Գլխավոր տեղեկություն
Համար
N 1692-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
28.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
28.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

28 դեկտեմբերի 2018 թվականի N 1692-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1248-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝

Հայաստանի Հանրապետության վարչապետի 2015 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի նոյեմբերի 29-ի N 1033-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1248-Ա որոշման հավելվածի «Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ» և «Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ» բաժինները շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

        

2018 թ. դեկտեմբերի 28

Երևան

     

 

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 28-ի N 1692-Ա

որոշման

       

«Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

           

Մ. Առաքելյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

Ա. Մանուկյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

Դ. Անանյան

- ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

Ն. Երիցյան

- ՀՀ կենտրոնական բանկի փոխնախագահ (համաձայնությամբ)

Ս. Մնացականյան

- ՀՀ վիճակագրական կոմիտեի նախագահ

Վ. Հովհաննիսյան

- ՀՀ վարչապետի խորհրդական

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և
հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

Վ. Գասպարյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության ֆինանսաբյուջետային վարչության պետ

     

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

            

Բ. Թունյան

- B4B.am կայքի հիմնադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ն. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության գլխավոր քարտուղար

Մ. Կարախանյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության քարտուղարության պետ

Վ. Խաչատրյան

- Տնտեսական-քաղաքական և իրավական հետազոտությունների կենտրոնի ղեկավարի տեղակալ (համաձայնությամբ)

Ա. Քյուրումյան

- Ֆինանսական կառավարման փորձագետ (համաձայնությամբ)

Հ. Սարգսյան

- Վորլդ Վիժն տնտեսական զարգացման ծրագրի ղեկավար (համաձայնությամբ)

Վ. Մովսիսյան

- «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ (համաձայնությամբ)

Հ. Թադևոսյան

- «Սպայկա» ՍՊԸ-ի կոմերցիոն տնօրեն (համաձայնությամբ)»:

                      

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան