Basic information
Number
N 409-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (16.04.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ վարչապետ
Enactment date
15.04.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
15.04.2019
Effective date
16.04.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

15 ապրիլի 2019 թվականի N 409-Ա

 

ԷՐԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանին 2019 թվականի ապրիլի 24-ից 28-ը գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին)՝ «Գոտի և ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովի «Կանաչ Մետաքսի ճանապարհ» թեմատիկ ֆորումին մասնակցելու նպատակով:

2. Ընդունել ի գիտություն, որ Էրիկ Գրիգորյանի` Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման ծախսերի մի մասը (ճանապարհածախս և գիշերավարձ) կատարվելու է հրավիրող կողմի միջոցների հաշվին:

3. Էրիկ Գրիգորյանի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Պեկին) գործուղման օրապահիկի ծախսը կատարել Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

   

2019 թ. ապրիլի 15

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation