ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 մայիսի 2019 թվականի N 486-Լ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՈՒՐԴ ՍՏԵՂԾԵԼՈՒ ԵՎ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետի և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի մայիսի 25-ի «Վարչապետի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» N 564-Լ որոշման 1-ին հավելվածի 20-րդ կետի 5-րդ ենթակետի, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների իրավունքների իրացմանը, ազգային ինքնության պահպանմանն ու մշակույթի զարգացմանը նպաստելու նպատակով՝
1. Ստեղծել Ազգային փոքրամասնությունների հարցերով խորհուրդ (այսուհետ՝ խորհուրդ) և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի, երկու տարի գործունեության ժամկետով:
2. Խորհուրդը խորհրդակցական մարմին է, որը կազմված է ազգային փոքրամասնությունների հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուր ազգային համայնքից երկուական անդամ։
3. Խորհրդի անդամ, բացառությամբ խորհրդի առաջին կազմի, ընտրվում են ազգային փոքրամասնության յուրաքանչյուր համայնքը ներկայացնող, առնվազն հինգ տարվա ազգային-մշակութային գործունեություն ծավալած (սկսած պետական գրանցման պահից) հասարակական կազմակերպությունները՝ համայնքը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ընդհանուր ժողովում: Ընդհանուր ժողովը երկու տարին մեկ անգամ ընտրում է խորհրդի երկու նոր անդամների:
4. Խորհուրդը քննարկում է Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների ոլորտին առնչվող հիմնախնդիրները, արտահայտում իր դիրքորոշումը դրանց վերաբերյալ, ինչպես նաև մշակում համապատասխան առաջարկություններ, այդ թվում՝ նաև ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ:
5. Խորհրդի նիստերին կարող են մասնակցել ազգային փոքրամասնությունների շահերը ներկայացնող կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև խորհրդի նախագահի կողմից հրավիրված այլ անձինք:
6. Խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է խորհրդի անդամների առնվազն 2/3-ը:
7. Խորհրդում աշխատակարգային որոշումները կայացվում են նիստին ներկա խորհրդի անդամների ձայների պարզ մեծամասնությամբ:
8. Խորհրդի աշխատակարգը հաստատում է խորհուրդը:
9. Խորհրդի նախագահին` երկշաբաթյա ժամկետում հրավիրել խորհրդի նիստ՝ օրակարգում ներառելով խորհրդի աշխատակարգի հաստատումը և ազգային փոքրամասնություններին հատկացվող պետական աջակցությունը բաշխելու հարցի վերաբերյալ առաջարկությունների ներկայացումը:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2019 թ. մայիսի 3 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականիմայիսի 3-ի N 486-Լ որոշման  | 
Կ Ա Զ Մ
ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԽՈՐՀՐԴԻ
| 
 Արսեն Գասպարյան  | 
 ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական (խորհրդի նախագահ)  | 
| 
 Վարդան Ասցատրյան  | 
 ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի պետ (խորհրդի նախագահի տեղակալ)  | 
| 
 Նարինե Գուլյան  | 
 ՀՀ վարչապետի աշխատակազմի ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի բաժնի մասնագետ (խորհրդի քարտուղար)  | 
| 
 Արսեն Միխայլով  | 
 «Հայաստանի «Աթուռ» ասորիների ասոցիացիա» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Իրինա Գասպարյան  | 
 «Խայադթա» ասորական կազմակերպությունների ֆեդերացիա» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Գալինա Գավրիլովիչ   | 
 Հայաստանի «Երևանի բելառուսների համայնք «Բելառուս» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Վիկտոր Վուխրեր   | 
 «Տևտոնիա» գերմանացիների մշակութային ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Խդր Հաջոյան  | 
 «Եզդիների ազգային միություն» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Սաշիկ Սուլթանյան  | 
 «Եզդիների ազգային կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Լիանա Հարությունյան Ջուլիետա Դոմբայան  | 
 Լեհերի համագործակցության «Պոլոնիա» բարեգործական ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Մարիա Լազարևա  | 
 «Հայաստանի հունական համայնքների միություն» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Մարինա Գալստյան  | 
 Երևանի «Պոնտի» հունական ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Ռիմա Վարժապետյան  | 
 «Հայաստանի հրեական համայնք» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Վիլլի Վայներ  | 
 «Մենորա» հրեական մշակույթի կենտրոն» ՀԿ  | 
| 
 Յուրի Յակովենկո  | 
 «Ռոսիա» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Աիդա Հարությունյան  | 
 Ռուսական մշակույթի միջազգային կենտրոն «Հարմոնիա» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Սվետլանա Նամչևաձե  | 
 «Վրացական «Իվերիա» համայնք» բարեգործական ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Աննա Հարությունյան   | 
 «Ուկրաինա» Հայաստանի ուկրաինացիների ֆեդերացիա» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Կնյազ Հասանով  | 
 «Հայաստանի քրդական ազգային խորհուրդ» ՀԿ  | 
| 
 Վաքիլ Ամիրյան  | 
 «Քուրդիստան կոմիտե» ՀԿ (համաձայնությամբ)  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան |