Գլխավոր տեղեկություն
Համար
N 30-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (07.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.03.13/17(1470) Հոդ.78
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.01.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
29.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
07.02.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2019 թվականի N 30-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի N 333-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մարտի 30-ի «Ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարները միասնական հաշիվ մուտքագրելու պարզեցված ընթացակարգ կիրառելու համար հարկ վճարողների չափանիշները, և նշված գումարների՝ մինչև 20 միլիոն դրամի հայտերի հիման վրա ավելացված արժեքի հարկի գումարների՝ միասնական հաշիվ մուտքագրման պարզեցված ընթացակարգը և ժամկետները սահմանելու մասին» N 333-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) ուժը կորցրած ճանաչել որոշման 2-րդ կետը.

2) որոշման N 1 հավելվածի՝

ա. 1-ին կետից հանել «, ինչպես նաև 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձնելու» բառերը,

բ. 1-ին կետի 1-ին ենթակետում, ինչպես նաև 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններում «95» թիվը փոխարինել «90» թվով,

գ. 3-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության» բառերը փոխարինել «համալիր հարկային (մինչև 2018 թվականի հունվարի 1-ը՝ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության)» բառերով,

դ. 2-րդ կետի 1-ին ենթակետում «5-15» թվերը փոխարինել «10-20» թվերով, իսկ «կամ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձնելու» բառերը հանել,

ե. 2-րդ կետի 2-րդ ենթակետում «15» թիվը փոխարինել «20» թվով, իսկ «կամ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձնելու» բառերը հանել,

զ. 3-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) որոշման N 2 հավելվածի՝

ա. 1-ին կետից հանել «, ինչպես նաև 2017 թվականի ընթացքում ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների գծով ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձնելու» բառերը,

բ. 3-րդ կետում «ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրության» բառերը փոխարինել «ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ» բառերով,

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետից հանել «, իսկ 2017 թվականի ընթացքում՝ վերադարձման» և «, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին են վերադարձվում» բառերը,

դ. 3-րդ կետի 2-րդ ենթակետից հանել «, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի հիմնավորվածության ուսումնասիրությունը կամ ստուգումը՝ «Հարկերի մասին», «Ավելացված արժեքի հարկի մասին» և «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում» բառերը,

ե. 4-րդ կետից հանել «, իսկ 2017 թվականի ընթացքում հարկ վճարողին վերադարձման ենթակա ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարը հարկ վճարողին վերադարձվում է սույն ընթացակարգի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված եզրակացությունը գանձապետարան ստացվելու օրվան հաջորդող 2 աշխատանքային օրվա ընթացքում» բառերը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում է ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարի վերաբերյալ դիմումում (դիմումներում) նշված՝ ԱԱՀ-ի փոխհատուցվող գումարների մասով:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2019 թ. հունվարի 29
Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան