Գլխավոր տեղեկություն
Համար
N 407-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (02.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
21.04.2016
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.04.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.04.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

21 ապրիլի 2016 թվականի N 407-Ա

 

 Մ-6, ՎԱՆԱՁՈՐ-ԱԼԱՎԵՐԴԻ-ՎՐԱՍՏԱՆԻ ՍԱՀՄԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն, 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն ու 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումների պահանջներով, ինչպես նաև Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզպետներին և առաջարկել համապատասխան համայնքների ղեկավարներին՝

1) ձեռնպահ մնալ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման կմ 38+450-կմ 90+191 միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտիներում համայնքային կամ պետական սեփականություն հանդիսացող հողերի օտարման, վարձակալության, անհատույց օգտագործման կամ հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման գործողություններից.

2) սույն որոշման 1-ին կետում նշված գոտիներում ինքնակամ կառուցված շինությունների օրինականացումը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարության ու Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության հետ:

(1-ին կետը փոփ. 21.02.19 N 145-Ա)

2. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ հիմք ընդունելով «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն ու 2008 թվականի սեպտեմբերի 11-ի N 1025-Ն որոշումների պահանջները՝ սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհի պաշտպանական գոտիներում քաղաքաշինական գործունեության իրականացման համար համաձայնություններ տրամադրելիս՝ հաշվի առնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման գործընթացը:

3. Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարին՝ հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2404-Ն որոշման պահանջները՝ սույն որոշման 1-ին կետում նշված ճանապարհին հարող տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և (կամ) ինքնակամ կառույցների օրինականացման համար համաձայնություններ տրամադրելիս՝ հաշվի առնել Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և արդիականացման ծրագրի իրականացման գործընթացը:

4. Սահմանել, որ սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի պահանջները չեն տարածվում Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի իրականացման նպատակով՝ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտիներում և օտարման շերտերում իրականացվող շինարարական աշխատանքների, ինչպես նաև այդ աշխատանքների իրականացման համար անհրաժեշտ հողամասերի օտարման, օգտագործման տրամադրման, դրանց նպատակային կամ գործառնական նշանակության փոփոխության ամբողջ գործընթացի վրա:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարին` Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 հատվածի համապատասխան մասի շինարարական աշխատանքներն ավարտելու օրվանից հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել առաջարկություններ Մ-6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհի կմ 38+450-կմ 90+191 շինարարությունն ավարտված համապատասխան հատվածի մասով սույն որոշման 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումները հանելու վերաբերյալ:

(5-րդ կետը խմբ. 21.02.19 N 145-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2016 թ. ապրիլի 27

Երևան