Գլխավոր տեղեկություն
Համար
N 624-Լ
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (30.12.2018-12.10.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է կայքում 08.06.2018
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
22.05.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
06.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

22 մայիսի 2018 թվականի N 624-Լ

 

ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄՆԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել`

1) նախարարության կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) կառավարությանը ենթակա կոմիտեի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 2 հավելվածի.

3) կառավարությանը ենթակա տեսչական մարմնի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 3 հավելվածի.

4) վարչապետին ենթակա մարմնի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 4 հավելվածի.

5) նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրության օրինակելի ձևը՝ համաձայն N 5 հավելվածի:

2. Սույն որոշմամբ սահմանված կանոնադրությունների օրինակելի ձևերը կարող են կիրառվել պետական կառավարման համակարգի մարմինների կանոնադրությունները հաստատելիս, եթե այլ բան չի բխում պետական կառավարման համակարգի համապատասխան մարմնի մասին օրենսդրությունից:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության նախարարության, գործակալության օրինակելի կանոնադրությունների և կառուցվածքների մասին» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի օգոստոսի 31-ի նիստի N 40 արձանագրության 12-րդ կետով հավանության արժանացած «Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության համակարգում գործող տեսչական մարմինների օրինակելի կանոնադրությանը և կառուցվածքին հավանություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 18-ի նիստի N 16 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» արձանագրային որոշումները:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 6

Երևան

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 22-ի N 624-Լ որոշման

 

 Ն Ա Խ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ Ա Ն

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. __________ նախարարությունը (այսուհետ՝ նախարարություն) մշակում և իրականացնում է «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված գործունեության ոլորտում կառավարության քաղաքականությունը:

2. Նախարարությունը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությունը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարության անվանումն է՝

1) հայերեն՝ __________.

2) ռուսերեն` __________.

3) անգլերեն` __________.

4) ֆրանսերեն՝ __________:

5. Նախարարությունն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությունը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարության կառուցվածքում ընդգրկվում են նախարարի, փոխնախարարների, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի (առկայության դեպքում), նախարարի խորհրդականի (խորհրդականների), մամուլի քարտուղարի, օգնականի (օգնականների) և փոխնախարարների օգնականների պաշտոնները, կառուցվածքային ստորաբաժանումները, գրասենյակը (առկայության դեպքում):

7. Նախարարությանը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարության գտնվելու վայրն է՝ __________:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարության նպատակներն են`

1) __________.

2) __________:

10. Նախարարության խնդիրներն են՝

1) __________.

2) __________:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությունն իր նպատակների և խնդիրների կենսագործման նպատակով իրականացնում է հետևյալ գործառույթները`

1) __________.

2) __________:

11.1. Նախարարության խնդիրների և նպատակների իրականացման ընթացքում քաղաքացիական հասարակության մասնակցության ապահովման նպատակով նախարարին կից ստեղծվում է հասարակական խորհուրդ: Հայաստանի Հանրապետության նախարարին կից հասարակական խորհուրդը`

1) աջակցում է նախարարության խնդիրների և նպատակների առավել արդյունավետ իրականացմանը՝ ներկայացնելով առաջարկություններ ու դիտողություններ նախարարության կողմից վարվող ընդհանուր քաղաքականության առավել արդյունավետ իրականացման վերաբերյալ.

2) հասարակական կազմակերպությունների կամ այլ շահագրգիռ անձանց մասնակցությամբ քննարկում է հասարակության տարբեր շերտերի կարծիքներն ու տեսակետները նախարարության խնդիրների և նպատակների իրականացման վերաբերյալ.

3) ներկայացնում է առաջարկություններ և դիտողություններ`

ա. նախարարության կողմից շրջանառվող իրավական ակտերի, հայեցակարգերի, ռազմավարությունների ու միջոցառումների ծրագրերի նախագծերի վերաբերյալ և աջակցում է հանրային քննարկումների կազմակերպմանն ու իրականացմանը,

բ. նախարարության կողմից ձեռնարկվող բարեփոխումների, ընդհանուր և ոլորտային քաղաքականության ուղղությունների, ինչպես նաև նախարարության կողմից իրականացվող այլ աշխատանքների առաջնահերթությունների վերաբերյալ,

գ. նախարարության ընթացիկ գործունեության, գրասենյակների կողմից մատուցվող ծառայությունների որակի վերաբերյալ:

(11.1-ին կետը լրաց. 27.12.18 N 1552-Լ)

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարության կառավարումն իրականացնում են վարչապետը և նախարարը:

13. Վարչապետը՝

1) հաստատում է նախարարության, իսկ առկայության դեպքում՝ նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ.

2) իրականացնում է նախարարության գործունեության վերահսկողությունը.

3) լսում է նախարարության գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները:

14. Նախարարը ղեկավարում է նախարարության գործունեությունը:

15. Նախարարը հաշվետու է կառավարությանը և վարչապետին:

16. Նախարարին անմիջական հաշվետու են փոխնախարարները, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը (առկայության դեպքում), ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարները, նախարարի խորհրդականը, օգնականը, մամուլի քարտուղարը և հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

17. Նախարարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը (առկայության դեպքում):

18. Նախարարը՝

1) ինքնուրույն ղեկավարում է նախարարությանը վերապահված գործունեության ոլորտը, ինքնուրույն մշակում և իրականացնում է կառավարության՝ նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի քաղաքականությունը.

2) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի, ինչպես նաև նախարարությանը ենթակա կազմակերպության, հիմնարկի կառավարումը և վերահսկողություն է իրականացնում նրանց նկատմամբ, այդ թվում՝ վերանայում է նախարարությանը ենթակա մարմնի որոշումները.

3) վարչապետին առաջարկություններ է ներկայացնում նախարարությանը վերապահված գործունեության ոլորտի հիմնական ուղղությունների վերաբերյալ.

4) նախարարությանը վերապահված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան սահմանում է նախարարության գործունեության հիմնական ուղղությունները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանն ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը.

7) սահմանում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները.

8) պատասխանատու է նախարարության առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

9) սահմանում է յուրաքանչյուր փոխնախարարի կողմից համակարգվող աշխատանքների (գործունեության) բնագավառները.

10) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

11) նշանակում և ազատում է իր խորհրդականին, մամուլի քարտուղարին, օգնականին, փոխնախարարի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

12) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

13) հաստատում է հաստիքացուցակը.

14) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

15) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

16) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

17) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում փոխնախարարի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

18) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում ենթակա մարմնի, կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները և հանձնարարականները.

19) լսում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակա մարմինների, կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

20) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է նորմատիվ, անհատական և ներքին իրավական ակտեր:

19. Նախարարի հիվանդության, արձակուրդում գտնվելու կամ արտասահմանում գործուղման մեջ լինելու դեպքում նախարարին փոխարինող փոխնախարարն ամբողջ ծավալով իրականացնում է նախարարին վերապահված լիազորությունները, այդ թվում` Ազգային ժողովում:

20. Փոխնախարարը՝

1) գործում է նախարարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները, ապահովում է վերջիններիս կողմից նախարարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

21. Փոխնախարարը կարող է ունենալ օգնական: Փոխնախարարն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Փոխնախարարի օգնականն անմիջական հաշվետու է փոխնախարարին:

22. Նախարարությունը գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, ինչպես նաև քաղաքացիաիրավական այլ պարտականություններ ձեռք է բերում և իրականացնում է գլխավոր քարտուղարի միջոցով:

23. Գլխավոր քարտուղարը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատասխանատու է նախարարության լիազորությունների իրականացման կազմակերպական, անձնակազմի կառավարման, ֆինանսատնտեսական գործառույթների իրականացման և քաղաքացիաիրավական հարաբերությունների մասնակցության համար:

24. Գլխավոր քարտուղարին անմիջական հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումները:

25. Գլխավոր քարտուղարն օրենքով սահմանված կարգով գույքային պատասխանատվություն է կրում իր մեղքով պետությանը պատճառված վնասի համար:

26. Գլխավոր քարտուղարը՝

1) առանց լիազորագրի «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմաններում հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից և ներկայացնում նրա շահերը, կնքում է գործարքներ, իր իրավասությանը վերապահված հարցերով տալիս է լիազորագրեր.

2) օրենքով, այլ իրավական ակտերով և կանոնադրությամբ սահմանված կարգով տնօրինում է նախարարությանն ամրացված պետական գույքը, այդ թվում` ֆինանսական միջոցները.

3) օրենքով նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է նախարարության համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

4) նախարարին ներկայացնում է նախարարության տարեկան հաշվեկշիռը.

5) նախարարին ներկայացնում է առաջարկություններ նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների և գրասենյակների աշխատանքների կազմակերպական հարցերի վերաբերյալ.

6) նախարարին ներկայացնում է աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության հաշվետվությունները և մյուս ստորաբաժանումների և գրասենյակների մասով՝ իր իրավասության շրջանակներին վերաբերող տեղեկատվություն, իսկ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում՝ նաև հաշվետվություն.

7) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է փոխնախարարի, այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

8) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակա մարմիններին, կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարին.

9) անհրաժեշտության դեպքում կնքում է կառուցվածքային ստորաբաժանումների կողմից պատրաստված, ինչպես նաև իր, նախարարի և փոխնախարարի անունից պատրաստված փաստաթղթերը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

10) օրենքով նախատեսված դեպքերում ընդունում է անհատական հրամաններ, տալիս հանձնարարականներ:

27. Գլխավոր քարտուղարը կարող է ունենալ տեղակալ, ով փոխարինում է նրան բացակայության ժամանակ: Գլխավոր քարտուղարն իր տեղակալի անմիջական ղեկավարն է: Գլխավոր քարտուղարի տեղակալն անմիջական հաշվետու է գլխավոր քարտուղարին: Գլխավոր քարտուղարի տեղակալների թիվը սահմանում է վարչապետը:

28. Նախարարի խորհրդականը՝

1) __________.

2) __________:

29. Նախարարի մամուլի քարտուղարը՝

1) __________.

2) __________:

30. Նախարարի օգնականը՝

1) __________.

2) __________:

31. Փոխնախարարի օգնականը՝

1) __________.

2) __________:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

32. Նախարարության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) __________.

2) __________:

33. Նախարարությանն աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) __________.

2) __________:

 

VI. ___________ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

(առկայության դեպքում)

 

34. __________:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ

(առկայության դեպքում)

 

35. Նախարարությանը ենթակա մարմիններն են՝

1) __________.

2) __________:

 

VIII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԸ

 

36. Նախարարությունն ունի ինքնուրույն հաշվեկշիռ:

37. Նախարարության գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նախարարության տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

38. Նախարարությանը հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է կառավարությունը:

39. Նախարարությունը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

40. Նախարարության կարիքների համար գնումները կատարվում են «Գնումների մասին» օրենքով սահմանված կարգով: Գնումների գործընթացը համակարգում է գլխավոր քարտուղարը:

 

IX. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

41. Նախարարությունը վարում է հաշվապահական հաշվառում և օրենքով սահմանված կարգով ներկայացնում հաշվապահական հաշվետվություններ:

42. Նախարարության ֆինանսական հաշվետվությունների հավաստիությունը կարող է ենթարկվել վերստուգման՝ օրենքով սահմանված կարգով և դեպքերում:

43. Նախարարության ֆինանսական գործառնություններն իրականացվում են գանձապետական համակարգի միջոցով:

44. Ֆինանսական գործառնությունների իրականացման համար պատասխանատու է գլխավոր քարտուղարը, ով իրականացնում է «Գանձապետական համակարգի մասին» օրենքով սահմանված լիազորությունները:

(հավելվածը լրաց. 27.12.18 N 1552-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 22-ի N 624-Լ որոշման

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ԿՈՄԻՏԵԻ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. __________ կոմիտեն (այսուհետ՝ կոմիտե) կառավարությանը ենթակա մարմին է, որն ապահովում է կառավարության քաղաքականության՝ օրենքով իրեն վերապահված առանձին ուղղության իրականացումը, ինչպես նաև աջակցում է իրեն վերապահված ուղղության շրջանակներում կառավարության քաղաքականության մշակմանը:

2. Կոմիտեն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Կոմիտեն գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Կոմիտեի անվանումն է՝

1) հայերեն՝ __________.

2) ռուսերեն` __________.

3) անգլերեն` __________.

4) ֆրանսերեն՝ __________:

5. Կոմիտեն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Կոմիտեն կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Կոմիտեի կառուցվածքում ընդգրկվում են կոմիտեի ղեկավարի, կոմիտեի ղեկավարի տեղակալի, կոմիտեի ղեկավարի օգնականի, կոմիտեի ղեկավարի խորհրդականի (առկայության դեպքում), կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի (առկայության դեպքում) պաշտոնները, գրասենյակը (առկայության դեպքում) և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Կոմիտեին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Կոմիտեի գտնվելու վայրն է՝ __________:

 

II. ԿՈՄԻՏԵԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Կոմիտեի նպատակներն են`

1) __________.

2) __________:

10. Կոմիտեի խնդիրներն են՝

1) __________.

2) __________:

 

III. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Կոմիտեի գործառույթներն են`

1) __________ .

2) __________ :

 

IV. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Կոմիտեի կառավարումն իրականացնում է վարչապետը:

13. Վարչապետը՝

1) հաստատում է կոմիտեի, իսկ առկայության դեպքում՝ նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է կոմիտեի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է կոմիտեի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է կոմիտեի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում կոմիտեին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Կոմիտեն ղեկավարում է կոմիտեի ղեկավարը:

15. Կոմիտեի ղեկավարը հաշվետու է կառավարությանը և վարչապետին:

16. Կոմիտեի ղեկավարը՝

1) պատասխանատու է կոմիտեի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, օգնականին և իր տեղակալի օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) օրենքով կամ կոմիտեի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է կոմիտեի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

6) հաստատում է հաստիքացուցակը.

7) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում կոմիտեի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

12) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

13) սահմանում է կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:

17. Կոմիտեի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ կոմիտեում կոմիտեի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

18. Կոմիտեի ղեկավարի տեղակալը՝

1) գործում է կոմիտեի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է կոմիտեի ղեկավարի հանձնարարականները, ապահովում կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից կոմիտեի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով կոմիտեի ղեկավարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում կոմիտեի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է կոմիտեի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

19. Կոմիտեի ղեկավարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Կոմիտեի ղեկավարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է կոմիտեի ղեկավարի տեղակալին:

20. Գլխավոր քարտուղարը (առկայության դեպքում)՝

1) __________.

2) __________:

21. Կոմիտեի ղեկավարի խորհրդականը (առկայության դեպքում)՝

1) __________.

2) __________:

22. Կոմիտեի ղեկավարի օգնականը (առկայության դեպքում)՝

1) __________.

2) __________:

23. Կոմիտեի ղեկավարի տեղակալի օգնականը՝

1) __________.

2) __________:

 

V. ԿՈՄԻՏԵԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

24. Կոմիտեի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) __________.

2) __________:

25. Կոմիտեին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են (առկայության դեպքում)՝

1) __________:

2) __________:

 

VI. ԿՈՄԻՏԵԻ __________ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

(առկայության դեպքում)

 

26. __________:

VII. ԿՈՄԻՏԵԻ ԳՈՒՅՔԸ

 

27. Կոմիտեն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

28. Կոմիտեի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ կոմիտեի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

29. Կոմիտեին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է կառավարությունը:

30. Կոմիտեն տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

31. __________.

32. __________:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 22-ի N 624-Լ որոշման

 

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎ

 

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. __________ տեսչական մարմինը (այսուհետ՝ տեսչական մարմին) վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող՝ կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ ______________ բնագավառում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից:

2. Տեսչական մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Տեսչական մարմինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Տեսչական մարմինների մասին» օրենքի, այլ օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Տեսչական մարմնի անվանումն է՝

1) հայերեն՝ __________.

2) ռուսերեն` __________.

3) անգլերեն` __________.

4) ֆրանսերեն՝ __________:

5. Տեսչական մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Տեսչական մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Տեսչական մարմնի կառուցվածքում ընդգրկվում են տեսչական մարմնի ղեկավարի, տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի, տեսչական մարմնի ղեկավարի օգնականի, տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականի (առկայության դեպքում), տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի պաշտոնները, որակի ապահովման ստորաբաժանումը և կառուցվածքային ստորաբաժանումները: Տեսչական մարմինը կարող է ունենալ տարածքային ստորաբաժանումներ:

7. Տեսչական մարմնի ենթակայությանը կարող են հանձնվել պետական ոչ առևտրային կազմակերպություններ, ինչպես նաև տեսչական մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Տեսչական մարմնի գտնվելու վայրն է՝ __________:

 

II. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով __________ ոլորտում (ոլորտներում) անվտանգության և (կամ) Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ապահովումն է, __________:

10. Տեսչական մարմնի խնդիրներն են __________ ոլորտում (ոլորտներում) ռիսկերի կառավարումը և Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջների պահպանումը, ինչպես նաև կանխարգելիչ միջոցառումների իրականացումը __________ ոլորտում (ոլորտներում):

 

III. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

11. Տեսչական մարմնի լիազորություններն են`

1) տնտեսավարող սուբյեկտների կողմից __________ ոլորտում Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի պահանջների կատարման նկատմամբ օրենքով սահմանված կարգով վերահսկողության իրականացումը` ներառյալ օրենքով սահմանված դեպքերում և կարգով ստուգումների իրականացումը.

2) Հայաստանի Հանրապետության օրենքների, __________ ոլորտի (ոլորտների) հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառումը.

3) __________ ոլորտում (ոլորտներում) Հայաստանի Հանրապետության օրենքների և դրանց համապատասխան ընդունված իրավական ակտերի դրույթների կիրառման վերաբերյալ բացատրական աշխատանքների իրականացումը, տնտեսավարող սուբյեկտներին իրենց իրավունքների և պարտականությունների մասին տեղեկացումը.

4) ֆիզիկական և իրավաբանական անձանց տրված լիցենզիաներն ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց գործողությունը կասեցնելու, միջնորդագրերը լիցենզավորող մարմիններ ներկայացնելը.

5) տնտեսավարող սուբյեկտի գործունեությանն առնչվող, տեսչական մարմնի իրավասությանը վերաբերող նոր իրավական ակտեր ընդունվելու կամ ուղեցույցներ հրապարակվելու, ինչպես նաև դրանցում փոփոխություններ կամ լրացումներ կատարվելու դեպքում դրա մասին «Տեսչական մարմինների մասին» օրենքով սահմանված կարգով տնտեսավարող սուբյեկտների իրազեկման ապահովումը.

6) վիճակագրական տվյալների հավաքման և վերլուծությունների, __________ ոլորտում գործող տնտեսավարող սուբյեկտների ռիսկերի գնահատման աշխատանքների իրականացումը և վերահսկողական ու հսկողական գործառույթների նպատակադրումը դեպի առավել ռիսկային ոլորտները, տնտեսավարող սուբյեկտները.

7) իր լիազորությունների շրջանակում բացահայտված՝ օրենքով չարգելված տեղեկատվության փոխանակումն այլ տեսչական մարմինների հետ` վերահսկողական գործառույթներն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով.

8) __________.

9) __________.

10) այլ լիազորություններ` Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում:

 

IV. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Տեսչական մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը և տեսչական մարմնի կառավարման խորհուրդը, որը կազմված է __________ անդամից (առնվազն 9):

13. Վարչապետը՝

1) հաստատում է տեսչական մարմնի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և դրանցում կատարում փոփոխություններ.

2) հաստատում է տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը` Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավարի ներկայացմամբ.

3) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է տեսչական մարմնի գործունեության հիմնական ուղղությունները.

4) իրականացնում է տեսչական մարմնի գործունեության վերահսկողությունը.

5) լսում է տեսչական մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

6) վերահսկողություն է իրականացնում տեսչական մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

7) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Տեսչական մարմնի կառավարման խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) նախագահում է __________ բնագավառի քաղաքականությունը մշակող լիազոր մարմնի ղեկավարը կամ օրենքով սահմանված կարգով նրան փոխարինող տեղակալը: Այն դեպքում, երբ տեսչական մարմնի իրավասության շրջանակներում ընդգրկված են մեկից ավելի ոլորտներ, ապա խորհուրդը ռոտացիոն կարգով կարող են նախագահել այդ ոլորտների քաղաքականությունը մշակող մարմինների ղեկավարները՝ վարչապետի որոշմամբ:

15. Խորհուրդը`

1) հաստատում է տեսչական մարմնի ղեկավարի ներկայացրած տեսչական մարմնի գործունեության և իրականացվող ստուգումների տարեկան ծրագրերը.

2) հավանություն է տալիս տեսչական մարմնի կողմից ներկայացվող նորմատիվ իրավական ակտերի նախագծերին.

3) հաստատում է ստուգումներին առնչվող ուղեցույցները.

4) նախաձեռնում է որակի ապահովման ստորաբաժանման հսկողական գործողությունների արդյունքում բացահայտված թերությունների վերացմանն ուղղված միջոցառումները և վերահսկում դրանց իրականացումը.

5) քննարկում է տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը և հավանություն է տալիս դրան.

6) քննարկում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից հաստատման ենթակա տեսչական մարմնի տարեկան կամ եռամսյակային հաշվետվությունների նախագիծը և հավանություն տալիս դրան.

7) հաստատում է կատարողականի գնահատման ընթացակարգերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրության շրջանակներում.

8) հավանություն է տալիս տեսչական մարմնի հաստիքացուցակին և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերին.

9) հավանություն է տալիս տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի թեկնածությանը.

10) իրականացնում է օրենքով իրեն վերապահված այլ լիազորություններ:

16. Տեսչական մարմինը ղեկավարում է տեսչական մարմնի ղեկավարը: Տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնը վարչական պաշտոն է: Վարչապետը խորհրդի ներկայացմամբ պաշտոնի է նշանակում տեսչական մարմնի ղեկավարին և նրա նկատմամբ կիրառում խրախուսման ու պատասխանատվության միջոցներ: Տեսչական մարմնի ղեկավարին պաշտոնից ազատում է վարչապետը:

17. Տեսչական մարմնի ղեկավար կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

(17-րդ կետը խմբ. 26.07.18 N 836-Լ)

18. Տեսչական մարմնի ղեկավարը հաշվետու է կառավարությանը, վարչապետին և խորհրդին:

19. Տեսչական մարմնի ղեկավարը՝

1) ղեկավարում, համակարգում և վերահսկում է տեսչական մարմնի ընթացիկ գործունեությունը, պատասխանատու է տեսչական մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) սահմանում է իր տեղակալների իրավասությունների շրջանակները` տարանջատելով վերահսկողական և վերլուծական, պլանավորման գործառույթները.

3) վարչապետի նշանակմանն է ներկայացնում խորհրդի հավանությանն արժանացած տեղակալի թեկնածությունը.

4) օրենքով, այլ իրավական ակտերով, տեսչական մարմնի կանոնադրությամբ նախատեսված գործունեության բնագավառների, նպատակների և խնդիրների վերաբերյալ առաջարկություններ է ներկայացնում խորհրդին, խորհրդի դրական եզրակացության դեպքում` վարչապետի աշխատակազմին.

5) վարչապետի հաստատմանն է ներկայացնում տեսչական մարմնի աշխատողների թիվը.

6) հաստատում է խորհրդի հավանությանն արժանացած տեսչական մարմնի հաստիքացուցակը և քաղաքացիական ծառայության պաշտոնների անձնագրերը.

7) իր իրավասության սահմաններում արձակում է հրամաններ, կարգադրագրեր և տալիս հանձնարարագրեր, ցուցումներ, առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության կամ տեսչական մարմնի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

8) օրենքով իրեն վերապահված իրավասության սահմաններում նշանակումներ է կատարում տեսչական մարմնի պաշտոններում, այդ թվում` քաղաքացիական ծառայության պաշտոններում, ինչպես նաև աշխատողների նկատմամբ կիրառում է խրախուսանքի և պատասխանատվության միջոցներ.

9) իրականացնում է վերահսկողություն տեսչական մարմնին ամրացված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր, իր տեղակալների, տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, հանձնարարագրերը, կարգադրությունները և ցուցումները.

11) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու վերաբերյալ տալիս է հրաման կամ հանձնարարագիր, ինչպես նաև ստուգումների արդյունքների հիման վրա կիրառում է պատասխանատվության միջոցներ.

12) խորհրդի հավանությանն է ներկայացնում տեսչական մարմնի տարեկան պահպանման ծախսերի նախահաշիվը.

13) իրականացնում է օրենքով նախատեսված այլ լիազորություններ:

20. Տեսչական մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում` տեսչական մարմնում տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը:

21. Տեսչական մարմնի ղեկավարն ունի տեղակալ (տեղակալներ), որի (որոնց) պաշտոնը (պաշտոնները) վարչական է (են), նրան (նրանց) պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և նրա (նրանց) նկատմամբ խրախուսման ու պատասխանատվության միջոցներ է կիրառում վարչապետը:

22. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ կարող են նշանակվել Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր ունեն բարձրագույն կրթություն:

(22-րդ կետը խմբ. 26.07.18 N 836-Լ)

23. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալը՝

1) գործում է տեսչական մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված բնագավառներում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, իր ենթակայությանը հանձնված պետական ոչ առևտրային կազմակերպություններին փոխանցում է տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարականները կամ իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն ու արդյունքների մասին տեղեկացնում տեսչական մարմնի ղեկավարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում համագործակցում է այլ պետական մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում տեսչական մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է տեսչական մարմնի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

24. Տեսչական մարմնի ղեկավարի խորհրդականը՝

1) __________.

2) __________:

25. Տեսչական մարմնի ղեկավարի օգնականը՝

1) __________.

2) __________:

26. Տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի օգնականը՝

1) __________.

2) __________:

 

V. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

27. Տեսչական մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) կառուցվածքային ստորաբաժանումներ՝

ա. ռիսկի գնահատման և վերլուծությունների վարչություն,

բ. վարչություններ,

գ. իրավական աջակցության և փաստաթղթաշրջանառության վարչություն,

դ. որակի ապահովման վարչություն/բաժին,

ե. իրազեկման, խորհրդատվության և հանրության հետ տարվող աշխատանքների բաժին,

զ. բաժիններ.

2) տարածքային ստորաբաժանումներ:

28. Տեսչական մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է տեսչական մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

 

VI. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԸ

 

29. Տեսչական մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

30. Տեսչական մարմնի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով տեսչական մարմնի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

31. Տեսչական մարմինը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VII. ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ, ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. Տեսչական մարմնի գործունեության ապահովման համար անհրաժեշտ հաշվապահական հաշվառման, գնումների կազմակերպման (ֆինանսաբյուջետային), անձնակազմի կառավարման և կազմակերպատնտեսական, տեսչական մարմնի բյուջեի, ինչպես նաև տեսչական մարմնի կողմից ստուգումների տարեկան ծրագրով չնախատեսված ստուգումների անցկացման հետ կապված վարչական (կազմակերպչական) բնույթի գործառույթներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը։

 

VIII. ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ

 

33. Տեսչական մարմնի բյուջետային հայտի նախագծի նախապատրաստումն իրականացնում է տեսչական մարմինը:

34. Տեսչական մարմնի կազմած բյուջետային հայտի նախագիծը ներկայացվում է խորհրդի հավանությանը, որից հետո տեսչական մարմինը բյուջետային հայտը ներկայացնում է վարչապետի աշխատակազմի ղեկավարին:

35. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում առանձին տողով արտացոլված տեսչական մարմնի կառուցվածքային և տարածքային ստորաբաժանումների ֆինանսավորման մեջ փոփոխություններ կամ լրացումներ կարող են կատարվել միայն խորհրդի համաձայնությամբ:

(հավելվածը խմբ. 26.07.18 N 836-Լ)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 22-ի N 624-Լ որոշման

 

ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. __________ վարչապետին ենթակա մարմին է:

2. Վարչապետին ենթակա մարմինը ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Վարչապետին ենթակա մարմինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Վարչապետին ենթակա մարմնի անվանումն է՝

1) հայերեն՝ __________.

2) ռուսերեն` __________.

3) անգլերեն` __________.

4) ֆրանսերեն՝ __________:

5. Վարչապետին ենթակա մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Վարչապետին ենթակա մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Վարչապետին ենթակա մարմնի կառուցվածքում ընդգրկվում են վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի, վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի, վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի օգնականի, վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի խորհրդականի (առկայության դեպքում), վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի (առկայության դեպքում) պաշտոնները, գրասենյակը (առկայության դեպքում) և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Վարչապետին ենթակա մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Վարչապետին ենթակա մարմնի գտնվելու վայրն է՝ __________:

 

II. ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Վարչապետին ենթակա մարմնի նպատակներն են`

1) __________.

2) __________:

10. Վարչապետին ենթակա մարմնի խնդիրներն են՝

1) __________.

2) __________:

 

III. ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Վարչապետին ենթակա մարմնի գործառույթներն են`

1) __________.

2) __________:

 

IV. ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Վարչապետին ենթակա մարմնի կառավարումն իրականացնում է վարչապետը:

13. Վարչապետը՝

1) հաստատում է վարչապետին ենթակա մարմնի, իսկ առկայության դեպքում՝ նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է վարչապետին ենթակա մարմնի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է վարչապետին ենթակա մարմնի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է վարչապետին ենթակա մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում վարչապետին ենթակա մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Վարչապետին ենթակա մարմնի գործունեությունը ղեկավարում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարը:

15. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարը հաշվետու է վարչապետին:

16. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարը՝

1) պատասխանատու է վարչապետին ենթակա մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է վարչապետին ենթակա մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

4) նշանակում և ազատում է իր խորհրդականին, իր և տեղակալի օգնականներին.

5) օրենքով կամ վարչապետին ենթակա մարմնի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է վարչապետին ենթակա մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

6) հաստատում է հաստիքացուցակը.

7) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

8) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

10) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

11) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում վարչապետին ենթակա մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

12) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

17. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ վարչապետին ենթակա մարմնում վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

18. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալը՝

1) գործում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում վարչապետին ենթակա մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի հանձնարարականները, ապահովում է վարչապետին ենթակա մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում վարչապետին ենթակա մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

19. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին:

20. Գլխավոր քարտուղարը (առկայության դեպքում)՝

1) __________.

2) __________:

21. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի խորհրդականը (առկայության դեպքում)՝

1) __________.

2) __________:

22. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի օգնականը (առկայության դեպքում)՝

1) __________.

2) __________:

23. Վարչապետին ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի օգնականը՝

1) __________.

2) __________:

 

V. ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

24. Վարչապետին ենթակա մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) __________.

2) __________:

25. Վարչապետին ենթակա մարմնի աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են (առկայության դեպքում)՝

1) __________

2) __________

26. Վարչապետին ենթակա մարմնին կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է վարչապետին ենթակա մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:

 

VI. ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ __________ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

(առկայության դեպքում)

 

27.__________:

 

VII. ՎԱՐՉԱՊԵՏԻՆ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Վարչապետին ենթակա մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

29. Վարչապետին ենթակա մարմնի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ վարչապետին ենթակա մարմնի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

30. Վարչապետին ենթակա մարմնին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է կառավարությունը:

31. Վարչապետին ենթակա մարմինը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. __________.

33. __________:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2018 թվականի
մայիսի 22-ի N 624-Լ որոշման

 

ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ

 

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ

 

I. Ընդհանուր դրույթներ

 

1. __________ նախարարությանը (այսուհետ՝ նախարարություն) ենթակա մարմին է:

2. Նախարարությանը ենթակա մարմինն ստեղծվում, վերակազմակերպվում է, և նրա գործունեությունը դադարեցվում է օրենքով:

3. Նախարարությանը ենթակա մարմինը գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, օրենքների, իրավական այլ ակտերի և իր կանոնադրության հիման վրա:

4. Նախարարությանը ենթակա մարմնի անվանումն է՝

1) հայերեն՝ __________.

2) ռուսերեն` __________.

3) անգլերեն` __________.

4) ֆրանսերեն՝ __________:

5. Նախարարությանը ենթակա մարմինն ունի Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով ու իր՝ հայերեն անվանմամբ կլոր կնիք և ձևաթղթեր: Նախարարությանը ենթակա մարմինը կարող է ունենալ խորհրդանիշ և անհատականացման այլ միջոցներ:

6. Նախարարությանը ենթակա մարմնի կառուցվածքում ընդգրկվում են նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի, նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի, նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի օգնականի, նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի խորհրդականի (առկայության դեպքում), նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի օգնականի, գլխավոր քարտուղարի, գլխավոր քարտուղարի տեղակալի (առկայության դեպքում) պաշտոնները, գրասենյակը (առկայության դեպքում) և կառուցվածքային ստորաբաժանումները:

7. Նախարարությանը ենթակա մարմնին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է վերապահվել պետական բաժնետոմսերի կամ բաժնեմասերի տիրապետման իրավասություն:

8. Նախարարությանը ենթակա մարմնի գտնվելու վայրն է՝ __________:

 

II. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

9. Նախարարությանը ենթակա մարմնի նպատակներն են`

1) __________.

2) __________:

10. Նախարարությանը ենթակա մարմնի խնդիրներն են՝

1) __________.

2) __________:

 

III. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԸ

 

11. Նախարարությանը ենթակա մարմնի գործառույթներն են`

1) __________.

2) __________:

 

IV. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸ ԵՎ ՂԵԿԱՎԱՐՈՒՄԸ

 

12. Նախարարությանը ենթակա մարմնի կառավարումն իրականացնում է __________ նախարարը (այսուհետ՝ նախարար):

13. Նախարարը՝

1) հաստատում է նախարարությանը ենթակա մարմնի, իսկ առկայության դեպքում՝ նաև գրասենյակի կանոնադրությունը, այդ թվում՝ կառուցվածքը և կատարում կանոնադրության փոփոխություններ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ.

2) օրենքով, իրավական այլ ակտերով նախատեսված գործունեության ոլորտին, նպատակներին և խնդիրներին համապատասխան` սահմանում է նախարարությանը ենթակա մարմնի գործունեության հիմնական ուղղությունները.

3) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի գործունեության վերահսկողությունը.

4) լսում է նախարարությանը ենթակա մարմնի գործունեության մասին հաշվետվությունները, քննում է գործունեության ստուգման արդյունքները.

5) վերահսկողություն է իրականացնում նախարարությանը ենթակա մարմնին ամրացված կամ օգտագործման հանձնված պետական սեփականության պահպանության նկատմամբ.

6) հաստատում է տարեկան հաշվեկշիռը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

14. Նախարարությանը ենթակա մարմինը ղեկավարում է նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարը:

15. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին անմիջական հաշվետու են նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալը, գլխավոր քարտուղարը, գրասենյակի ղեկավարը, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների, հիմնարկների ղեկավարները, նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի օգնականը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

16. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին հաշվետու են աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, գլխավոր քարտուղարի տեղակալը:

17. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարը հաշվետու է կառավարությանը, վարչապետին և նախարարին:

18. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարը՝

1) պատասխանատու է նախարարությանը ենթակա մարմնի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար.

2) իր իրավասության սահմաններում առանց լիազորագրի հանդես է գալիս Հայաստանի Հանրապետության անունից, ինչպես նաև տալիս է Հայաստանի Հանրապետության անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում` վերալիազորման իրավունքով լիազորագրեր.

3) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կառավարումը.

4) օրենքով կամ նախարարությանը ենթակա մարմնի կանոնադրությամբ նախատեսված դեպքերում նշանակում և ազատում է մարմնի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր.

5) հաստատում է ներքին կարգապահական կանոնները.

6) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով ստեղծում է իրեն կից խորհրդակցական մարմիններ.

7) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի` Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները.

8) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում իր տեղակալի, գլխավոր քարտուղարի հանձնարարականները.

9) կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում նախարարությանը ենթակա մարմնի ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների ղեկավարների՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները, հրահանգները, կարգադրությունները, ցուցումները, հանձնարարականները.

10) լսում է կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

19. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի բացակայության դեպքում նրան փոխարինում է առաջին տեղակալը, իսկ առաջին տեղակալի պաշտոն նախատեսված չլինելու կամ առաջին տեղակալի բացակայության դեպքում՝ նախարարությանը ենթակա մարմնում նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի առավել երկար ստաժ ունեցող տեղակալը, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

20. Նախարարությանը ենթակա մարմնի հաստիքացուցակը նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի առաջարկությամբ հաստատում է նախարարը:

21. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալը՝

1) գործում է նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարից պատվիրակված լիազորությունների ուժով և համակարգում է աշխատանքները (գործունեությունը) իրեն հանձնարարված ոլորտում.

2) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարությանը ենթակա մարմնի կառուցվածքային ստորաբաժանումներին, գրասենյակներին, ենթակայությանը հանձնված կազմակերպություններին և հիմնարկներին փոխանցում է նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի հանձնարարականները, ապահովում է նախարարությանը ենթակա մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների, գրասենյակների, ենթակայությանը հանձնված կազմակերպությունների և հիմնարկների կողմից նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի հանձնարարականների կատարումը, իր համակարգման լիազորությունների շրջանակներում տալիս է հանձնարարականներ և դրանց կատարման նկատմամբ իրականացնում է հսկողություն՝ արդյունքների մասին տեղեկացնելով նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին.

3) իր համակարգման լիազորությունների շրջանակներում ստանում է գլխավոր քարտուղարի աջակցությունը, համագործակցում է այլ մարմինների և կազմակերպությունների հետ.

4) իր համակարգման լիազորությունների շրջանակներում նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարին ներկայացնում է առաջարկություններ.

5) իրականացնում է նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի կողմից տրված ցուցումները և հանձնարարականները:

22. Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալը կարող է ունենալ օգնական: Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալն իր օգնականի անմիջական ղեկավարն է: Նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալի օգնականն անմիջական հաշվետու է նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարի տեղակալին:

23. Նախարարությանը ենթակա մարմնի գլխավոր քարտուղարը (առկայության դեպքում)՝

1) __________.

2) __________:

 

V. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

 

24. Նախարարությանը ենթակա մարմնի հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են՝

1) __________.

2) __________:

25. Նախարարությանը ենթակա մարմնին աջակցող մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումներն են (առկայության դեպքում)՝

1) __________.

2) __________:

26. Նախարարությանը ենթակա մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների իրավասությունները սահմանում է նախարարությանը ենթակա մարմնի ղեկավարը՝ հաստատելով դրանց կանոնադրությունները:

 

VI. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ __________ ԳՐԱՍԵՆՅԱԿԸ

(առկայության դեպքում)

 

27. __________:

 

VII. ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՆԹԱԿԱ ՄԱՐՄՆԻ ԳՈՒՅՔԸ

 

28. Նախարարությանը ենթակա մարմինն ունի ինքնուրույն հաշվեկշիռ (Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերում):

29. Նախարարությանը ենթակա մարմնի գույքը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ նախարարությանը ենթակա մարմնի տիրապետմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքից:

30. Նախարարությանը ենթակա մարմնին հանձնվող գույքի կազմը և չափը որոշում է կառավարությունը:

31. Նախարարությանը ենթակա մարմինը տիրապետում, օգտագործում, իսկ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում նաև տնօրինում է իրեն հանձնված գույքը:

 

VIII. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

32. __________.

33. __________:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան