Գլխավոր տեղեկություն
Համար
N 44-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.01.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
17.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

          

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2019 թվականի N 44-Ա

 

ՌԱԴԻՈՀԱՃԱԽԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԻՐՈՒՅԹԻ ԵՎ ԱՐԲԱՆՅԱԿԱՅԻՆ ՈՒՂԵԾՐԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԿԱՊԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԸ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 22-25-Ը ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

Ռադիոհաճախականության տիրույթի և արբանյակային ուղեծրերի օգտագործման կարգավորման հարցերով Կապի տարածաշրջանային համագործակցության հանձնաժողովի նիստերը և դրա աշխատանքային խմբերի հանդիպումները 2019 թվականի հունվարի 22-25-ը Հայաստանի Հանրապետությունում կազմակերպելու հետ կապված ծախսերը` 4,346.25 հազ.ուղղ. դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ներկայացրած հաշվետվության:

       

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունվարի 17

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան