Գլխավոր տեղեկություն
Համար
N 1924-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (26.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2007.02.14/10(534) Հոդ.202
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.12.2006
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
31.01.2007
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
03.02.2007
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.02.2007

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
3 փետրվարի 2007 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 դեկտեմբերի 2006 թվականի N 1924-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ ու 14-րդ հոդվածները և «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել`

ա) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգը` համաձայն N 1 հավելվածի.

բ) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման քննությունների ծրագիրը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2007 թ. հունվարի 31
Երևան

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1924-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված մարմնի կողմից (այսուհետ` լիազորված մարմին) թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների և թանկարժեք մետաղներ զտարկողների որակավորման հետ կապված հարաբերությունները:

(1-ին կետը խմբ. 05.04.12 N 452-Ն)

2. Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորումն իրականացվում է քննությունների միջոցով, որը թանկարժեք մետաղներ զտարկողի և թանկարժեք մետաղներ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորում ստանալու համար դիմում ներկայացրած անձանց (այսուհետ` դիմորդ) մասնագիտական գիտելիքների ստուգման արդյունքների հիման վրա թանկարժեք մետաղներ զտարկողի կամ թանկարժեք մետաղներ հարգորոշողի ու հարգադրոշմողի որակավորման վկայական (այսուհետ` վկայական) տալու ընթացակարգ է:

(2-րդ կետը լրաց. 13.09.13 N 984-Ն)

3. Դիմորդների որակավորման քննությունները (այսուհետ` քննություն) անցկացնում է լիազորված մարմնի կողմից ստեղծված` Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման հանձնաժողովը (այսուհետ` հանձնաժողով): Հանձնաժողովի կազմում ընդգրկվում է առնվազն յոթ անդամ: Ընդ որում, հանձնաժողովի անդամների առնվազն 50 տոկոսը պետք է լինեն լիազորված մարմնի ներկայացուցիչները, իսկ մյուս անդամները` համապատասխան ոլորտի մասնագետներից::

Հանձնաժողովի նախագահ է նշանակվում լիազորված մարմնի համապատասխան ոլորտի ստորաբաժանման աշխատանքները համակարգող նախարարի տեղակալը: Հանձնաժողովի նախագահի տեղակալ է տվյալ ստորաբաժանման ղեկավարը, որը փոխարինում է հանձնաժողովի նախագահին` նրա բացակայության դեպքում:

Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե ներկա է հանձնաժողովի անդամների կեսից ավելին:

(3-րդ կետը լրաց. 05.04.12 N 452-Ն, խմբ., լրաց. 13.09.13 N 984-Ն)

4. Քննությունների ծրագրերը մշակվում են լիազորված մարմնի կողմից` թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման ոլորտը կարգավորող Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի, ինչպես նաև թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման և հարգադրոշմման, թանկարժեք մետաղների զտարկման ոլորտի գիտական աշխատությունների շրջանակներում և ներկայացվում Հայաստանի Հանրապետության կառավարություն` հաստատման:

(4-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)

5. Քննություններին կարող են մասնակցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք: Չի թույլատրվում քննություններին մասնակցել «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասում նշված անձանց:

(5-րդ կետը լրաց. 05.04.12 N 452-Ն)

6. Քննությանը մասնակցելու համար դիմորդը ներկայացնում է՝

ա) դիմում (N 1 ձև),

բ) անձնագրի պատճենը,

գ) մեկ լուսանկար՝ 3 x 4 սմ չափսի,

դ) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարման դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:

(6-րդ կետը խմբ. 13.09.13 N 984-Ն)

7. Որակավորման քննություններին մասնակցելու համար դիմումներն ընդունվում և քննություններն անցկացվում են առանձին` հետևյալ մասնագիտական ուղղություններով`

ա) թանկարժեք մետաղներ հարգորոշող ու հարգադրոշմող,

բ) թանկարժեք մետաղներ զտարկող:

(7-րդ կետը խմբ. 13.09.13 N 984-Ն)

7.1. Դիմումները լիազորված մարմին ներկայացվում են առձեռն կամ փոստով, կամ էլեկտրոնային եղանակով` Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով:

(7.1-ին կետը լրաց. 05.04.12 N 452-Ն, խմբ. 29.01.16 N 55-Ն)

7.2. Էլեկտրոնային եղանակով դիմորդը դիմումի լրացման նպատակով Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարման համակարգի (www.e-gov.am կայքի) միջոցով «Տնտեսվարող սուբյեկտների կողմից որակավորման վկայականների և հավաստագրերի համար ներկայացվող դիմումների ընդունման համակարգ» բաժնում «տրամադրող գերատեսչության» ենթաբաժնի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը կամ «գործունեության այլ բնագավառներ» նշելուց հետո ընտրում է «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորում» կամ «Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների որակավորում» համապատասխան մասնագիտական ուղղությունը, ինչպես նաև նշում ֆիզիկական անձ` հայտատուի տեսակը և լրացնում դիմումը` համաձայն N 1 ձևի: Դիմումի համապատասխան դաշտերը լրացվելուց հետո այն ստորագրվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ էլեկտրոնային թվային ստորագրությամբ` համապատասխան ֆորմատի ֆայլով (PDF): Սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվում են տեսաներածված պատճենի` համապատասխան ֆորմատի ֆայլով (DOC, DOCX, PDF, JPEG, XLS կամ XLSX,):

(7.2-րդ կետը լրաց. 29.01.16 N 55-Ն, խմբ. 10.01.19 N 5-Ն)

7.3. Որակավորման քննությանը մասնակցելու համար էլեկտրոնային եղանակով ներկայացված դիմումը համարվում է ընդունված` լիազորված մարմնում մուտքագրվելու օրվանից: Քննությանը մասնակցելու մասին դիմումի մուտքագրված լինելու փաստը հավաստվում է հետադարձ ծանուցմամբ, որը պարունակում է 12-նիշանոց ծածկագիր: Դիմորդը կարող է դիմումի ընթացքին հետևել նշված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

(7.3-րդ կետը լրաց. 29.01.16 N 55-Ն)

8. Դիմումներն ուսումնասիրում է լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանումը` փաստաթղթերը ներկայացվելու պահից ոչ ուշ, քան 5 աշխատանքային օրվա ընթացքում: Փաստաթղթերը ներկայացվող պահանջներին չհամապատասխանելու դեպքում 3 աշխատանքային օրվա ընթացքում դրա մասին դիմումում նշված եղանակով տեղեկացվում է դիմորդին, և հաջորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում դիմորդը փաստաթղթերի ուղղված տարբերակները կարող է ներկայացնել ի լրումն ներկայացված դիմումի` իրեն արդեն իսկ տրամադրված 12-նիշանոց ծածկագրով համակարգ մուտք գործելու միջոցով:

(8-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն, խմբ. 13.09.13 N 984-Ն, 29.01.16 N 55-Ն)

8.1. Դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, եթե բացակայում է սույն կարգի 6-րդ կետով նախատեսված փաստաթղթերից առնվազն մեկը, և, եթե 8-րդ կետով սահմանված ժամկետում չի վերացվել թերությունը, որի մասին լիազորված մարմինը դիմումում նշված եղանակով 2 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնում է դիմորդին:

(8.1-ին կետը լրաց. 29.01.16 N 55-Ն)

9. Քննություններն անցկացվում են պարբերաբար` լիազորված մարմնի կողմից սահմանված ժամկետներում: Քննության անցկացման օրվա, ժամի և տեղի մասին դիմորդին պատշաճ ձևով տեղեկացվում է` դիմումում նշված եղանակով, քննությունից առնվազն 5 աշխատանքային օր առաջ:

(9-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն, 29.01.16 N 55)

