Գլխավոր տեղեկություն
Համար
N 145-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (20.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
19.02.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.02.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
20.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

19 փետրվարի 2019 թվականի N 145-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 21-Ի N 1111-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1‑ին մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի օգոստոսի 21-ի «Բարեգործական ծրագրերի համակարգման խորհրդակցական հանձնաժողովի կանոնադրությունն ու անհատական կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001 թվականի մարտի 14-ի N 205 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1111-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման N 1 հավելվածի՝

ա. 7-րդ կետում «Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի մարդասիրական օգնության ծրագրերի վարչությունը» բառերով,

բ. 12-րդ կետում «խորհրդատվական որոշումների (այսուհետ՝ որոշում) ընդունման» բառերը փոխարինել «առաջարկությունների (այսուհետ՝ առաջարկություններ) ներկայացման» բառերով,

գ. 17-րդ կետում «որոշումներն» բառը փոխարինել «առաջարկություններն» բառով,

դ. 18-րդ կետում «որոշման» բառը փոխարինել «առաջարկության» բառով,

ե. 19-րդ կետում և 20-րդ կետի 5-րդ ենթակետում «որոշումները» բառերը փոխարինել «նիստի արձանագրությունները» բառերով.

2) որոշման N 2 հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. փետրվարի 19

Երևան

 

 

Հավելված
ՀՀ վարչապետի 2019 թ.
փետրվարի 19-ի N 145-Ա
որոշման

 

«Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2018 թ.

օգոստոսի 21-ի N 1111-Ա

որոշման

 

Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն  Կ Ա Զ Մ

 

ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ս. Սիսեռյան

  

-

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի նախագահ)

 

Ա. Բարխուդարյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության պետի պաշտոնակատար (հանձնաժողովի նախագահի տեղակալ)

 

Ա. Հովհաննիսյան

-

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

 

Ա. Մանուկյան

-

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ

 

Ա. Ավանեսյան

-

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

 

Ա. Հարությունյան

-

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

 

Ա. Ադոնց

-

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

 

Լ. Առաքելյան

-

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

 

Կ. Իսախանյան

-

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ

 

Ս. Թորոսյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ

 

Ա. Եսայան

-

ՀՀ ֆինանսների նախարարության պետական բյուջեի նկատմամբ պարտավորությունների կառավարման վարչության պետ

 

Հ. Մուրադյան

-

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման վարչության պետ

 

Հ. Արշամյան

-

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

 

Մարկոս քահանա
Մանգասարյան

-

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Օ. Եորդեկյան

-

Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)

 

Բ. Սարգսյան

-

Ամերիկայի «Հայ օգնության ֆոնդ» բարեգործական կազմակերպության Հայաստանի ներկայացուցչության տնօրեն (համաձայնությամբ)

 

Ա. Եղիազարյան

-

Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր քարտուղար (համաձայնությամբ)

 

Հ. Ներսեսյան

-

Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

 

Ս. Գևորգյան

-

ՀՀ վարչապետի աշխատակազմի մարդասիրական օգնության ծրագրերի վարչության մասնագետ (հանձնաժողովի քարտուղար):»:

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան