Basic information
Number
N 1452-Ն
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (11.11.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.11.10/61(360) Հոդ.1268
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
21.10.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
27.10.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
01.11.2004
Effective date
11.11.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
 1 նոյեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 հոկտեմբերի 2004 թվականի N 1452-Ն

«ԳԼԽԱՄԱՍԱՅԻՆ ԿՈՄՈՒՆՏՆՏ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ «ՎԱՂԱՐՇԱՊԱՏ» ՀՅՈՒՐԱՆՈՑԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաշվեկշռային մեթոդով 56852 հազ. դրամ գնահատված արժեք ունեցող «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Վաղարշապատ» հյուրանոցը մասնավորեցնել մրցույթով:

2. Սահմանել մասնավորեցման ենթակա «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Վաղարշապատ» հյուրանոցի վաճառքի նվազագույն գինը` 10000 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

ա) մրցույթի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ մամուլում կամ զանգվածային լրատվության մյուս միջոցներով հրապարակել ընդհանուր տեղեկություններ «Գլխամասային կոմունտնտ» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից առանձնացված «Վաղարշապատ» հյուրանոցի, մրցույթի անցկացման պայմանների, ժամկետների, մրցույթի մասնակիցներին ներկայացվող պահանջների մասին.

բ) եռամսյա ժամկետում կազմակերպել մրցույթի անցկացումը.

գ) մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը վճարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

4. Սահմանել մրցույթի հաղթողին որոշելու հետևյալ պայմանները`

մասնավորեցվող հյուրանոցի համար առաջարկվող գինը,

ներդրումների չափը` տարիների կտրվածքով:

5. Մրցույթի մասնակցության նախավճարը սահմանվում է վաճառքի նվազագույն գնի 10 տոկոսի չափով: Մրցույթի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ:

6. Մրցույթի հաղթողը հյուրանոցի վաճառքի գումարը պետք է վճարի մրցույթի արձանագրությունն ստորագրվելու պահից մեկ ամսվա ընթացքում:

7. Վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 27
Երևան