10. Դիմորդին թույլատրվում է մասնակցել քննությանը` միայն անձնագրի կամ նրա անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում: Իր անձը հաստատող որևէ փաստաթուղթ չունեցող, ինչպես նաև քննությանն ուշացումով ներկայացած դիմորդը համարվում է չներկայացած, և նրան արգելվում է մասնակցել տվյալ օրվա քննությանը:

10.1. Դիմումներն էլեկտրոնային եղանակով ներկայացրած դիմորդները որակավորման քննության օրը ներկայացնում են նաև սույն կարգի 6-րդ կետի «գ» ենթակետում նշված 3 x 4 սմ չափսի մեկ լուսանկար:

(10.1-ին կետը լրաց. 29.01.16 N 55-Ն)

11. Քննություններն անցկացվում են հայերենով, թեստավորման միջոցով:

(11-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)

12. Թեստերում ներառված հարցերի ցանկը կազմվում է սույն կարգի 4-րդ կետով սահմանված կարգով հաստատված ծրագրի հիման վրա և հաստատվում լիազորված մարմնի կողմից: Հարցերը հրապարակվում են լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման ինտերնետային կայքում: Հարցերից բաղկացած առանձին թեստերը կազմվում են քննությունն սկսելուց առաջ համակարգչում զետեղված հարցաշարից` պատահական ընտրությամբ՝ հանձնաժողովի անդամի և քննության մասնակիցներից որևէ մեկի ներկայությամբ: Յուրաքանչյուր քննության համար կազմվում են առանձին թեստեր:

(12-րդ կետը խմբ. 05.04.12 N 452-Ն, լրաց. 13.09.13 N 984-Ն, խմբ. 18.09.14 N 1015-Ն, լրաց. 10.01.19 N 5-Ն)

13. Թեստավորումն անցկացվում է գրավոր, եթե տեխնիկական պատճառներով թեստավորումը հնարավոր չէ անցկացնել համակարգչի միջոցով: Թեստի հարցերին պատասխանելու համար դիմորդին տրվում է մեկ ժամ, որը լրանալուց անմիջապես հետո դիմորդը պարտավոր է հարցաթերթիկը և իր գրած պատասխանները հանձնել հանձնաժողովին:

(13-րդ կետը լրաց. 05.04.12 N 452-Ն)

14. Մինչև քննության սկիզբը հայտարարելը` հանձնաժողովի նախագահը կամ քարտուղարը դիմորդներին ծանոթացնում է քննության ընթացակարգին և դրա խախտման հետևանքներին: Քննության սկիզբ է համարվում հարցաթերթիկները դիմորդներին բաժանելու ավարտը:

15. Քննության ընթացքում դիմորդին չի թույլատրվում օգտվել օրենքներից, այլ նորմատիվ իրավական ակտերից, մասնագիտական գրականությունից, տեղեկատուներից, երկխոսության մեջ մտնել ուրիշ դիմորդների հետ: Նշված պահանջներից որևէ մեկի խախտման դեպքում դիմորդը հեռացվում է քննությունից:

Քննությունն իրականացվում է դռնբաց և կարող է տեսագրվել, նկարահանվել կամ ձայնագրվել:

16. Քննության ընդհանուր արդյունքները գնահատվում են առավելագույնը 40 միավոր, ընդ որում, յուրաքանչյուր հարցի ճիշտ պատասխանը գնահատվում է մեկ միավոր: Թեստավորման հարցաթերթիկները կազմվում են 40 հարցից, որոնցից յուրաքանչյուրը պետք է ունենա երեք կամ չորս ենթադրյալ պատասխան, որից մեկը միանշանակ ճիշտ պատասխանն է:

(16-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն, 13.09.13 N 984-Ն)

17. Թեստավորման առաջադրանքների առնվազն 35 միավոր հավաքած դիմորդները համարվում են թեստավորումը հաղթահարած և քննության արդյունքում հաղթող ճանաչված: Քննության պատասխաններն ամփոփվում են հանձնաժողովի որոշման արձանագրությամբ, որն ստորագրում են հանձնաժողովի նախագահը և քննությանը մասնակցող հանձնաժողովի անդամները:

(17-րդ կետը խմբ. 05.04.12 N 452-Ն, փոփ., լրաց. 13.09.13 N 984-Ն)

18. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 452-Ն)

19. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 452-Ն)

20. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 452-Ն)

21. (կետն ուժը կորցրել է 05.04.12 N 452-Ն)

22. Քննության արդյունքները հայտարարվում են նույն օրը` քննության ավարտից հետո մեկ ժամվա ընթացքում:

(22-րդ կետը խմբ. 05.04.12 N 452-Ն, լրաց. 13.09.13 N 984-Ն)

23. Քննության արդյունքում հաղթող ճանաչված դիմորդին հանձնաժողովը իր որոշման հիման վրա երեք աշխատանքային օրվա ընթացքում տալիս է համապատասխան որակավորման վկայական (N 2 ձև կամ N 3 ձև):

Տրամադրված, սակայն դիմորդի կողմից չստացված վկայականը պահպանվում է լիազոր մարմնում` մեկ տարի, որից հետո լիազորված մարմնի կողմից այն ճանաչվում է անվավեր:

(23-րդ կետը լրաց. 13.09.13 N 984-Ն)

24. Դիմորդի կողմից հանձնաժողովին ոչ հավաստի տեղեկություններ ներկայացվելու դեպքում` դիմորդին չի թույլատրվում մասնակցել քննությանը, իսկ եթե այդպիսի փաստերը հայտնաբերվում են վկայականը տալուց հետո, ապա այն ճանաչվում է անվավեր:

24.1. Դիմորդը թեստավորման արդյունքները կարող է գրավոր բողոքարկել հանձնաժողովին` արդյունքներն ստանալուց հետո մեկ ժամվա ընթացքում: Բողոքարկման վերաբերյալ պատասխանը տրվում է նույն օրը: Հանձնաժողովն իրավունք չունի իջեցնելու դիմորդի գնահատականը:

(24.1-ին կետը լրաց. 13.09.13 N 984-Ն)

24.2. Բողոքարկումը թեստավորման հարցի կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև թեստավորման արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

(24.2-րդ կետը լրաց. 13.09.13 N 984-Ն)

24.3. Եթե հանձնաժողովը պարզում է, որ թեստավորման արդյունքների հաշվարկման ժամանակ թույլ տրված հավանական սխալի վերաբերյալ դիմորդի բողոքը հիմնավորված է, ապա հանձնաժողովը բավարարում է դիմորդի պահանջը` կատարելով թեստավորման արդյունքների ճիշտ հաշվարկ:

(24.3-րդ կետը լրաց. 13.09.13 N 984-Ն)

24.4. Եթե հանձնաժողովը որոշում է բավարարել մասնակցի բողոքը և սխալ է համարում որևէ հարց կամ ենթադրյալ պատասխանը, ապա այդ որոշման հիման վրա տվյալ հարցի համար զրո միավոր ստացած բոլոր դիմորդների միավորներն ավելացվում են մեկ միավորով, եթե նրանց կատարած սխալը պայմանավորված էր տվյալ սխալ հարցով կամ ենթադրյալ պատասխանով:

(24.4-րդ կետը լրաց. 13.09.13 N 984-Ն)

25. Դիմորդի կողմից քննության արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

(25-րդ կետը լրաց. 05.04.12 N 452-Ն, խմբ. 13.09.13 N 984-Ն)

26. Դիմորդը կրկին կարող է մասնակցել քննություններին` ընդհանուր հիմունքներով:

27. Վկայականը տրվում է 3 տարի ժամկետով:

(27-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)

28. Թանկարժեք մետաղներ զտարկողների, թանկարժեք մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների վկայականներն ունեն սերիա և հերթական համար:

29. Վկայականի կորստի կամ ոչ պիտանի դառնալու դեպքում դրա կրկնօրինակը տրվում է սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերը ներկայացվելուց հետո:

Վկայականն օգտագործման համար ոչ պիտանի դառնալու դեպքում, դրա կրկնօրինակն ստանալու նպատակով, որակավորված թանկարժեք մետաղներ հարգորոշողն ու հարգադրոշմողը կամ թանկարժեք մետաղներ զտարկողը սույն կարգի 6-րդ կետով սահմանված փաստաթղթերի հետ միասին լիազորված մարմին է ներկայացնում նաև օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականը:

Կորցրած կամ օգտագործման համար ոչ պիտանի դարձած վկայականի փոխարեն որակավորված թանկարժեք մետաղներ հարգորոշողին ու հարգադրոշմողին կամ թանկարժեք մետաղներ զտարկողին սույն կետում նշված փաստաթղթերը ներկայացվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում տրվում է աջ անկյունում «Կրկնօրինակ» նշագրմամբ, նույն վավերապայմաններով նոր վկայական:

(29-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն, 13.09.13 N 984-Ն)

30. Լիազորված մարմինը վարում է դիմումների և տրված վկայականների գրանցամատյան:

(30-րդ կետը խմբ. 05.04.12 N 452-Ն)

31. Հանձնաժողովի անդամներն իրենց պարտականությունները կատարում են հասարակական հիմունքներով: Հանձնաժողովի տնտեսական ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է համապատասխան մարմնի աշխատակազմի պահպանման ծախսերի հաշվին:

32. Հանձնաժողովն իր նիստերի նախապատրաստումը և որոշումների կատարումը, դիմորդների մասին անհրաժեշտ տեղեկատվության ստացումն ապահովելու հետ կապված աշխատանքներն իրականացնելու նպատակով համագործակցում է լիազորված մարմնի համապատասխան ստորաբաժանման հետ:

(32-րդ կետը փոփ. 05.04.12 N 452-Ն)

33. Որակավորված թանկարժեք մետաղներ զտարկողը կամ թանկարժեք մետաղներ հարգորոշողն ու հարգադրոշմողը զրկվում են որակավորումից «Թանկարժեք մետաղների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում:

(33-րդ կետը լրաց. 13.09.13 N 984-Ն)

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Ձև N 1

Հայաստանի Հանրապետությունում
թանկարժեք մետաղներ զտարկողների
և թանկարժեք մետաղներ
հարգորոշողների ու հարգադրոշմողների
որակավորման հանձնաժողովի
նախագահ __________ - ին

_______________________

(անունը, ազգանունը)

_______________________

(բնակության վայրը)

________________________ - ից

(էլեկտրոնային հասցեն, հեռախոսահամարները)


Դ Ի Մ ՈՒ Մ

Խնդրում եմ Ձեզ թույլատրել մասնակցել __________________________________

___________________________________________________________

 (նշվում է համապատասխան մասնագիտական ուղղությունը) ___________________________

___________________________________________________________

որակավորման քննությանը:

Կից ներկայացնում եմ`

ա) անձնագրի պատճենը,

բ) մեկ լուսանկար (3 x 4 սմ չափսի),

գ) պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը, իսկ էլեկտրոնային համակարգով վճարման դեպքում՝ պետական վճարումների էլեկտրոնային համակարգի կողմից գեներացված անդորրագիրը կամ անդորրագրի 20 նիշանոց ծածկագիրը:

Ծանոթացել եմ`

ա) Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մետաղներ զտարկողների և թանկարժեք

մետաղներ հարգորոշողների ու հարգադրոշմողների որակավորման կարգին.

բ) որակավորման քննության անցկացման համակարգչային միջոցներից օգտվելու կանոններին:

Տեղեկացված եմ այն մասին, որ որակավորման քննությունն անցկացվելու է

Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում:

Հայտնում եմ, որ դատական վճռով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչված չեմ:

 

Դիմորդ _________________

(ստորագրությունը)

_________________
(անունը, ազգանունը)

_____ __________________ 200 թ.

 

 

 

Հետադարձ ծանուցման եղանակը (առձեռն, էլեկտրոնային, փոստ)`

________________________________________________________

(դաշտը լրացվում է դիմորդի ցանկությամբ)

 

(ձևը փոփ. 04.05.12 N 452-Ն, լրաց., խմբ. 13.09.13 N 984-Ն, փոփ., լրաց. 29.01.16 N 55-Ն, փոփ. 10.01.19 N 5-Ն)

Ձև N 2

Լուսանկար
(3x4 սմ
չափսի)

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

Տրված է
Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների

նախարարության Հայաստանի
Հանրապետությունում թանկարժեք մետաղներ
զտարկողների և թանկարժեք մետաղներ
հարգորոշողների ու հարգադրոշմողների
որակավորման հանձնաժողովի
____  _________ 200 թ. N ___ որոշմամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ տնտեսական զարգացման ԵՎ ներդրումների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

 

Վկայականի սերիան և համարը` ԹՀ _____________________________________

Որակավորված անձ _______________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)


Որակավորված անձի անձնագրի տվյալները _________________________________

Որակավորման շնորհման տարեթիվը, ամիսը, օրը ______________________________

Գործողության ժամկետը` 3 տարի:

Որակավորման հանձնաժողովի նախագահ

____________
(ստորագրությունը)

_____________
(անուն, ազգանունը)

Կ.Տ.

(ձևը փոփ. 04.05.12 N 452-Ն, 10.01.19 N 5-Ն)

Ձև N 3

Լուսանկար
(3x4 սմ
չափսի)

 

Ներմուծեք նկարագրությունը_18754

Տրված է
Հայաստանի Հանրապետության
տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Հայաստանի
Հանրապետությունում թանկարժեք մետաղներ
զտարկողների և թանկարժեք մետաղներ
հարգորոշողների ու հարգադրոշմողների
որակավորման հանձնաժողովի
____  _________ 200 թ. N ___ որոշմամբ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
տնտեսական զարգացման ԵՎ ներդրումների ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն

 

ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ

Վկայականի սերիան և համարը` ԹԶ _____________________________________

Որակավորված անձ _______________________________________________

(անունը, հայրանունը, ազգանունը)


Որակավորված անձի անձնագրի տվյալները _________________________________

Որակավորման շնորհման տարեթիվը, ամիսը, օրը ______________________________

Գործողության ժամկետը` 3 տարի:

Որակավորման հանձնաժողովի նախագահ

____________
(ստորագրությունը)

_____________
(անուն, ազգանունը)

Կ.Տ.

(ձևը փոփ. 04.05.12 N 452-Ն, 10.01.19 N 5-Ն)

(հավելվածը խմբ., լրաց. փոփ. 04.05.12 N 452-Ն, 13.09.13 N 984-Ն, խմբ. 18.09.14 N 1015-Ն, խմբ., լրաց., փոփ. 29.01.16 N 55-Ն, 10.01.19 N 5-Ն)

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2006 թվականի
դեկտեմբերի 21-ի N 1924-Ն որոշման

Ծ Ր Ա Գ Ի Ր

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ԶՏԱՐԿՈՂՆԵՐԻ ԵՎ ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐ ՀԱՐԳՈՐՈՇՈՂՆԵՐԻ ՈՒ ՀԱՐԳԱԴՐՈՇՄՈՂՆԵՐԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Թեմա 1.  «Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենք


Թեմա 2.


«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքից բխող այլ նորմատիվ իրավական ակտեր

Թեմա 3.

Քիմիական տարրալուծումներ

Թեմա 4.

Հակազդուկների պատրաստում

Թեմա 5.

Մետաղների համաձուլվածքներ

Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար
Մ. Թոփուզյան

Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան