­ղարկ­վել է ծա­ռա­յութ­յան Կիս­լո­վոդս­կի թիվ 5464 զին­վո­րա­կան ջո­կա­տում: Դի­մո­ղի պնդմամբ` ջո­կա­տում ա­վագ զին­վոր­նե­րը և ջո­կա­տի սեր­ժան­տը նրան ան­հանգս­տաց­րել են և վատ են վե­րա­բեր­վել իր մոլ­դո­վա­կան ծագ­ման հա­մար:

10. Ըստ դի­մո­ղի` 2001 թվա­կա­նի հուն­վա­րին նա հա­ճա­խել է վա­րորդ­նե­րի ու­սում­նա­կան դա­սըն­թաց­նե­րի: Ավ­տո­կա­յա­նում հրա­մա­նա­տարն ի­րեն և ե­րեք այլ զին­վոր­նե­րի հրա­մա­յել է «ԶԻԼ» մակ­նի­շի բեռ­նա­տա­րի կցա­մա­սը տա­նել այլ տեղ: Դի­մո­ղը վնա­սել է իր ող­նա­շա­րը և ա­վե­լի ուշ նույն օ­րը նա ա­վագ ծա­ռա­յող­նե­րի կող­մից մի քա­նի ան­գամ ծե­ծի և հար­ված­նե­րի է են­թարկ­վել բեռ­նա­տա­րի կցա­մա­սը բեռ­նա­տա­րին բա­վա­կա­նա­չափ չմո­տեց­նե­լու հա­մար: Հա­ջորդ օ­րը` ա­ռա­վոտ­յան, նա խնդրել է բժշկա­կան օգ­նութ­յուն, սա­կայն հրա­մա­նա­տա­րը մեր­ժել է նրա խնդրան­քը: Դի­մողն այս ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի առ­թիվ չի բո­ղո­քել դա­տա­խա­զին կամ որևէ այլ պաշ­տո­նա­տար ան­ձի:

11. 2001 թվա­կա­նի փետր­վա­րի 8-ին դի­մո­ղը տե­ղա­փոխ­վել է Աստ­րա­խա­նի թիվ 6794 զին­վո­րա­կան ջո­կատ (հե­տա­գա­յում այն դար­ձել է թիվ 3025): Ըստ դի­մո­ղի` զին­վո­րա­կան բժիշ­կը նշել է ծնկնե­րի շրջա­նում ու­նե­ցած ցա­վե­րի մա­սին նրա գան­գա­տը, սա­կայն չի նշա­նա­կել որևէ բու­ժում: Ա­վե­լի ուշ հար­ցաքն­նութ­յա­նը հայտ­նի է դար­ձել, որ դի­մո­ղը ծնկնե­րի շրջա­նում ա­ռա­ջա­ցած կրկնվող ցա­վի մա­սին հայտ­նել է իր վե­րա­դա­սին` լեյ­տե­նանտ Դ.-ին, ով ա­զա­տել է նրան ֆի­զի­կա­կան վար­ժութ­յուն­նե­րի կա­տա­րու­մից (տե՜ս ս­տորև` կետ 20):

12. 2001 թվա­կա­նի մար­տին կրտսեր սեր­ժանտ Չ.-ն` դա­սա­կի հրա­մա­նա­տա­րը, ստի­պել է դի­մո­ղին և այլ ծա­ռա­յող­նե­րի դրսում կա­տա­րել 350 ծնկի կքա­նիստ` որ­պես պա­տիժ բա­րաք­ներն ան­թե­րի չմաք­րե­լու հա­մար: Լեյ­տե­նանտ Դ.-ն ­ներ­կա է գտնվել, սա­կայն չի ընդ­դի­մա­ցել հրա­մա­նին: Մոտ հար­յուր վար­ժութ­յու­նից հե­տո դի­մողն ու­ժաս­պառ է ե­ղել, և մյուս զին­վո­րա­կան­նե­րը թ­ևա­տա­կե­րից բռնե­լով` տա­րել են նրան բուժ­կետ:

13. 2001 թվա­կա­նի մար­տի 6-ից մինչև 26-ը դի­մո­ղը շտապ բու­ժում է ստա­ցել թիվ 52218 զին­վո­րա­կան ջո­կա­տում, ա­պա` թիվ 3057 զին­վո­րա­կան ջո­կա­տում` մինչև 2001 թվա­կա­նի ապ­րի­լի 17-ը: Նա չէր կա­րո­ղա­նում ինք­նու­րույն կանգ­նել և մահ­ճա­կա­լից սո­ղա­լով էր իջ­նում` բռնվե­լով մահ­ճա­կա­լի փայ­տե­րից:

14. 2001 թվա­կա­նի ապ­րի­լի 17-ից մա­յի­սի 23-ն­ ըն­կած ժա­մա­նա­կա­հատ­վա­ծում դի­մո­ղը բու­ժում է ստա­ցել Դո­նի Ռոս­տո­վի Պե­տա­կան բժշկա­կան հա­մալ­սա­րա­նի նյար­դա­վի­րա­բու­ժա­կան կլի­նի­կա­յում: Դուրս գրվե­լիս ախ­տո­րոշ­վել է և ճա­նաչ­վել աշ­խա­տե­լու հա­մար ոչ պի­տա­նի:

15. 2001 թվա­կա­նի հու­նի­սի 1-ի թիվ 3057 զին­վո­րա­կան ջո­կա­տի բժշկա­կան հանձ­նա­ժո­ղո­վը հե­տա­զո­տել է դի­մո­ղին թիվ 6794 զին­վո­րա­կան ջո­կա­տի հրա­մա­նա­տա­րի խնդրան­քով են­թարկ­վել է զննման և ախ­տո­րոշ­վել որ­պես «դե­պի ող­նու­ղեղ ար­յան մուտ­քի կտրուկ կան­խար­գել­ման հետևանք­ներ` ցի­կատ­րիկ-կո­մի­սու­րալ է­պի­դու­րի­տի­սի, ա­րախ­նոի­դի­տի­սի ձ­ևով, ող­նու­ղե­ղա­յին հե­ղու­կի հոս­քի խախտ­մամբ և ստո­րին վեր­ջույթ­նե­րի զգա­յու­նութ­յան երկ­րոր­դա­յին վատ­թա­րաց­մամբ»: Հանձ­նա­ժո­ղո­վը հաս­տա­տել է նաև, որ այդ վի­ճա­կը «ձեռք է բեր­վել զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան ըն­թաց­քում», և ճա­նա­չել է դի­մո­ղին «մա­սամբ պի­տա­նի զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան հա­մար»:

16. 2001 թվա­կա­նի հու­նի­սի 28-ին դի­մողն ա­զատ­վել է ա­նաշ­խա­տու­նակ լի­նե­լու հիմ­քով:

 

B. Քրեական գործի քննությունը

 

17. Չճշտված օ­րը դի­մո­ղի մայ­րը բո­ղոք է ներ­կա­յաց­րել Դո­նի Ռոս­տո­վի զին­վո­րա­կան դա­տա­խա­զին լեյ­տե­նանտ Դ.-ի և կրտսեր սեր­ժանտ Չ.-ի դեմ` նրանց կող­մից պաշ­տո­նա­կան դիր­քի չա­րա­շահ­ման վե­րա­բեր­յալ:

18. 2001 թվա­կա­նի մա­յի­սի 10-ին նրա բո­ղո­քը փո­խանց­վել է Աստ­րա­խա­նի կա­յա­զո­րի զին­վո­րա­կան դա­տա­խա­զին, ով, իր հեր­թին, 2001 թվա­կա­նի մա­յի­սի 21-ին այն ու­ղար­կել է Կասպ­յան զին­վո­րա­կան նա­վա­տոր­մի զին­վո­րա­կան դա­տա­խա­զին:

19. Գոր­ծի ըն­դու­նե­լիութ­յան և փաս­տարկ­նե­րի առ­թիվ իր դի­տար­կում­նե­րում Կա­ռա­վա­րութ­յու­նը նե­րա­ռել է նաև լեյ­տե­նանտ Դ.-ի և կրտսեր սեր­ժանտ Չ.-ի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ինչ­պես նաև շար­քա­յին­ներ Ա.Լ.-ի, Ա.Շ.-ի և Վ.Պ.-ի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րը, ո­րոնք զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան էին ան­ցել 2001 թվա­կա­նի փետր­վա­րի 1-ին:

20. 2001 թվա­կա­նի մա­յի­սի 22-ին լեյ­տե­նանտ Դ.-ն ն­շել է հետևյա­լը.

«2001 թվա­կա­նի փետր­վա­րին շար­քա­յին Չեմ­բե­րը տե­ղա­փոխ­վել է մեր ջո­կատ … ­Նա ծա­ռա­յութ­յան է ան­ցել իմ են­թա­ջո­կա­տում, ո­րը գտնվում է յո­թե­րորդ խմբի ա­ռա­ջին դա­սա­կում»: Մեր ջո­կատ տե­ղա­փոխ­վե­լու սկզբից ևեթ նա սկսել էր գան­գատ­վել ծնկնե­րի կրկնվող ցա­վից: Այդ հիմ­քով ես ա­զա­տել էի նրան ֆի­զի­կա­կան վար­ժութ­յուն­ներ կա­տա­րե­լուց, նա մնում էր խմբի շեն­քում և չէր գնում ոչ մի տեղ: Մոտ եր­կու շա­բաթ անց շար­քա­յին Չեմ­բե­րը ծնկի սուր ցա­վե­րի պատ­ճա­ռով ու­ղարկ­վել է սա­նի­տա­րա­կան ջո­կատ` բու­ժում ստա­նա­լու նպա­տա­կով ես չեմ կա­րող ա­սել, թե դա ին­չու է տե­ղի ու­նե­ցել: Ո­րոշ ժա­մա­նակ անց նա տե­ղա­փոխ­վել է հի­վան­դա­նոց այլ քա­ղա­քում …­ Ես եր­բեք չեմ կի­րա­ռել շար­քա­յին Չեմ­բե­րի նկատ­մամբ որևէ ա­պօ­րի­նի մի­ջոց»:

21. Նույն օ­րը սեր­ժանտ Չ.-ն ­ցուց­մունք է տվել հետևյա­լի մա­սին.

«Ես ճա­նա­չում եմ շար­քա­յին Չեմ­բե­րին 2001 թվա­կա­նի փետր­վա­րից, նա ծա­ռա­յում էր 6794 ջո­կա­տի յո­թե­րորդ խմբում, որ­տեղ ես ջո­կա­տի հրա­մա­նա­տարն էի: Ես նշում եմ, որ Չեմ­բե­րը հա­ճախ էր գնում բժշկա­կան ջո­կատ: Ես չգի­տեմ, թե նա ին­չից էր գան­գատ­վում: Ա­մեն ան­գամ, երբ ես դա­սա­կում լի­նում էի հեր­թա­պահ` Չեմ­բե­րը, որ­պես կա­նոն, բու­ժում էր ստա­նում բժշկա­կան ջո­կա­տում: Կար­ծում եմ, նա գան­գատ­վում էր ոտ­քի ցա­վից: Ես լավ չեն ճա­նա­չում Չեմ­բե­րին, ո­րով­հետև նա իմ դա­սա­կից չէր»:

22. Ի­րենց միան­ման ցուց­մունք­նե­րում շար­քա­յին­ներ Ա.Լ.-ն, Ա.Շ.-ն և Վ.Պ.-ն ն­շել են, որ դի­մո­ղը 6794 զին­վո­րա­կան ջո­կատ գա­լուն պես գան­գատ­վում էր, որ «իր ոտ­քե­րը թույլ են», որ այդ պատ­ճա­ռով նրան ա­զա­տել են ֆի­զի­կա­կան վար­ժութ­յուն­ներ կա­տա­րե­լուց, զո­րա­վար­ժանք­նե­րից և որ ոտ­քե­րի ցա­վի պատ­ճա­ռով նա հա­ճախ բու­ժում է ստա­ցել բժշկա­կան ջո­կա­տում:

23. 2001 թվա­կա­նի մա­յի­սի 31-ին կա­պի­տան Ս.-ն` Կասպ­յան նա­վա­տոր­մի զին­վո­րա­կան դա­տա­խա­զութ­յան ա­վագ քննի­չը, ո­րո­շում է կա­յաց­րել քրեա­կան գործ չհա­րու­ցե­լու մա­սին: Պատ­ճա­ռա­բա­նութ­յու­նը ե­ղել է հետևյա­լը.

«Քննութ­յամբ հաս­տատ­վել է, որ լեյ­տե­նանտ Դ.-ն և կրտսեր սեր­ժանտ Չ.-ն­ ի­րա­կա­նում թույլ չեն տվել վե­րա­դաս դիր­քի չա­րա­շա­հում

Լեյ­տե­նանտ Դ.-ի ցուց­մուն­քից հետևում է, որ շար­քա­յին Չեմ­բե­րը ծա­ռա­յել էր հրա­մա­նա­տա­րութ­յան ներ­քո: Ոչ նա, ոչ էլ կրտսեր սեր­ժանտ Չ.-ն­ երբևէ չեն չա­րա­շա­հել ի­րենց վե­րա­դաս դիր­քը կամ դա­ժան վե­րա­բեր­մունք դրս­ևո­րել շար­քա­յին Չեմ­բե­րի կամ թիվ 6794 ջո­կա­տի զին­վո­րա­կա­նի նկատ­մամբ:

Կրտսեր սեր­ժանտ Չ.-ի ցուց­մուն­քից հետևում է, որ ոչ ին­քը, ոչ էլ լեյ­տե­նանտ Դ.-ն­ երբևէ չեն չա­րա­շա­հել ի­րենց դիր­քը կամ դա­ժան վե­րա­բեր­մունք ցու­ցա­բե­րել շար­քա­յին Չեմ­բե­րի կամ 6794 ջո­կա­տի որևէ այլ զին­վո­րա­կա­նի նկատ­մամբ:

6794 ջո­կա­տի յո­թե­րորդ խմբի բո­լոր ծա­ռա­յող­նե­րը, որ­տեղ ծա­ռա­յում էր Չեմ­բե­րը, են­թարկ­վել են հար­ցաքն­նութ­յան: Նրանք ցուց­մունք են տվել առ այն, որ ոչ ոք չի ան­հանգս­տաց­րել շար­քա­յին Չեմ­բե­րին, և որ լեյ­տե­նանտ Դ.-ն և կրտսեր սեր­ժանտ Չ.-ն­ երբևէ չեն չա­րա­շա­հել ի­րենց դիր­քը նրա կամ 6794 ջո­կա­տի որևէ այլ ծա­ռա­յո­ղի նկատ­մամբ:

Այդ­պի­սով, քննութ­յամբ հաս­տատ­վեց, որ լեյ­տե­նանտ Դ.-ն և կրտսեր սեր­ժանտ Չ.-ն ­չեն չա­րա­շա­հել ի­րենց դիր­քը շար­քա­յին Չեմ­բե­րի կամ 6794 ջո­կա­տի որևէ զին­ծա­ռա­յո­ղի նկատ­մամբ, հետևա­բար, նրանց նկատ­մամբ չի կա­րող հա­րուց­վել քրեա­կան գործ, քա­նի որ հան­ցա­գոր­ծութ­յուն տե­ղի չի ու­նե­ցել»:

Ո­րոշ­ման մեջ նշվել է, որ այն կա­րող է բո­ղո­քարկ­վել վե­րա­դաս դա­տա­խա­զին կամ դա­տա­րան:

24. 2002 թվա­կա­նի սեպ­տեմ­բե­րի 30-ին դի­մո­ղի մայ­րը բո­ղո­քել է վե­րա­դաս դա­տա­խա­զին: Նա գրել է, հատ­կա­պես, որ նրա որ­դին երբևէ չի ու­նե­ցել ծնկի ցավ: Նա նաև նշել է, որ քննի­չը չի լսել զին­վոր­ներ Պ.-ին, Ս.-ին, Ց.-ին և Շ.-ին, ո­րոնք ակա­նա­տես են ե­ղել վատ վե­րա­բեր­մուն­քին:

25. 2002 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 8-ին սպա Մ.-ն` Կասպ­յան նա­վա­տոր­մի զին­վո­րա­կան դա­տա­խա­զը, պա­տաս­խա­նել է, որ նրա բո­ղո­քը չի կա­րող քննվել, քա­նի որ քննութ­յան նյու­թե­րը 2002 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 8-ին փո­խանց­վել են Շախ­տիի քա­ղա­քա­յին դա­տա­րան: Նա նշել է, որ բո­ղո­քը կքննվի նյու­թե­րը վե­րա­դարձ­նե­լուց հե­տո: Դի­մո­ղը հե­տա­գա­յում չի ստա­ցել որևէ տե­ղե­կատ­վութ­յուն` կապ­ված իր բողո­քի հետ:

 

C. Քաղաքացիական գործի քննությունը

 

26. 2002 թվա­կա­նի մար­տի 17-ին դի­մո­ղը քա­ղա­քա­ցիա­կան հայց է ներ­կա­յաց­րել թիվ 3025 և 5464 ջո­կատ­նե­րի և Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան` Հա­րա­վա­յին Կով­կա­սի զոր­քե­րի ղե­կա­վա­րութ­յան դեմ` ոչ նյու­թա­կան վնա­սի հա­մար:

27. Դի­մո­ղը և նրա փաս­տա­բա­նը դա­տա­րա­նին միջ­նոր­դել են նշա­նա­կել դա­տաբժշ­կա­կան փոր­ձաքն­նութ­յուն` իր վնաս­վածք­նե­րի պատ­ճա­ռը և բնույ­թը պար­զե­լու նպա­տա­կով:

28. 2003 թվա­կա­նի ապ­րի­լի 9-ին Դո­նի Ռոս­տո­վի շրջա­նի Շախ­տիի քա­ղա­քա­յին դա­տա­րա­նը մեր­ժել է նրանց միջ­նոր­դութ­յու­նը` մի­ջանկ­յալ ո­րոշ­մամբ.

«Կող­մե­րին լսե­լու և գոր­ծի նյու­թերն ու­սում­նա­սի­րե­լու արդ­յուն­քում դա­տա­րա­նը գտավ, որ միջ­նոր­դութ­յունն ան­հիմն է … ­քա­նի որ վնաս­վածք­նե­րի ա­ռա­ջաց­ման ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը հաս­տատ­ված է բժշկա­կան եզ­րա­կա­ցութ­յամբ, և դա զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան ժա­մա­նա­կա­հատ­վածն է: Առ­կա վնաս­վածք­նե­րի պատ­ճառ­նե­րի և բնույ­թի հաս­տա­տու­մը չի օգ­նի հայտ­նա­բե­րել մե­ղա­վոր­նե­րին կամ [պար­զել] հետևանք­նե­րը: Գոր­ծի նյու­թե­րում առ­կա է 2001 թվա­կա­նի մա­յի­սի 31-ին կա­յաց­ված ո­րո­շու­մը` սեր­ժանտ Չ.-ի և լեյ­տե­նանտ Դ.-ի դեմ քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը մեր­ժե­լու մա­սին»:

29. Նույն օ­րը քա­ղա­քա­յին դա­տա­րա­նը կա­յաց­րել է վճիռ, ո­րով դի­մո­ղի հայ­ցը մերժ­վել է: Քա­ղա­քա­յին դա­տա­րա­նը հե­տա­զո­տել է դի­մո­ղի կող­մից ներ­կա­յաց­ված բժշկա­կան տվյալ­նե­րը և հար­ցաքն­նել նրա հետ ծա­ռա­յած Պ.-ին, ով հաս­տա­տել է, որ ա­վագ սեր­ժանտ Չ.-ն ս­տի­պել է դի­մո­ղին և մյուս ծա­ռա­յող­նե­րին կա­տա­րել 350 կամ ա­վե­լի կքա­նիստ վար­ժութ­յուն, և որ դի­մողն ու­ժաս­պառ է ե­ղել այդ վար­ժութ­յան ըն­թաց­քում: Դա­տա­րա­նը գտել է, որ.

«Գնա­հա­տե­լով հա­վաք­ված բո­լոր ա­պա­ցույց­նե­րը` դա­տա­րա­նը գտնում է, որ հայցն ան­հիմն է … ­քա­նի որ [դի­մո­ղը] չի ա­պա­ցու­ցել, որ իր ա­ռող­ջութ­յա­նը հասց­ված վնա­սը պատ­ճառ­վել է [Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան] ծա­ռա­յող­նե­րի կող­մից. նրա իր ցուց­մունք­նե­րին հա­մա­պա­տաս­խան` նա վատ է զգա­ցել (իր կար­ծի­քով) չա­փից դուրս ֆի­զի­կա­կան ակ­տի­վութ­յան պատ­ճա­ռով (ֆի­զի­կա­կան վար­ժութ­յուն­ներ, «ԶԻԼ» մակ­նի­շի բեռ­նա­տա­րի կցա­մասն իր ձեռ­քե­րով տա­նե­լը), ինչ­պես նաև ա­վագ զին­վոր­նե­րի և սեր­ժանտ Չ.-ի վատ վե­րա­բեր­մուն­քի պատ­ճա­ռով: Այ­դու­հան­դերձ, գոր­ծի նյու­թե­րը պա­րու­նա­կում են 2001 թվա­կա­նի մա­յի­սի 31-ի ո­րո­շու­մը` սեր­ժանտ Չ.-ի և լեյ­տե­նանտ Դ.-ի նկատ­մամբ քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը մեր­ժե­լու մա­սին … ­հան­ցա­վոր ա­րար­քի բա­ցա­կա­յութ­յան պատ­ճա­ռով: Գոր­ծող օ­րենք­նե­րի հա­մա­ձայն` ոչ նյու­թա­կան վնա­սի հա­մար պա­տաս­խա­նատ­վութ­յան պար­տա­դիր պայ­ման­նե­րից մե­կը վնա­սը պատ­ճա­ռո­ղի մեղքն է»:

30. Դի­մո­ղը բո­ղո­քար­կել է մի­ջանկ­յալ ո­րո­շու­մը և 2003 թվա­կա­նի ապ­րի­լի 9-ի վճի­ռը:

31. 2003 թվա­կա­նի հու­նի­սի 25-ին Ռոս­տո­վի շրջա­նա­յին դա­տա­րա­նը մեր­ժել է նրա վե­րաքն­նիչ բո­ղո­քը.

«[Ա­ռա­ջին ատ­յա­նի] դա­տա­րա­նը մեր­ժել է հայ­ցը, քա­նի որ հաս­տա­տել է, որ պա­տաս­խա­նող­նե­րի պա­տաս­խա­նատ­վութ­յու­նը [դի­մո­ղի] ա­ռող­ջութ­յա­նը հասց­ված վնա­սի հա­մար` չի ա­պա­ցուց­վել: [Շրջա­նա­յին] դա­տա­րա­նը գտնում է, որ այս եզ­րա­կա­ցութ­յու­նը ճիշտ է: 2001 թվա­կա­նի մա­յի­սի 31-ին քննի­չը … ­մեր­ժել է քրեա­կան գոր­ծի հա­րու­ցու­մը … ­Պա­տաս­խա­նող­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի և [դի­մո­ղի] ա­նաշ­խա­տու­նա­կութ­յան միջև պատ­ճա­ռա­կան կա­պը հաս­տատ­ված չէ: Փոր­ձա­գետ­նե­րը չեն կա­րող հաս­տա­տել պա­տաս­խա­նող­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի և հետևանք­նե­րի միջև պատ­ճա­ռա­կան կապ, դա կա­րող է ա­նել միայն դա­տա­րա­նը»:

 

D. Թո­շակ ստա­նա­լու հայ­ցը

 

32. 2001 թվա­կա­նի օ­գոս­տո­սի 29-ին դի­մո­ղի` ծա­ռա­յութ­յու­նից ա­զատ­վե­լուց հե­տո նրա նկատ­մամբ տրվել է երկ­րորդ կար­գի հաշ­ման­դա­մութ­յան ախ­տո­րո­շում և նրան նշա­նակ­վել է ա­նաշ­խա­տու­նա­կութ­յան թո­շակ:

33. Դի­մո­ղը զին­վո­րա­կան թո­շակ հայ­ցե­լու ան­հա­ջող փորձ է կա­տա­րել: 2002 թվա­կա­նի մա­յի­սի 21-ին, հու­նի­սի 11-ին, հու­լի­սի 29-ին և դեկ­տեմ­բե­րի 25-ին դի­մո­ղի մայ­րը բա­ցա­սա­կան պա­տաս­խան­ներ է ստա­ցել Ներ­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րութ­յան կենտ­րո­նա­կան զին­վո­րա­կան բուժ. հանձ­նա­ժո­ղո­վից: Այս պա­տաս­խան­նե­րին հա­մա­պա­տաս­խան` 2001 թվա­կա­նի հու­նի­սի 5-ի եզ­րա­կա­ցութ­յու­նը հաս­տա­տել է միայն, որ ա­ռող­ջա­կան վի­ճա­կից ել­նե­լով հաշ­ման­դա­մութ­յան ախ­տո­րո­շու­մը տրվել է զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան ըն­թաց­քում, սա­կայն չի հաս­տատ­վել, որ այն ա­ռա­ջա­ցել է զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան ըն­թաց­քում:

 

E. Կառավարության կողմից ներկայացված փորձագիտական եզրակացությունը

 

34. Գոր­ծի ըն­դու­նե­լիութ­յան և հաշ­ման­դա­մութ­յան եզ­րա­կա­ցութ­յան վե­րա­բեր­յալ իր դի­տար­կում­նե­րում Կա­ռա­վա­րութ­յու­նը ներ­կա­յաց­րել է եր­կու բժշկա­կան փոր­ձա­գետ­նե­րի (մե­կը` զին­վո­րա­կան, մյու­սը` քա­ղա­քա­ցիա­կան) կող­մից 2005 թվա­կա­նի մար­տի 10-ին ներ­կա­յաց­ված եզ­րա­կա­ցութ­յու­նը: Եզ­րա­կա­ցութ­յու­նը հաս­տատ­վել է Գլխա­վոր զին­վո­րա­կան դա­տա­վո­րի օգ­նա­կա­նի կող­մից 2005 թվա­կա­նի մար­տի 9-ին` դի­մո­ղի ա­նաշ­խա­տու­նա­կութ­յան բնույ­թը, դրա պատ­ճառ­նե­րը և հետևանք­նե­րը պար­զե­լու նպա­տա­կով: Փոր­ձա­գետ­ներն ի­րենց հետևութ­յուն­ներն ա­րել են քրեա­կան գոր­ծի նյու­թե­րի և դի­մո­ղի` 2001 թվա­կա­նի բժշկա­կան փաս­տաթղ­թե­րի հի­ման վրա: Մաս­նա­վո­րա­պես, նրանք նշել են, որ.

 «Բժշկա­կան փաս­տաթղ­թե­րից հետևում է, որ պա­րոն Չեմ­բե­րի վի­ճա­կը կրում է քրո­նիկ բնույթ: Հաշ­վի առ­նե­լով պա­րոն Չեմ­բե­րի ե­րի­տա­սարդ տա­րի­քը, նրա բուժ պատ­մութ­յու­նը (ոտ­քե­րի ցա­վը` սկսած տա­սը տա­րե­կա­նից) և քրո­նիկ վի­ճա­կի վատ­թա­րա­ցու­մը` գոտ­կաշր­ջա­նում օս­տեո­խոնդ­րոզն ա­ռա­ջա­ցել է մա­նուկ հա­սա­կում` մե­տա­բո­լիկ խախտ­ման (դիսթ­րո­ֆիա­յի) արդ­յուն­քում …­ Ող­նա­շա­րի բոր­բո­քա­յին պրո­ցես­նե­րը (է­պի­դու­րի­տիս և ա­րախ­նոի­դի­տիս) կա­րող էին ա­ռա­ջա­ցած լի­նել …­ որ­պես ին­ֆեկ­ցիոն հի­վան­դութ­յան բար­դութ­յան հետևանք, ո­րը պա­րոն Չեմ­բե­րը կա­րող էր տա­րած լի­նել մա­նուկ հա­սա­կում, այդ­պի­սին կա­րող էր լի­նել հար­բու­խը, տոն­զի­լի­տը, ֆա­րին­գի­տը և այլն: Ող­նա­շա­րա­յին այս վի­ճա­կը նաև ե­ղել է քրո­նիկ և շա­րու­նա­կա­կան բնույ­թի …­ ին­չը հաս­տատ­վել է սի­կատ­րի­կալ-կո­մի­սու­րալ է­պի­դու­րի­տի­սով և կո­մի­սու­րալ ա­րախ­նոի­դի­տի­սով և ոտ­քե­րի ցա­վով, ին­չը ե­ղել է զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան սկզբից և մինչև զո­րա­կոչ­վե­լը:

Առ­կա բժշկա­կան եզ­րա­կա­ցութ­յուն­նե­րում կամ գոր­ծի նյու­թե­րում որևէ կերպ օբ­յեկ­տի­վո­րեն չի հաս­տատ­վում, որ այս վի­ճակն ա­ռա­ջա­ցել է վնաս­ված­քի արդ­յունք­ում»:

Պա­րոն Չեմ­բե­րի հի­վան­դութ­յուն­նե­րը քրո­նիկ են ու շա­րու­նա­կա­կան և կա­րող էին լի­նել ժա­ռան­գա­կան բնույ­թի (նյու­թե­րի հա­մա­ձայն` նրա հո­րեղ­բայ­րը տա­ռա­պել է նման հի­վան­դութ­յամբ)…

II. Համապատասխան ներպետական օրենսդրությունը

 

A. Քաղաքացիական օրենսգիրք

 

35. Վնաս պատճառելու համար ընդհանուր դրույթները հետևյալն են.

 

Հոդված 1064.

Վնաս պատճառելու համար պատասխանատվության առաջացման ընդհանուր հիմքերը

«1. Որևէ մեկի անձին կամ գույքին պատճառված վնասըպետք է լրիվ ծավալով հատուցվի վնասը պատճառած անձի կողմից

2. Վնասը պատճառած անձը պատասխանատվություն է կրում դրա համար, եթե չապացուցի, որ վնասը պատճառվել է ոչ իր մեղքով»:

 

B.       ԽՍՀՄ քրեական դատավարության օրենսգիրք (գործել է մինչև  2002 թվականի հուլիսի 1-ը)

 

36. Դա­տա­խա­զի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի կամ ո­րո­շում­նե­րի դեմ բո­ղոք­նե­րը կա­րող են բո­ղո­քարկ­վել վե­րա­դաս դա­տա­խա­զին (Հոդ­ված 220): Բո­ղոքն ստա­նա­լուց հե­տո` ե­րեք օր­վա ըն­թաց­քում դա­տա­խա­զը պետք է ու­սում­նա­սի­րի այն և պա­տաս­խա­նի բո­ղոք բե­րող ան­ձին (հոդ­ված 219):

 

C.    ՌԴ քրեական դատավարության օրենսգիրք (գործում է 2002 թվականի հուլիսի 1-ից)

 

37. Ե­թե քրեա­կան գոր­ծի քննութ­յու­նը կարճ­վում է նախ­նա­կան քննութ­յան փու­լում, տու­ժո­ղը կամ քա­ղա­քա­ցիա­կան կող­մը կա­րող է ներ­կա­յաց­նել ա­ռան­ձին բո­ղոք, ե­թե քննութ­յու­նը չի կարճ­վել այն հիմ­քով, որ` (a) վի­ճարկ­վող հան­ցա­գոր­ծութ­յու­նը տե­ղի չի ու­նե­ցել (otsutstvie sobytiya prestupleniya) կամ (b) կաս­կած­յա­լը ներգ­րավ­ված չի ե­ղել դրա կա­տար­ման մեջ (213-րդ ­հոդ­վա­ծի 4-րդ ­կետ և 24-րդ ­հոդ­վա­ծի 1(1) կետ և 27-րդ ­հոդ­վա­ծի 1(1) կետ):

 

Իրավունքի հարցեր

 

I.     Կոնվենցիայի 3-րդ հոդվածի վիճարկվող խախտում

 

38. Դիմողը բողոքել է, որ ինքը ենթարկվել է անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի և պատժի զինվորական ծառայության ընթացքում` ի խախտումն Կոնվենցիայի 3-րդ հոդվածի, համաձայն որի.

«Ոչ ոք չպետք է ենթարկվի խոշտանգումների կամ անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի»:

 

A. Ընդունելիություն

 

39. Դա­տա­րա­նը նկա­տում է, որ Կիս­լո­վոդս­կի թիվ 5464 զին­վո­րա­կան ջո­կա­տում վատ վե­րա­բեր­մուն­քը են­թադ­րա­բար տե­ղի է ու­նե­ցել 2001 թվա­կա­նի հուն­վա­րին, և որ հե­տա­գա­յում դի­մո­ղը չի միջ­նոր­դել ի­րա­կա­նաց­նել որևէ քննութ­յուն այդ առ­թիվ: Քա­նի որ հայ­տա­րա­րութ­յու­նը տրվել է 2003 թվա­կա­նի փետր­վա­րի 3-ին, այս դեպ­քե­րին առնչ­վող գան­գա­տը ներ­կա­յաց­վել է ոչ ժա­մա­նա­կին և պետք է մերժ­վի Կոն­վեն­ցիա­յի 35-րդ ­հոդ­վա­ծի 1-ին և 4-րդ ­կե­տե­րին հա­մա­պա­տաս­խան:

40. Դա­տա­րա­նը գտնում է, որ Աստ­րա­խա­նի թիվ 6794 (3025) զին­վո­րա­կան ջո­կա­տում տե­ղի ու­նե­ցած վի­ճարկ­վող վատ վե­րա­բեր­մուն­քին առնչ­վող գան­գատն ակն­հայ­տո­րեն ան­հիմն չէ Կոն­վեն­ցիա­յի 35-րդ ­հոդ­վա­ծի 3-րդ ­կե­տի ի­մաս­տով: Ա­պա Դա­տա­րա­նը գտնում է, որ այն ա­նըն­դու­նե­լի չէ նաև որևէ այլ հիմ­քով: Այդ իսկ պատ­ճա­ռով այն պետք է ճա­նաչ­վի ըն­դու­նե­լի:

 

B. Արդյունքները

 

1.  Վիճարկվող վատ վերաբերմունքը զինվորական ծառայության ընթացքում

(a)   Կողմերի փաստարկները

41. Կա­ռա­վա­րութ­յու­նը ժխտել է, թե դի­մո­ղը են­թարկ­վել է վատ վե­րա­բեր­մուն­քի որևէ դրս­ևոր­ման թիվ 6794 զին­վո­րա­կան ջո­կա­տում: Հղում կա­տա­րե­լով 2005 թվա­կա­նի մար­տի փոր­ձա­գի­տա­կան եզ­րա­կա­ցութ­յա­նը (տե՜ս ­վե­րը` կետ 34)` այն նշել է, որ դի­մո­ղի խնդիր­նե­րի պատ­ճառն է ե­ղել նրա քրո­նիկ վի­ճա­կը, որն առ­կա է ե­ղել մինչև զո­րա­կոչ­վե­լը, սա­կայն ախ­տո­րոշ­վել է ա­ռա­ջին ան­գամ զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան ըն­թաց­քում: Ինչ վե­րա­բե­րում է 2001 թվա­կա­նի հու­նի­սի 5-ի փաս­տաթղ­թի տեքս­տին` Կա­ռա­վա­րութ­յու­նը պար­զա­բա­նում է, որ վի­ճա­կի բնո­րո­շու­մը` իբրև «զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան ըն­թաց­քում ձեռք բեր­ված», նույն­պես նե­րա­ռել է ի­րա­վի­ճակ­ներ, ինչ­պի­սիք են դի­մո­ղի­նը, երբ վի­ճակն առ­կա է ե­ղել մինչև զո­րա­կոչ­վե­լը, սա­կայն դրա խո­րա­ցու­մը կամ բար­դա­ցու­մը զին­ծա­ռա­յո­ղին զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան ըն­թաց­քում դարձ­րել է հե­տա­գա ծա­ռա­յութ­յան հա­մար ոչ պի­տա­նի: Դի­մո­ղը բժիշկ սպա­նե­րին չի ա­սել իր ծնկնե­րի վի­ճա­կի մա­սին զո­րա­կո­չա­յին հանձ­նա­ժո­ղո­վին ներ­կա­յա­նա­լիս:

42. Դի­մո­ղը հայ­տա­րա­րել է, որ զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան հա­տուկ հա­մա­տեքս­տում Կա­ռա­վա­րութ­յունն ու­նե­ցել է ինչ­պես պո­զի­տիվ, այն­պես էլ նե­գա­տիվ պար­տա­կա­նութ­յուն­ներ Կոն­վեն­ցիա­յի 3-րդ ­հոդ­վա­ծի ի­մաս­տով: Դրա­կան պար­տա­կա­նութ­յու­նը կա­յա­նում է նրա­նում, որ այն պետք է ա­պա­հո­վի, որ­պես­զի զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան կոչ­ված ան­ձինք լի­նեն բա­վա­րար չա­փով ա­ռողջ և պի­տա­նի նման ծա­ռա­յութ­յան հա­մար: Զո­րա­կո­չա­յին հանձ­նա­ժո­ղո­վի կող­մից ի­րա­կա­նաց­ված մա­կե­րե­սա­յին բժշկա­կան հե­տա­զո­տութ­յունն իր դեպ­քում բա­վա­րար չի ե­ղել ախ­տո­րո­շե­լու ի­րա­կան վի­ճա­կը, ին­չը հան­գեց­րել է նրա զո­րացր­մանն ու հաշ­ման­դա­մութ­յա­նը: Ա­վե­լին, ինչ վե­րա­բե­րում է 3-րդ ­հոդ­վա­ծի ներ­քո առ­կա նե­գա­տիվ պար­տա­կա­նութ­յա­նը` դի­մո­ղը նշել է, որ զին­ծա­ռա­յող­նե­րը ե­ղել են ի­րենց հրա­մա­նա­տար­նե­րի աս­տի­ճա­նա­կար­գա­յին են­թա­կա­յութ­յան տակ և գտնվել են պե­տա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի լիա­կա­տար հսկո­ղութ­յան ներ­քո: Նրա վե­րա­դաս­ներն ի­րեն ստի­պել են կա­տա­րել ֆի­զի­կա­կան վար­ժութ­յուն­ներ, ո­րոնց հա­մար առ­կա չի ե­ղել որևէ զին­վո­րա­կան պա­հանջ, օ­րի­նակ` ծնկի 350 վար­ժութ­յուն կա­տա­րե­լը: Այդ չափն անց­նող վար­ժութ­յու­նը խո­րաց­րել է նրա վի­ճակն ու ան­կա­րո­ղութ­յու­նը: Փաս­տե­րի նրա գնա­հա­տու­մը հաս­տատ­վել է նրա հետ մեկ­տեղ ծա­ռա­յած Պ.-ի ազ­գա­յին դատարաններում արված ցուցմունքով:

(b) Փաստերի հաստատումը

43. Դա­տա­րա­նը նկա­տում է, որ Աստ­րա­խա­նի թիվ 6794 զին­վո­րա­կան ջո­կա­տում դի­մո­ղի ծա­ռա­յութ­յա­նը վե­րա­բե­րող փաս­տե­րը կող­մե­րը չեն վի­ճար­կում:

44. Դի­մողն այդ զին­վո­րա­կան ջո­կատ ե­կել է 2001 թվա­կա­նի փետր­վա­րին: Նրա իսկ հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից, ինչ­պես նաև նրա հրա­մա­նա­տա­րի և ծա­ռա­յող ըն­կեր­նե­րի հայ­տա­րա­րութ­յուն­նե­րից հետևում է, որ նա տա­ռա­պել է ծնկի ցա­վից: Ծնկի վի­ճա­կի կա­պակ­ցութ­յամբ լեյ­տե­նանտ Դ.-ն` նրա ան­մի­ջա­կան ղե­կա­վա­րը, նրան ա­զա­տել է ֆի­զի­կա­կան վար­ժանք­նե­րից և շա­րա­յին վար­ժութ­յուն­նե­րի կա­տա­րու­մից (տե՜ս ­լեյ­տե­նանտ Դ.-ի և այլ զին­վոր­նե­րի գրա­վոր ցուց­մունք­նե­րը վե­րը` կե­տեր 20 և 22): Նաև պարզ­վել է, որ մի քա­նի ան­գամ դի­մո­ղը ծնկի վի­ճա­կից ա­ռի­թով բու­ժում է ստա­ցել բժշկա­կան կե­տում:

45. 2001 թվա­կա­նի մար­տին կրտսեր սեր­ժանտ Չ.-ն ­լեյ­տե­նանտ Դ.-ի ներ­կա­յութ­յամբ հրա­մա­յել է դի­մո­ղին, այ­լոց հետ մեկ­տեղ, կա­տա­րել ծնկի 350 վար­ժութ­յուն` իբրև պա­տիժ բա­րաք­նե­րը չմաք­րե­լու հա­մար: Դի­մողն ու­ժաս­պառ է ե­ղել վար­ժութ­յան ըն­թաց­քում և տար­վել է հոս­պի­տալ շտապ օգ­նութ­յուն ստա­նա­լու նպա­տա­կով: Շար­քա­յին Պ.-ն, ում հրա­մայ­ված էր կա­տա­րե­լու նույ­նը, հաս­տա­տել է այս ի­րա­դար­ձութ­յուն­նե­րը քա­ղա­քա­յին դա­տա­րա­նում (տես վե­րը` կետ 29):

46. Քա­ղա­քա­ցիա­կան հոս­պի­տա­լում բու­ժում ստա­նա­լուց հե­տո դի­մողն ախ­տո­րոշ­վել է ող­նա­շա­րի փակ վնաս­ված­քով, ա­զատ­վել է զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յու­նից բժշկա­կան հիմ­քե­րով և ախ­տո­րոշ­վել է երկ­րորդ կար­գի հաշ­ման­դա­մութ­յուն ու­նե­ցող:

(c) Վատ վերաբերմունքի լրջության գնահատումը

47. Դա­տա­րա­նի խնդիրն է պար­զել` արդ­յոք վե­րը հաս­տատ­ված փաս­տե­րը բա­ցա­հայ­տում են Կոն­վեն­ցիա­յի 3-րդ ­հոդ­վա­ծով նա­խա­տես­ված` խոշ­տան­գում­նե­րի, ան­մարդ­կա­յին և ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը նվաս­տաց­նող վե­րա­բեր­մուն­քի կամ պատ­ժի դեմ ե­րաշ­խիք­նե­րի խախ­տում, թե` ոչ:

48. Դա­տա­րա­նը կրկնում է, որ Կոն­վեն­ցիա­յի 3-րդ ­հոդ­վա­ծը խստիվ պահ­պա­նում է ժո­ղովր­դա­վա­րա­կան հա­սա­րա­կութ­յան հիմ­նա­րար ար­ժեք­նե­րից մե­կը: Այն բա­ցար­ձակ ի­մաս­տով ար­գե­լում է խոշ­տան­գու­մը կամ ան­մարդ­կա­յին կամ ար­ժա­նա­պատ­վութ­յուն նվաս­տաց­նող պա­տի­ժը` ան­կախ հան­գա­մանք­նե­րից և զո­հի վար­քագ­ծից (տե՜ս, օ­րի­նակ` Լա­բի­տան ընդ­դեմ Ի­տա­լիա­յի գոր­ծը [GC], թիվ 26772/95, կետ 119, ECHR 2000-IV): Վատ վե­րա­բեր­մուն­քը պետք է ու­նե­նա լրջութ­յան նվա­զա­գույն մա­կար­դակ, ե­թե այն 3-րդ ­հոդ­վա­ծի սահ­ման­նե­րում է: Այս նվա­զա­գույ­նի գնա­հա­տու­մը կախ­ված է գոր­ծի բո­լոր հան­գա­մանք­նե­րից, ինչ­պի­սիք են վե­րա­բեր­մուն­քի տ­ևո­ղութ­յու­նը, դրա ֆի­զի­կա­կան կամ հո­գե­կան ազ­դե­ցութ­յու­նը և ո­րոշ դեպ­քե­րում` զո­հի սե­ռը, տա­րի­քը և ա­ռող­ջա­կան վի­ճա­կը (տե՜ս­ Իռ­լան­դիան ընդ­դեմ Միաց­յալ Թա­գա­վո­րութ­յան գոր­ծով 1978 թվա­կա­նի հուն­վա­րի 18-ի վճի­ռը, մաս A, թիվ 25, էջ 65, կետ 162):

49. Դա­տա­րա­նը բազ­միցս նշել է, որ կի­րառ­ված խոշ­տան­գումն ու նվաս­տա­ցու­մը ցան­կա­ցած դեպ­քում պետք է դուրս գան օ­րի­նա­կան վե­րա­բեր­մուն­քի կամ պատ­ժի հետ կապ­ված տա­ռա­պան­քի և նվաս­տաց­ման ան­խու­սա­փե­լի տար­րե­րի սահ­ման­նե­րից (տե՜ս ­Կուդ­լան ընդ­դեմ Լե­հաս­տա­նի գոր­ծով վճի­ռը [GC], թիվ 30210/96, կետ 92-94, ECHR 2000-XI): Պար­տա­դիր զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յու­նը հա­ճախ նե­րա­ռում է այն­պի­սի տարր, ինչ­պի­սին է ան­ձին ա­զա­տութ­յու­նից զրկե­լու մի­ջո­ցը: Այ­դու­հան­դերձ, շատ գոր­ծո­ղութ­յուն­ներ, ո­րոնք կա­րող են ա­ռա­ջաց­նել բան­տարկ­յալ­նե­րի նկատ­մամբ նվաս­տաց­նող կամ ան­մարդ­կա­յին վե­րա­բեր­մունք, չեն կա­րող անց­նել վատ վե­րա­բեր­մուն­քի սահ­մա­նը, երբ դրանք ի­րա­կա­նաց­վում են զին­ված ու­ժե­րում, պայ­մա­նով, որ դրանք կա­տա­րեն հա­տուկ ա­ռա­քե­լութ­յուն զին­ված ու­ժե­րում, երբ, օ­րի­նակ, դրանք հան­դի­սա­նում են կռվի դաշ­տի հա­մար սահ­ման­ված վար­ժանք­նե­րի մի մա­սը (տե՜ս, mutatis mutandis, Էն­գե­լը և այ­լոք ընդ­դեմ Նի­դեռ­լանդ­նե­րի գոր­ծով 1976 թվա­կա­նի հու­նի­սի 8-ի վճի­ռը, մաս A, թիվ 22, կետ 57):

50. Այ­դու­հան­դերձ, Պե­տութ­յու­նը պար­տա­վոր է ա­պա­հո­վել, որ­պես­զի ան­ձը զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յունն անց­նի այն­պի­սի պայ­ման­նե­րում, ո­րոնք հա­մա­տե­ղե­լի են նրա մարդ­կա­յին ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը հար­գե­լու հետ, իսկ զին­վո­րա­կան վար­ժանք­նե­րի ըն­թա­ցա­կար­գը և մե­թոդ­նե­րը չեն պատ­ճա­ռում նրան ֆի­զի­կա­կան տա­ռա­պանք կամ չեն անց­նում զին­վո­րա­կան կար­գու­կա­նո­նի հետ կապ­ված ան­խու­սա­փե­լի դժվա­րութ­յու­ննե­րի չափն ու սահ­մա­նը, և որ նման ծա­ռա­յութ­յան պրակ­տիկ պա­հանջ­նե­րի հետ մեկ­տեղ նրա ա­ռող­ջութ­յու­նը և ինք­նազ­գա­ցո­ղութ­յու­նը հա­մար­ժե­քո­րեն պաշտ­պան­ված են` այլ­նի հետ մեկ­տեղ տրա­մադ­րե­լով նրան պա­հանջ­վող բժշկա­կան օգ­նութ­յուն (տե՜ս mutatis mutandis, Քի­լին­ջը և այ­լոք ընդ­դեմ Թուր­քիա­յի, թիվ 40145/98, կետ 41, 2005 թվա­կա­նի հու­նի­սի 7 և Ալ­վա­րեզ Ռա­մոնն ընդ­դեմ Իս­պա­նիա­յի (dec.), թիվ 51192/99, 2001 թվա­կա­նի հու­լի­սի 3): Պե­տութ­յան ա­ռաջ­նա­յին պար­տա­կա­նութ­յունն է նվա­զա­գույ­նի հասց­նել ա­ռող­ջութ­յանն սպառ­նա­ցող ռիս­կը, ո­րը կա­րող է ա­ռա­ջա­նալ ոչ միայն զին­վո­րա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի և օ­պե­րա­ցիա­նե­րի բնույ­թից, այլ նաև մարդ­կա­յին տար­րի պատ­ճա­ռով, ո­րը գոր­ծում է, երբ Պե­տութ­յու­նը սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցի­նե­րին զո­րա­կո­չում է զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան: Նման կա­նոն­նե­րը պետք է պա­հան­ջեն պրակ­տիկ մի­ջոց­նե­րի ի­րա­կա­նա­ցում, ո­րոնք նպա­տակ ու­նեն արդ­յու­նա­վե­տո­րեն պաշտ­պա­նել զո­րա­կոչ­ված­նե­րի զին­վո­րա­կան կյան­քին բնո­րոշ վտանգ­նե­րից, ա­պա­հո­վեն պատ­շաճ ըն­թա­ցա­կար­գեր` պար­զե­լու հա­մար տար­բեր մա­կար­դակ­նե­րի ծա­ռա­յող­նե­րի կող­մից թույլ տրվող բաց­թո­ղում­նե­րը և սխալ­նե­րը (տես վե­րը` կետ 41, in fine):

51. Հա­մա­ձայն Դա­տա­րա­նի մշտա­կան մո­տեց­ման` վե­րա­բեր­մուն­քը հա­մար­վում է «ան­մարդ­կա­յին», ե­թե այն կան­խամ­տած­ված է, կի­րառ­վում է ժամ­կե­տով և պատ­ճա­ռում է կամ փաս­տա­ցի մարմ­նա­կան վնաս­վածք­ներ, կամ ու­ժեղ ֆի­զի­կա­կան կամ հո­գե­կան տա­ռա­պանք (տես, որ­պես դա­սա­կան օ­րի­նակ, Դա­նիան, Նոր­վե­գիան, Շվե­դիան և Նի­դեռ­լանդ­ներն ընդ­դեմ Հու­նաս­տա­նի («Հու­նա­կան գործ»), գան­գատ­ներ թիվ 3321/67, 3322/67, 3323/67 և 3344/67, Հանձ­նա­ժո­ղո­վի` 1969 թվա­կա­նի նո­յեմ­բե­րի 5-ի հաշ­վետ­վութ­յու­նը, Տա­րե­գիրք XII, ինչ­պես նաև վե­րը նշված Քուդ­լան, կետ 92): Հար­ցը, թե արդ­յոք վե­րա­բեր­մուն­քի նպա­տակն է ե­ղել զո­հին տա­ռա­պանք պատ­ճա­ռե­լը, հաշ­վի է առն­վում հե­տա­գա­յում, սա­կայն նման որևի­ցե նպա­տա­կի բա­ցա­կա­յութ­յունն արդ­յուն­քում չի կա­րող բա­ցա­ռել 3-րդ ­հոդ­վա­ծի խախ­տու­մը (տես վե­րը նշված` Հու­նա­կան գոր­ծը, ինչ­պես նաև Փիրսն ընդ­դեմ Հու­նաս­տա­նի, թիվ 28524/95, կետ 74, ECHR 2001-III):

52. Ե­թե նույ­նիսկ վի­ճարկ­վող ֆի­զի­կա­կան վար­ժան­քը կա­րող է լի­նեն զին­վո­րա­կան կար­գա­պա­հութ­յան մա­սը, Դա­տա­րա­նը կրկնում է, որ այն պետք է հա­մա­պա­տաս­խա­նի Կոն­վեն­ցիա­յի 3-րդ ­հոդ­վա­ծին, չպետք է անց­նի այն սահ­մա­նը, երբ վտան­գի տակ է դրվում զի­նա­կոչ­նե­րի ա­ռող­ջութ­յու­նը և ինք­նազ­գա­ցո­ղութ­յու­նը կամ նվաս­տաց­նի նրանց ար­ժա­նա­պատ­վութ­յու­նը: Տվյալ գոր­ծով դի­մո­ղը, ով ու­ներ վա­տա­ռողջ ծնկներ, ո­րի մա­սին ի­րա­զեկ էին, ստիպ­ված է ե­ղել կա­տա­րել 350 կքա­նիստ վար­ժութ­յուն, ո­րը, պարզ­վում է, ե­ղել է հա­տուկ նշա­նա­կութ­յան վար­ժութ­յուն: Այ­դու­հան­դերձ, Դա­տա­րա­նը պատ­ճառ չի տես­նում պար­զե­լու in abstracto, թե արդ­յոք այդ հա­տուկ վար­ժութ­յու­նը հա­մա­պա­տաս­խա­նել է 3-րդ ­հոդ­վա­ծի պա­հանջ­նե­րին, թե` ոչ քա­նի որ այն հաշ­վի է առ­նե­լու գոր­ծի այն տար­րե­րը, ո­րոնք հա­մա­րում է ա­ռանց­քա­յին 3-րդ ­հոդ­վա­ծին հա­մա­պա­տաս­խա­նե­լը գնա­հա­տե­լիս:

53. Դի­մո­ղին հրա­մայ­վել է կա­տա­րել կքա­նիստ վար­ժութ­յուն` որ­պես պա­տիժ բա­րա­քնե­րը ոչ հա­վուր պատ­շա­ճի մաք­րե­լու հա­մար: Այդ հրա­մա­նը տրվել է իր ժա­մա­նա­կա­վոր հրա­մա­նա­տար` կրտսեր սեր­ժանտ Չ.-ի կող­մից: Դրան լռել­յայն հա­մա­ձայ­նել է վե­րա­դաս հրա­մա­նա­տար` լեյ­տե­նանտ Դ.-ն, ով ներ­կա է գտնվել այդ տե­սա­րա­նին, սա­կայն չի ա­ռար­կել հրա­մա­նի դեմ: Այս­տե­ղից հետևում է, որ այդ վե­րա­բեր­մուն­քը դի­մո­ղի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վել է դի­տա­վո­րութ­յամբ:

54. Ներ­պե­տա­կան քննութ­յան սահ­ման­նե­րում տրված ցուց­մունք­նե­րից ակն­հայտ է, որ թե՜ լեյ­տե­նանտ Դ.-ն և թե՜ կրտսեր սեր­ժանտ Չ.-ն ­լա­վա­տեղ­յակ են ե­ղել դի­մո­ղի` ծնկի հետ կապ­ված խնդիր­նե­րին նրա ծա­ռա­յութ­յան անց­նե­լու պա­հից (տես վե­րը` կե­տեր 20 և 21): Ինչ­պես նշվել է վե­րը, լեյ­տե­նանտ Դ.-ն­ ա­ռող­ջա­կան վի­ճա­կից ել­նե­լով ա­զա­տել էր դի­մո­ղին ֆի­զի­կա­կան վար­ժանք­նե­րից և հրաձ­գութ­յան պա­րապ­մունք­նե­րից: Չնա­յած դի­մո­ղի ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րին տեղ­յակ լի­նե­լուն, հրա­մա­նա­տար­ներն ստի­պել են նրան կա­տա­րել ո­րո­շա­կի տե­սա­կի վար­ժութ­յուն­ներ, ո­րոնք մեծ ճնշում են գոր­ծադ­րել նրա ծնկնե­րին և ող­նա­շա­րին: Նման պա­րա­գա­յում Դա­տա­րա­նը չի կա­րող հան­գել միայն այն հետևութ­յա­նը, որ վե­րա­բեր­մուն­քը ե­ղել է և՜ դի­տա­վոր­յալ, և՜ ցու­ցա­բեր­վել է այն հաշ­վար­կով, որ դի­մո­ղին պատ­ճառ­վի ֆի­զի­կա­կան ցավ: Պատ­ժի խստութ­յու­նը չի կա­րող ակն­հայ­տո­րեն գնա­հատ­վել զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան պա­հանջ­նե­րի կամ կար­գու­կա­նո­նի տե­սանկ­յու­նից, և չի կա­րե­լի ա­սել, թե այն ի­րա­կա­նաց­վել է զին­ված ու­ժե­րի հա­տուկ ա­ռա­քե­լութ­յամբ (վե­րը նշված Էն­գե­լի գոր­ծի հա­մե­մատ, կետ 57):

55. Ինչ վե­րա­բե­րում է քննվող պատ­ժի հետևանք­նե­րին` Դա­տա­րա­նը նկա­տում է, որ դի­մողն ու­ժաս­պառ է ե­ղել և չի կա­րո­ղա­ցել կա­ռա­վա­րել ոտ­քե­րը: Չնա­յած որ նա ա­ռա­ջի­նը` զին­վո­րա­կան, ա­պա քա­ղա­քա­ցիա­կան հի­վան­դա­նո­ցում է ստա­ցել շտապ օգ­նութ­յուն, հասց­ված վնաս­ված­քը հան­գեց­րել է ա­ռող­ջութ­յան եր­կա­րատև խա­թար­ման: Դի­մողն ա­զատ­վել է զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յու­նից և դար­ձել է երկ­րորդ կար­գի հաշ­ման­դամ:

56. Գնա­հա­տե­լով վե­րը նշված տար­րե­րը` միա­սին վերց­րած, Դա­տա­րա­նը գտնում է, որ տվյալ գոր­ծով դի­մո­ղը են­թարկ­վել է ֆի­զի­կա­կան վար­ժութ­յուն­նե­րի հար­կա­դիր կա­տար­ման, ո­րոնք հասց­րել են ֆի­զի­կա­կան ու­ժաս­պա­ռութ­յան: Այս պա­տիժն ի­րա­կա­նաց­վել է դի­տա­վո­րութ­յամբ` իր հրա­մա­նա­տար­նե­րի կող­մից, որոնք հստակ ի­մա­ցել են դի­մո­ղի ա­ռող­ջա­կան խնդիր­նե­րի մա­սին, ինչ­պես նաև այն ի­րա­կա­նաց­վել է ա­ռանց որևէ ծա­ռա­յո­ղա­կան անհ­րա­ժեշ­տութ­յան, ո­րը կար­դա­րաց­ներ այդ գոր­ծո­ղութ­յուն­նե­րը: Դա­տա­րանն այն կար­ծի­քի է, որ նման հան­գա­մանք­նե­րում այդ պա­տի­ժը դի­մո­ղին պատ­ճա­ռել է ֆի­զի­կա­կան մեծ տա­ռա­պանք և ան­ցել է լրջութ­յան նվա­զա­գույն աստի­ճա­նի սահ­ման­նե­րը:

57. Հաշ­վի առ­նե­լով վե­րը նշված դի­տար­կում­նե­րը` Դա­տա­րա­նը գտնում է, որ դի­մո­ղը են­թարկ­վել է ան­մարդ­կա­յին պատ­ժի` ի խախ­տումն Կոն­վեն­ցիա­յի 3-րդ հոդ­վա­ծի: Ուս­տի տե­ղի է ու­նե­ցել այդ դրույ­թի խախ­տում` դրա բուն ի­մաս­տով:

 

2. Վիճարկվող քննության արդյունավետությունը

58. Կա­ռա­վա­րութ­յու­նը հայ­տա­րա­րել է, որ դի­մո­ղի բո­ղոք­նե­րի ա­ռի­թով ի­րա­կա­նաց­ված քննութ­յու­նը ե­ղել է արդ­յու­նա­վետ: Չնա­յած Կասպ­յան նա­վա­տոր­մի զին­վո­րա­կան դա­տա­խա­զը չի պա­տաս­խա­նել դի­մո­ղի մոր բո­ղո­քին, նման պա­տաս­խան այլևս ­չի էլ պա­հանջ­վել այն բա­նից հե­տո, երբ Շախ­տիի քա­ղա­քա­յին դա­տա­րա­նը 2003 թվա­կա­նի ապ­րի­լի 9-ին կա­յաց­րել է իր դա­տավ­ճի­ռը:

59. Դի­մո­ղը նշել է, որ իր բո­ղո­քի առ­թիվ չի հա­րուց­վել որևէ քրեա­կան գործ: Այդ իսկ պատ­ճա­ռով ծա­ռա­յող­նե­րի ցուց­մունք­նե­րը չեն ու­նե­ցել ա­պա­ցու­ցո­ղա­կան նշա­նա­կութ­յուն, քա­նի որ նրանք պաշ­տո­նա­պես չեն հար­ցաքնն­վել և չեն նա­խազ­գու­շաց­վել սուտ ցուց­մունք տա­լու մա­սին: Քննի­չը չի քննել դի­մո­ղին, իր հետ մեկ­տեղ ծա­ռա­յած Պ.-ին կամ այլ զին­վո­րա­կա­նի, ով ա­կա­նա­տես է ե­ղել վատ վե­րա­բեր­մուն­քին: Դի­մո­ղի մայ­րը չի ստա­ցել Կասպ­յան նա­վա­տոր­մի զին­վո­րա­կան դա­տա­խա­զին ուղղ­ված իր բո­ղո­քի որևէ պա­տաս­խան:

60. Տվյալ գոր­ծով Դա­տա­րա­նը գտել է, որ դի­մողն ու­ժաս­պառ է ե­ղել իր ան­մի­ջա­կան վե­րա­դաս սեր­ժանտ Չ.-ի կող­մից հրա­մայ­ված ակ­տիվ վար­ժութ­յան հետևան­քով, ո­րը լռել­յայն հաս­տատ­վել է լեյ­տե­նանտ Դ.-ի կող­մից, ինչն ի­րա­կա­նաց­վել է որ­պես պա­տիժ բա­րաք­նե­րը չմաք­րե­լու հա­մար: Հաշ­վի չառ­նե­լով, այն հան­գա­ման­քը, թե դի­մո­ղի ա­ռող­ջա­կան վի­ճա­կի այդ հան­կար­ծա­կի վատ­թա­րա­ցու­մը տե­ղի է ու­նե­ցել վնաս­ված­քի կամ նախ­կի­նում չախ­տո­րոշ­ված վի­ճա­կի վատ­թա­րաց­մամբ, թե` ոչ, վնաս­ված­քի ծան­րութ­յունն ա­ռաջ է բե­րել վատ վե­րա­բեր­մուն­քի վե­րա­բեր­յալ «վի­ճե­լի բո­ղո­քը»:

61. Դա­տա­րա­նը կրկնում է, որ երբ ան­ձը վի­ճե­լի բո­ղոք է ներ­կա­յաց­նում առ այն, որ ին­քը լրջո­րեն են­թարկ­վել է վատ վե­րա­բեր­մուն­քի` ի խախ­տումն 3-րդ ­հոդ­վա­ծի, այդ դրույ­թը` Կոն­վեն­ցիա­յի 1-ին հոդ­վա­ծով նա­խա­տես­ված պե­տութ­յուն­նե­րի ընդ­հա­նուր պար­տա­վո­րու­թան հետ մեկ­տեղ, հա­մա­ձայն ո­րի` նրանք պետք է «ի­րենց ի­րա­վա­զո­րութ­յան ներ­քո գտնվող յու­րա­քանչ­յու­րի հա­մար ա­պա­հո­վում են այն ի­րա­վունք­ներն ու ա­զա­տութ­յուն­նե­րը, ո­րոնք սահ­ման­ված են սույն Կոն­վեն­ցիա­յի Բա­ժին I-ում», պա­հան­ջում է ա­նուղ­ղա­կիո­րեն, որ­պես­զի ի­րա­կա­նաց­վի արդ­յու­նա­վետ պաշ­տո­նա­կան քննութ­յուն: Քննութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու պար­տա­կա­նութ­յու­նը «ոչ թե արդ­յուն­քի այն մի­ջոց­նե­րի պար­տա­կա­նութ­յուն է». ոչ յու­րա­քանչ­յուր քննութ­յուն է, որ պետք է ան­պայ­մա­նո­րեն հան­գեց­նի հա­ջո­ղութ­յան կամ այն­պի­սի արդ­յուն­քի, ո­րը կհա­մընկ­նի բո­ղո­քող­նե­րի` դեպ­քե­րի գնա­հատ­ման հետ, այ­դու­հան­դերձ, այն, ըստ էութ­յան, պետք է հան­գեց­նի գոր­ծի փաս­տե­րի հաս­տատ­մա­նը, և ե­թե պարզ­վի, որ խախ­տում­ներն ի­րոք տե­ղի են ու­նե­ցել, այն պետք է հան­գեց­նի պա­տաս­խա­նա­տու­նե­րի բա­ցա­հայտ­մա­նը և պատժ­մա­նը: Այդ­պի­սով, վատ վե­րա­բեր­մուն­քի ա­ռի­թով ի­րա­կա­նաց­վող քննութ­յու­նը պետք է լի­նի բազ­մա­կող­մա­նի: Դա նշա­նա­կում է, որ իշ­խա­նութ­յուն­նե­րը պետք է մշտա­պես լուրջ փորձ ա­նեն կա­տար­վա­ծը բա­ցա­հայ­տե­լու հա­մար և չպետք է հիմն­վեն հապ­ճեպ ար­ված կամ ան­հիմն հետևութ­յուն­նե­րի վրա` քննութ­յու­նը դա­դա­րեց­նե­լու հա­մար կամ օգ­տա­գոր­ծեն դրանք որ­պես ի­րենց ո­րո­շում­նե­րի հիմք: Նրանք պետք է ձեռ­նար­կեն ի­րենց հա­սու բո­լոր հիմ­նա­վոր մի­ջոց­նե­րը հսկե­լու հա­մար դեպ­քին առնչ­վող ա­պա­ցույց­նե­րը, նե­րառ­յալ, inter alia, վկա­նե­րի ցուց­մունք­նե­րը, դա­տաբժշ­կա­կան ա­պա­ցույց­նե­րը և այլն: Քննութ­յան ցան­կա­ցած թե­րութ­յուն, ո­րը թու­լաց­նում է դրա կա­րո­ղութ­յու­նը հաս­տա­տե­լու վնաս­վածք­նե­րի պատ­ճառ­նե­րը կամ բա­ցա­հայ­տե­լու պա­տաս­խա­նա­տու­նե­րին, հա­կադր­վում է այս նոր­մին (բազ­մա­թիվ այլ գոր­ծե­րի շար­քում տես` Մի­խեևն­ ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի գոր­ծը, թիվ 77617/01, կետ 107 et seq, 2006 թվա­կա­նի հուն­վա­րի 26 և Ա­սե­նո­վը և այ­լոք ընդ­դեմ Բուլ­ղա­րիա­յի գոր­ծով 1998 թվա­կա­նի հոկ­տեմ­բե­րի 28-ի վճի­ռը, Հաշ­վետ­վութ­յուն­ներ 1998-VIII, կետ 102, et seq.):

62. Նախ` Դա­տա­րա­նը նկա­տում է, որ քննութ­յու­նը չի կա­րող բնո­րոշ­վել որ­պես բա­վա­կա­նա­չափ բազ­մա­կող­մա­նի: Քննի­չը չի նշա­նա­կել բժշկա­կան փոր­ձաքն­նութ­յուն դի­մո­ղի առն­չութ­յամբ կամ այդ նպա­տա­կով հղում չի կա­տա­րել որևէ բժշկա­կան փաս­տաթղ­թի, որ իր մոտ կա­րող էր առ­կա լի­նել: Միակ վկա­նե­րը, որոնց մա­սին նշվել է քննի­չի ո­րոշ­ման մեջ, ե­ղել են լեյ­տե­նանտ Դ.-ն և կրտսեր սեր­ժանտ Չ.-ն, ո­րոնք դի­մո­ղի հրա­մա­նա­տար­ներն էին, ո­րոնց դեմ էլ ներ­կա­յաց­ված է ե­ղել դի­մո­ղի բո­ղո­քը: Հնա­րա­վոր չէ պար­զել մյուս վկա­նե­րի ցուց­մունք­նե­րի կարևո­րութ­յու­նը, ո­րոնք չեն նույ­նա­կա­նաց­վե­լ ո­րոշ­ման մեջ ի­րենց ա­նուն­նե­րով կամ կո­չում­նե­րով: Նույ­նիսկ նրանց դա­սա­կարգ­ման հա­մար­ներն ա­նո­րոշ են. Կա­ռա­վա­րութ­յու­նը ներ­կա­յաց­րել է այլ ծա­ռա­յող­նե­րի կող­մից տրված ե­րեք ցուց­մունք, չնա­յած այն հան­գա­ման­քին, որ քննի­չի ո­րո­շու­մը վե­րա­բե­րում էր «յո­թե­րորդ ջո­կա­տի բո­լոր ծա­ռա­յող­նե­րին», այ­սինքն` հար­յուր ան­ձի: Ա­վե­լին, պարզ­վում է, որ քննի­չը չի հար­ցաքն­նել այն զին­վո­րա­կան­նե­րին, ո­րոնք կա­րող է ե­ղած լի­նեին վի­ճարկ­վող վատ վե­րա­բեր­մուն­քի ա­կա­նա­տես­նե­րը, օ­րի­նակ` դի­մո­ղի հետ ծա­ռա­յած Պ.-ին:

63. Այ­նու­հետև Դա­տա­րա­նը գտնում է, որ չի ա­պա­հով­վել դի­մո­ղի` քննութ­յանն արդ­յու­նա­վե­տո­րեն մաս­նակ­ցե­լու ի­րա­վուն­քի ի­րա­ցու­մը: Քննի­չը չի լսել ան­ձամբ նրան. ի­րա­դար­ձութ­յուն­նե­րի` դի­մո­ղի կող­մից ներ­կա­յաց­ված տար­բե­րա­կը նույ­նիսկ չի նշվել նրա ո­րոշ­ման մեջ: Քա­նի որ չի ի­րա­կա­նաց­վել որևէ քննութ­յուն, դի­մո­ղը չի կա­րո­ղա­ցել պաշ­տո­նա­պես ստա­նալ տու­ժո­ղի կար­գա­վի­ճակ կամ օգտ­վել այդ կար­գա­վի­ճա­կին բնո­րոշ ի­րա­վունք­նե­րից:

64. Վեր­ջա­պես, Դա­տա­րա­նը գտնում է, որ վե­րա­դաս դա­տա­խա­զի կող­մից ի­րեն հաս­ցեագր­ված բո­ղո­քին ըստ էութ­յան պա­տաս­խան չտա­լը ե­ղել է քրեա­կան վա­րույ­թի կա­նոն­նե­րի խախ­տում է, ինչն ընդ­հա­նուր առ­մամբ խա­թա­րել է քննութ­յան լիար­ժե­քութ­յու­նը: Չնա­յած որ նման բո­ղո­քը չի ե­ղել «արդ­յու­նա­վետ մի­ջոց» Կոն­վեն­ցիա­յի 35-րդ ­հոդ­վա­ծի ի­մաս­տով, քա­նի որ այն ի­րա­կա­նաց­նո­ղին չի տվել ի­րա­վունք, որ­պես­զի Պե­տութ­յու­նը կի­րա­ռի իր վե­րահս­կող իշ­խա­նութ­յու­նը (տես, օ­րի­նակ, Բելևիտս­կիյն ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի, թիվ 72967/01, կետ 59, 2007 թվա­կա­նի մար­տի 1), Ռու­սաս­տա­նի ի­րա­վա­կան հա­մա­կար­գում այն ե­ղել է կարևոր դա­տա­վա­րա­կան ե­րաշ­խիք, ո­րը թույլ է տվել վե­րա­դաս դա­տա­խա­զին շտկել ստո­րա­դաս դա­տա­խա­զի կող­մից տար­վող նա­խաքն­նութ­յան թե­րութ­յուն­նե­րը: Նման բո­ղոք ներ­կա­յաց­նող ան­ձը չէր կա­րող մաս­նակ­ցել դրա քննութ­յա­նը, սա­կայն նա, այ­դու­հան­դերձ, ի­րա­վունք ու­ներ ստա­նա­լու տե­ղե­կութ­յուն բո­ղո­քի քննութ­յան արդ­յուն­քում կա­յաց­վող ո­րոշ­մա­նը (տես վե­րը` կետ 36): Կա­ռա­վա­րութ­յու­նը չի ժխտել, որ զին­վո­րա­կան դա­տա­խա­զը` սպա Մ.-ն, չի հե­տա­զո­տել դի­մո­ղի մոր բո­ղո­քի փաս­տարկ­նե­րը, ո­րոնք առնչ­վել են քրեա­կան գործ չհա­րու­ցե­լու վե­րա­բեր­յալ որոշ­մա­նը: Այն բո­ղո­քել է այն դիր­քո­րոշ­ման դեմ, թե պա­տաս­խանն այլևս­ անհ­րա­ժեշտ չէր և չէր էլ պա­հանջ­վում այն բա­նից հե­տո, երբ քա­ղա­քա­յին դա­տա­րա­նի կող­մից կա­յաց­վել էր դա­տավ­ճիռ վնաս­նե­րի առ­թիվ ի­րա­կա­նաց­վող քննութ­յան արդ­յուն­քում: Դա­տա­րա­նը գտնում է, որ այդ փաս­տար­կի սխալ լի­նելն ակն­հայտ է: Նախ` քա­ղա­քա­յին դա­տա­րանն ըն­դու­նել է քննի­չի ո­րոշ­ման մեջ նշված հետևութ­յուն­նե­րը` ա­ռանց խնդրի ան­կախ վե­րա­նայ­ման, և ա­պա վե­րա­դաս դա­տա­խա­զը ձեռն­պահ է մնա­ցել ո­րո­շու­մը վե­րա­նա­յե­լուց, քա­նի որ այն ար­դեն հաս­տատ­ված է ե­ղել քա­ղա­քա­յին դա­տա­րա­նի կող­մից: Այդ­պի­սով, դի­մո­ղը հայտն­վել է ի­րար փո­խանց­վող պա­տաս­խա­նատ­վութ­յան ա­րա­տա­վոր շրջա­նի մեջ, ուր որևէ իշ­խա­նութ­յան ներ­կա­յա­ցու­ցիչ ի վի­ճա­կի չի ե­ղել վե­րա­նա­յել և շտկել քննի­չի` կա­պի­տան   Ս.-ի կող­մից ի­րա­կա­նաց­ված քննութ­յան թե­րութ­յուն­նե­րը:

65. Հաշ­վի առ­նե­լով ռու­սա­կան իշ­խա­նութ­յուն­նե­րի` վե­րը հի­շա­տակ­ված թե­րա­ցում­նե­րը` Դա­տա­րա­նը գտնում է, որ վատ վե­րա­բեր­մուն­քի վե­րա­բեր­յալ դի­մո­ղի կող­մից ներ­կա­յաց­ված բո­ղոք­նե­րի ա­ռի­թով տար­ված քննութ­յու­նը չի ե­ղել բազ­մա­կող­մա­նի, հա­մար­ժեք կամ արդ­յու­նա­վետ: Հետևա­բար` տե­ղի է ու­նե­ցել Կոն­վեն­ցիա­յի 3-րդ ­հոդ­վա­ծի խախ­տում:

 

II. Կոնվենցիայի 13-րդ հոդվածի վիճարկվող խախտումը

 

66. Դատարանը նաև որոշել է քննել proprio motu, թե արդյոք տվյալ գործի հանգամանքներում դիմողը քաղաքացիական օրենսդրությամբ ունեցել է պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք զինվորական ծառայության ընթացքում վատ վերաբերմունքի առնչությամբ իր բողոքի առիթով այնպես, ինչպես նախատեսված է Կոնվենցիայի 13-րդ հոդվածով, համաձայն որի`

«Յուրաքանչյուր ոք, ում սույն Կոնվենցիայով ամրագրված իրավունքներն ու ազատությունները խախտվում են, ունի պետական մարմինների առջև իրավական պաշտպանության արդյունավետ միջոցի իրավունք, նույնիսկ եթե խախտումը կատարել են ի պաշտոնե գործող անձինք»:

 

A. Ընդունելիությունը

 

67. Դատարանը գտնում է, որ այս գանգատն ակնհայտ անհիմն չէ Կոնվենցիայի 35-րդ հոդվածի 3-րդ կետի իմաստով: Ապա այն նշում է, որ անընդունելի չէ որևէ այլ հիմքով: Այդ իսկ պատճառով այն պետք է ճանաչել ընդունելի:

 

B. Դրական կողմերը

 

68. Կառավարությունը հայտարարել է, որ տեղի չի ունեցել Կոնվենցիայի  13-րդ հոդվածի իմաստով դիմողի իրավունքների խախտում:

69. Դի­մո­ղը հայ­տա­րա­րել է, որ Ռու­սաս­տա­նի ի­րա­վա­կան հա­մա­կար­գում առ­կա է քրեա­կան գոր­ծի քննութ­յան հա­մար դի­մե­լու կամ վնաս­նե­րի հա­տուց­ման քա­ղա­քա­ցիա­կան հայց ներ­կա­յաց­նե­լու պա­հանջ: Նա փոր­ձել է օգ­տա­գոր­ծել վեր­ջին մի­ջո­ցը, որն ա­պարդ­յուն է ե­ղել, քա­նի որ ի­րե­նից պա­հանջ­վել է ա­պա­ցու­ցել պե­տա­կան մար­մին­նե­րի թե­րա­ցում­նե­րը: Ա­պա­ցուց­ման նման բեռն անհ­նա­րին է կրել արդ­յու­նա­վետ քրեա­կան քննութ­յան բա­ցա­կա­յութ­յան պայ­ման­նե­րում:

70. Դա­տա­րա­նը կրկնում է, որ Կոն­վեն­ցիա­յի 13-րդ ­հոդ­վա­ծը ե­րաշ­խա­վո­րում է ներ­պե­տա­կան մա­կար­դա­կում հա­սա­նե­լի մի­ջո­ցի առ­կա­յութ­յուն, ո­րով հնա­րա­վոր կլի­նի ի­րաց­նել Կոն­վեն­ցիա­յով նա­խա­տես­ված ի­րա­վունք­նե­րը և ա­զա­տութ­յուն­նե­րը` ցան­կա­ցած ձ­ևով, ո­րով դրանք կա­րող են ա­պա­հով­վել ներ­պե­տա­կան ի­րա­վա­կան հա­մա­կար­գում: Այդ­պի­սով, 13-րդ ­հոդ­վա­ծի ազ­դե­ցութ­յու­նը կա­յա­նում է նրա­նում, որ այն պա­հան­ջում է ներ­պե­տա­կան մի­ջո­ցի ա­պա­հո­վում` Կոն­վեն­ցիա­յի ներ­քո «վի­ճե­լի բո­ղո­քի» բուն էութ­յան հետ գործ ու­նե­նա­լու և պատ­շաճ օգ­նութ­յուն տրա­մադ­րե­լու նպա­տա­կով, չնա­յած Պայ­մա­նա­վոր­վող պե­տութ­յուն­ներն ու­նեն ո­րո­շա­կի ա­զա­տութ­յուն ընտ­րե­լու Կոն­վեն­ցիա­յով այս դրույ­թի ներ­քո սահ­ման­ված ի­րենց պար­տա­կա­նութ­յուն­ներն ի­րա­կա­նաց­նե­լու ձ­ևը: 13-րդ ­հոդ­վա­ծի ներ­քո պար­տա­կա­նութ­յուն­նե­րի ծա­վա­լը տար­բեր է կախ­ված Կոն­վեն­ցիա­յի ներ­քո դի­մո­ղի բո­ղո­քից: Այ­դու­հան­դերձ, 13-րդ ­հո­դվա­ծի ներ­քո պա­հանջ­վող մի­ջո­ցը պետք է գործ­նա­կա­նում լի­նի «արդ­յու­նա­վետ», ինչ­պես որ օ­րեն­քում է, մաս­նա­վո­րա­պես` դրա ի­րա­կա­նա­ցու­մը չպետք է լի­նի ան­հիմն կեր­պով ար­գե­լակ­ված պա­տաս­խա­նող պե­տութ­յան իշ­խա­նութ­յուն­նե­րի գոր­ծո­ղութ­յուն­նե­րով կամ թե­րա­ցում­նե­րով: Այդ­պի­սով, կաս­կա­ծե­լի մահ­վան կամ վատ վե­րա­բեր­մուն­քի դեպ­քում, հաշ­վի առ­նե­լով 2-րդ և 3-րդ ­հոդ­ված­նե­րով պահ­պան­վող ի­րա­վունք­նե­րի հիմ­նա­րար կարևո­րութ­յու­նը, 13-րդ ­հոդ­վա­ծը պա­հան­ջում է, որ­պես­զի հա­մա­պա­տաս­խան դեպ­քում փոխ­հա­տուց­ման վճար­ման հետ մեկ­տեղ ի­րա­կա­նաց­վի բազ­մա­կող­մա­նի և արդ­յու­նա­վետ քննութ­յուն, ո­րը կհան­գեց­նի վատ վե­րա­բեր­մուն­քի գոր­ծո­ղութ­յուն­նե­րի հա­մար մե­ղա­վոր­նե­րի բա­ցա­հայտ­մանն ու պատ­ժե­լուն (տե՜ս ­Կոբ­զա­րուն ընդ­դեմ Ռու­մի­նիա­յի, թիվ 48254/99, կե­տեր 80-82, 2007 թվա­կա­նի հու­լի­սի 26, Ան­գո­ւե­լո­վան ընդ­դեմ Բուլ­ղա­րիա­յի, թիվ 38361/97, կե­տեր 161-162, ECHR 2002-IV, և Շու­հեյ­լա Այ­դին ընդ­դեմ Թուր­քիա­յի, թիվ 25660/94, կետ 208, 2005 թվա­կա­նի մա­յի­սի 24):

71. Դա­տա­րանն ար­դեն հան­գել է այն հետևութ­յա­նը, որ պե­տա­կան մար­մին­նե­րը պա­տաս­խա­նա­տու են ե­ղել դի­մո­ղի նկատ­մամբ իր հրա­մա­նա­տար­նե­րի կող­մից 2001 թվա­կա­նի մա­յի­սին ի­րա­կա­նաց­ված ան­մարդ­կա­յին պատ­ժի կի­րառ­ման հա­մար: Այդ իսկ պատ­ճա­ռով դի­մողն ու­նե­ցել է «վի­ճե­լի բո­ղոք» 13-րդ ­հոդ­վա­ծի ի­մաս­տով, իսկ իշ­խա­նութ­յուն­նե­րը պար­տա­վոր են ե­ղել նրա բո­ղոք­նե­րի ա­ռի­թով ի­րա­կա­նաց­նել արդ­յու­նա­վետ քննութ­յուն զին­վո­րա­կան պաշ­տո­նա­տար ան­ձանց առն­չութ­յամբ: Վե­րը նշված պատ­ճառ­նե­րով որևէ քրեա­կան քննութ­յուն չի կա­րող հա­մար­վել 13-րդ ­հոդ­վա­ծին հա­մա­պա­տաս­խան ի­րա­կա­նաց­ված, ո­րի պա­հանջ­ներն ա­վե­լի լայն են, քան 3-րդ ­հոդ­վա­ծով նա­խա­տես­ված քննութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու պար­տա­կա­նութ­յու­նը (տես վե­րը նշված` Կոբ­զա­րուն, կետ 83 և, mutatis mutandis, Բուլ­ղա­րիան ընդ­դեմ Թուր­քիա­յի, թիվ 28298/95, կետ 105, 2004 թվա­կա­նի ապ­րի­լի 20 և Տան­րի­կու­լուն ընդ­դեմ Թուր­քիա­յի, թիվ 23763/94, կետ 119, ECHR 1999-IV): Հետևա­բար, դի­մո­ղին հա­սու ցան­կա­ցած այլ մի­ջոց, նե­րառ­յալ վնաս­նե­րի փոխ­հա­տուց­ման պա­հան­ջը, սահ­մա­նա­փա­կել է հա­ջո­ղութ­յան հաս­նե­լու հնա­րա­վո­րութ­յուն­նե­րը և կա­րող է բնու­թագր­վել իբրև տե­սա­կան և պատ­րան­քա­յին, ինչ­պես նաև այն չի կա­րո­ղա­ցել տրա­մադ­րել դի­մո­ղին փոխ­հա­տու­ցում: Չնա­յած քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­րան­նե­րը տե­սա­կա­նո­րեն հնա­րա­վո­րութ­յուն են ու­նե­ցել տա­լու փաս­տե­րի ան­կախ գնա­հա­տա­կա­նը, գործ­նա­կա­նում քրեա­կան քննութ­յան կշիռն այն­քան նշա­նա­կա­լից է, որ նույ­նիսկ ա­մե­նա­հա­մո­զիչ ա­պա­ցույ­ցը` հա­կընդ­դեմ ներ­կա­յաց­ված հայց­վո­րի կող­մից, կլի­ներ ա­պարդ­յուն, և նման մի­ջո­ցը կմնար միայն տե­սա­կան և պատ­րան­քա­յին (տե՜ս ­Մե­նեշևան ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի, թիվ 59261/00, կետ 77, 2006 թվա­կա­նի մար­տի 9 և Կոր­սա­կովն ընդ­դեմ Մոլ­դո­վա­յի, թիվ 18944/02, կետ 82, 2006 թվա­կա­նի ապ­րի­լի 4): Սա հիմ­նա­վոր­ված է այն փաս­տով, որ տվյալ գոր­ծով քա­ղա­քա­յին և շրջա­նա­յին դա­տա­րան­նե­րը մեր­ժել են դի­մո­ղի` վնաս­նե­րի հա­տուց­ման հայ­ցը` քննի­չի ո­րոշ­ման մեջ մեղ­քի մա­սին հետևութ­յան բա­ցա­կա­յութ­յան հիմ­քով (տես վե­րը` կե­տեր 29 և 31): Դա­տա­րան­նե­րը պար­զա­պես հաս­տա­տել են քննի­չի հետևութ­յունն առ այն, որ դի­մո­ղի բո­ղո­քը ե­ղել է ան­հիմն` ա­ռանց գնա­հա­տե­լու գոր­ծով փաս­տե­րը:

72. Ա­պա Դա­տա­րա­նը նկա­տում է, որ Ռու­սաս­տա­նի քրեա­կան օ­րենսդ­րութ­յան այն յու­րա­հատ­կութ­յու­նը, ո­րը հնա­րա­վո­րութ­յուն է նա­խա­տե­սել վնաս­նե­րի հա­տուց­ման պա­հանջ ներ­կա­յաց­նել ընդ­դեմ են­թադր­վող վնաս հասց­նո­ղի` այն հիմ­քե­րով, ո­րոն­ցով քրեա­կան քննութ­յուն­նե­րը կարճ­վել են: Քննութ­յու­նը կար­ճե­լու ո­րո­շումն այն հիմ­քով, որ վի­ճարկ­վող հան­ցա­գոր­ծութ­յու­նը տե­ղի չի ու­նե­ցել (otsutstviye sobitiya prestupleniya)` օ­րի­նա­կան կեր­պով կան­խում է նույն գոր­ծից բխող վնաս­նե­րի հա­տուց­ման բո­ղո­քի հիմ­քով քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­րան դի­մե­լու հնա­րա­վո­րութ­յու­նը (տես վե­րը` կետ 37): Այդ ի­րա­վա­կան դրույթ­ներն ի­րա­կա­նաց­նե­լով` հան­ցա­գոր­ծութ­յան դեպ­քի բա­ցա­կա­յութ­յան հիմ­քով դի­մո­ղի հրա­մա­նա­տար­նե­րի դեմ քրեա­կան գործ չհա­րու­ցե­լու ո­րո­շու­մը (տես վե­րը` կետ 23) թույլ չի տվել դի­մո­ղին վնաս­նե­րի հա­տուց­ման հայց ներ­կա­յաց­նել քա­ղա­քա­ցիա­կան դա­տա­րան` ընդ­դեմ զին­վո­րա­կան անձ­նա­կազ­մի:

73. Ուս­տի Դա­տա­րա­նը գտնում է, որ դի­մո­ղին չի տրվել արդ­յու­նա­վետ մի­ջո­ցից օգտ­վե­լու հնա­րա­վո­րութ­յուն զին­վո­րա­կան ծա­ռա­յութ­յան ըն­թաց­քում տե­ղի ու­նե­ցած վատ վե­րա­բեր­մուն­քի ա­ռի­թով ներ­կա­յաց­ված բո­ղո­քի առն­չութ­յամբ: Հետևա­բար, տե­ղի է ու­նե­ցել Կոն­վեն­ցիա­յի 13-րդ ­հոդ­վա­ծի խախ­տում:

 

III. Կոնվենցիայի 41-րդ հոդվածի կիրառումը

 

74. «Ե­թե Դա­տա­րա­նը գտնում է, որ տե­ղի է ու­նե­ցել Կոն­վեն­ցիա­յի կամ դրան կից Ար­ձա­նագ­րութ­յուն­նե­րի խախ­տում, իսկ հա­մա­պա­տաս­խան Բարձր պայ­մա­նա­վոր­վող կող­մի ներ­պե­տա­կան իրա­վունքն ըն­ձե­ռում է միայն մաս­նա­կի հա­տուց­ման հնա­րա­վո­րութ­յուն, ա­պա Դա­տա­րա­նը ո­րո­շում է, անհ­րա­ժեշ­տութ­յան դեպ­քում, տու­ժած կող­մին ար­դա­րա­ցի փոխ­հա­տու­ցում տրա­մադ­րել»:

75. Դա­տա­րա­նը նշում է, որ Դա­տա­րա­նի կա­նո­նա­կար­գի 60-րդ ­կա­նո­նի հա­մա­ձայն ար­դա­րա­ցի փոխ­հա­տուց­ման ցան­կա­ցած պա­հանջ պետք է կազմ­վի և ներ­կա­յաց­վի գրա­վոր` հա­մա­պա­տաս­խան փաս­տաթղ­թե­րի կամ ա­պա­ցույց­նե­րի հետ մեկ­տեղ, «ին­չը չա­նե­լու դեպ­քում Պա­լա­տը կա­րող է լիո­վին կամ մաս­նա­կիո­րեն մեր­ժել պա­հան­ջը»:

76. 2005 թվա­կա­նի ապ­րի­լի 12-ին Դա­տա­րա­նը հրա­վի­րել է դի­մո­ղին ներ­կա­յաց­նե­լու ար­դա­րա­ցի փոխ­հա­տուց­ման պա­հանջ մինչև 2005 թվա­կա­նի մա­յի­սի 31-ը: Նա չի ներ­կա­յաց­րել այդ­պի­սի որևէ պա­հանջ:

77. Նման հան­գա­մանք­նե­րում Դա­տա­րա­նը սո­վո­րա­բար չի տրա­մադ­րում փոխ­հա­տու­ցում: Այ­դու­հան­դերձ, տվյալ գոր­ծով Դա­տա­րա­նը գտնում է, որ տե­ղի է ու­նե­ցել դի­մո­ղի` ան­մարդ­կա­յին պատ­ժի չեն­թարկ­վե­լու ի­րա­վուն­քի խախ­տում: Քա­նի որ այս ի­րա­վունքն ու­նի բա­ցար­ձակ բնույթ, Դա­տա­րա­նը գտնում է, որ բա­ցա­ռութ­յան կար­գով հնա­րա­վոր է դի­մո­ղին տրա­մադ­րել 10,000` եվ­րո ոչ նյու­թա­կան վնա­սի հա­մար (տե՜ս­ Ի­գոր Ի­վա­նովն ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի գոր­ծը, թիվ 34000/02, կետ 50, 2007 թվա­կա­նի հու­նի­սի 7 և Մայ­զիթն ընդ­դեմ Ռու­սաս­տա­նի գոր­ծը, թիվ 63378/00, կետ 87-88, 2005 թվա­կա­նի հուն­վա­րի 20)` նե­րառ­յալ ցան­կա­ցած հարկ, որ կա­րող է կի­րառ­վել:

78. Դա­տա­րա­նը նպա­տա­կա­հար­մար է հա­մա­րում, որ­պես­զի տու­գա­նա­յին տո­կոս գանձ­վի Եվ­րո­պա­կան կենտ­րո­նա­կան բան­կի սահ­մա­նած փո­խա­ռութ­յան մի­ջին տո­կո­սադ­րույ­քի հի­ման վրա` հա­վե­լած ե­րեք տո­կոս:

 

ԱՅՍ ՀԻՄՔԵՐՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՄԻԱՁԱՅՆ

 

Ա­նըն­դու­նե­լի է հայ­տա­րա­րում դի­մո­ղի գան­գա­տը` կապ­ված Աստ­րա­խա­նի թիվ 6794 (3025) զին­վո­րա­կան ջո­կա­տում կի­րառ­ված վատ վե­րա­բեր­մուն­քի հետ, ինչ­պես նաև հա­սա­նե­լի քա­ղա­քա­ցիաի­րա­վա­կան մի­ջո­ցի բա­ցա­կա­յութ­յան հետ, ինչ­պես նաև` գան­գա­տի մնա­ցած մա­սը,

Վճռում է, որ տե­ղի է ու­նե­ցել Կոն­վեն­ցիա­յի 3-րդ ­հոդ­վա­ծի խախ­տում Աստ­րա­խա­նի թիվ 6794 (3025) զին­վո­րա­կան ջո­կա­տում դի­մո­ղի նկատ­մամբ ան­մարդ­կա­յին վե­րա­բեր­մուն­քի հետևան­քով,

Վճռում է, որ տե­ղի է ու­նե­ցել Կոն­վեն­ցիա­յի 3-րդ ­հոդ­վա­ծի խախ­տում դի­մո­ղի նկատ­մամբ ցու­ցա­բեր­ված վատ վե­րա­բեր­մուն­քի ա­ռի­թով ոչ արդ­յու­նա­վետ քննութ­յուն ի­րա­կա­նաց­նե­լու հետևան­քով;

Վճռում է, որ տե­ղի է ու­նե­ցել Կոն­վեն­ցիա­յի 31-րդ ­հոդ­վա­ծի խախ­տում,

Վճռում է, որ`

Պա­տաս­խա­նող պե­տութ­յու­նը Կոն­վենցիայի 44-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան վճիռն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից երեք ամսվա ընթացքում դիմողին պետք է վճարի 10,000 եվրո (տասը հազար եվրո)` որպես ոչ նյութական վնասի հատուցում, որը պետք է հաշվվի ռուսական ռուբլով` փոխհատուցման օրվա դրությամբ սահմանված փոխարժեքին համապատասխան,

վճարումը վերոհիշյալ եռամսյա ժամկետի ավարտից հետո կատարելու դեպքում այդ ժամանակահատվածի համար պետք է վճարվի տուգանային տոկոս, որը հավասար է չկատարված պարտավորության ժամանակահատվածում Եվրոպական կենտրոնական բանկի սահմանած փոխառության միջին տոկոսադրույքին` հավելած երեք տոկոս:

 

Կատարված է անգլերենով և գրավոր հրապարակված 2008 թվականի հուլիսի 3-ին` Դատարանի կանոնակարգի 77-րդ կանոնի 2-րդ և 3-րդ կետերի համաձայն: