ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 հունվարի 2019 թվականի N 66-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1158-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հոկտեմբերի 23-ի «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տասը տարի ժամկետով վարձակալության պայմանագիր կնքելու թույլտվություն տալու մասին» N 1158-Ա որոշման 2-րդ կետի 1-ին ենթակետում «` հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ սահմանված կարգով, կազմում է 20 000 դրամ» բառերը փոխարինել «կազմում է 100 000 դրամ» բառերով:
2. Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ երկամսյա ժամկետում ապահովել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության և «Անուբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջև 2013 թվականի նոյեմբերի 17-ին կնքված վարձակալության պայմանագրում փոփոխության կատարումը՝ վարձակալության պայմանագրի փոփոխության նոտարական վավերացման և դրանից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը կատարելով «Անուբիս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության միջոցների հաշվին:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. փետրվարի 8 Երևան |