ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 110-Ա |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 195 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՎԵՐԱՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով և հիմք ընդունելով «ԷՖ ՆԵԹ» (նախկին անվանումը՝ «ՆՈՐ ՆՈՐՔ ԿԱԲԵԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ») ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիան վերաձևակերպելու մասին 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հայտը` Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը որոշեց.
1. Բավարարել «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերության հայտը և անվանման փոփոխության հիմքով վերաձևակերպել հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 195 լիցենզիան:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում «ԷՖ ՆԵԹ» ՍՊ ընկերությանը ծանուցելուց մեկ օր հետո:
3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
Հեռուստատեսության և ռադիոյի |
Գ. Բունիաթյան |