Գլխավոր տեղեկություն
Համար
N 202-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.03.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
01.03.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
01.03.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 մարտի 2019 թվականի N 202-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. 2019 թվականի մարտի 3-5-ը Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղել Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակություն՝ համաձայն հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշվող գործուղման մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունների կատարումը դնել Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Տիգրան Ավինյանի վրա:

3. Բելգիայի Թագավորություն գործուղվող կառավարական պատվիրակության կազմում ընդգրկել նաև Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թաթուլ Մարգարյանին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարական պատվիրակության՝ Բելգիայի Թագավորություն (Բրյուսել) գործուղման ծախսերը, այդ թվում՝ օդանավակայանում պաշտոնական պատվիրակությունների սպասարկման սրահի հետ կապված ծախսերը, համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի, կատարել՝

1) Նիկոլ Փաշինյանինը, Մհեր Գրիգորյանինը, Արսեն Գասպարյանինը, Վլադիմիր Կարապետյանինը, Ալեքսանդր Մխիթարյանինը, Ծովինար Համբարձումյանինը, Մանվել Ավետիսյանինը, Վերգինե Ասլանյանինը, Տիգրան Մեհրաբյանինը, Կարեն Ազատյանինը, Արման Շահինյանինը, ինչպես նաև ներկայացուցչական, փոխադրամիջոցների վարձակալման և հուշանվերների ձեռքբերման հետ կապված ծախսերը՝ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

2) Զոհրաբ Մնացականյանինը՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության աշխատակազմի պահպանման ծախսերում գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

3) Արայիկ Հարությունյանինը և Գեղամ Վարդանյանինը՝ Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին.

4) Գևորգ Մովսեսյանինը, Ղազար Ղազարյանինը, Արթուր Գասպարյանինը, Շավարշ Ուլուխանյանինը, Վահագն Աբգարյանինը և Գագիկ Վանոյանինը՝ պետական պահպանության ծառայության միջոցների հաշվին.

5) զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների գիշերավարձի և օդանավակայանում սպասարկման ծախսերը` Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ներկայացրած հաշվետվության:

5. Ընդունել ի գիտություն, որ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխան գործուղող կազմակերպությունների հաշվին:

6. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի ղեկավարին՝ կազմակերպել հատուկ ինքնաթիռի չվերթ՝ 2019 թվականի մարտի 3-ին՝ Երևան-Բրյուսել, իսկ մարտի 5-ին՝ Բրյուսել-Երևան երթուղով:

7. Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին՝ աջակցել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին սույն որոշման 6-րդ կետում նշված չվերթի կազմակերպման հարցում:

8. Հատուկ ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում արտասահմանյան գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին։

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. մարտի 1

Երևան

  

      

Հավելված

ՀՀ վարչապետի 2019 թ.

մարտի 1-ի N 202-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

       

2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 3-5-Ը ԲԵԼԳԻԱՅԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՄԵԿՆՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ

 

Ն. Փաշինյան

- ՀՀ վարչապետ

Մ. Գրիգորյան

- ՀՀ փոխվարչապետ

Զ. Մնացականյան

- ՀՀ արտաքին գործերի նախարար

Ա. Հարությունյան

- ՀՀ կրթության և գիտության նախարար

Թ. Մարգարյան

- Բելգիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան

Ա. Գասպարյան

- ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

Գ. Վարդանյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Վ. Կարապետյան

- ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար

Ա. Մխիթարյան

- ՀՀ վարչապետի արարողակարգի պատասխանատու

Ծ. Համբարձումյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Մ. Ավետիսյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի արարողակարգի բաժնի պետ (26.02.2019 թ.-05.03.2019 թ.)

Վ. Ասլանյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Տ. Մեհրաբյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության գլխավոր մասնագետ

Ա. Շահինյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Կ. Ազատյան

- ՀՀ վարչապետի աշխատակազմի գլխավոր օպերատոր

Գ. Մովսեսյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ղ. Ղազարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Ա. Գասպարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Շ. Ուլուխանյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող

Վ. Աբգարյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (26.02.2019 թ.-05.03.2019 թ.)

Գ. Վանոյան

- ՀՀ պետական պահպանության ծառայության աշխատող (26.02.2019 թ.-05.03.2019 թ.)

Զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ

Հ. Բաղդասարյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության
թղթակից (համաձայնությամբ)

Ա. Անդրեասյան

- Հայաստանի հանրային հեռուստաընկերության
օպերատոր (համաձայնությամբ)

Դ. Սարգսյան

- «Արմենիա» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ա. Քոչարյան

- «Ար» հեռուստաընկերության թղթակից (համաձայնությամբ)

Հ. Դիլանյան

- Հանրային ռադիոընկերության թղթակից (համաձայնությամբ)

Ս. Դավթյան

- «Արարատնյուզ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Հ. Ջեբեջյան

- «Առավոտ» լրատվական կայքի թղթակից (համաձայնությամբ)

Ռ. Հովհաննիսյան

- «Լրագիր Էյ Էմ» լրատվական կայքի թղթակից
(համաձայնությամբ)

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան