Գլխավոր տեղեկություն
Համար
N 1527-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (28.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.27/95(1453).1 Հոդ. 1292.6
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
27.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
27.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

27 դեկտեմբերի 2018 թվականի N 1527-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 86-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ ու 12-րդ հոդվածի 2-րդ մասերով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի փետրվարի 2-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 86-Ն որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հավելվածի 2-րդ կետում՝

ա. 3-րդ ենթակետում «ընթացքում» բառը փոխարինել «համար» բառով,

բ. լրացնել 4-րդ ենթակետ՝ հետևյալ բովանդակությամբ.

«4) զինծառայողի զոհված (մահացած) լինելու դեպքում նաև դիմումատուի՝ զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ ամուսնության վկայական կամ դիմումատուի ծննդյան վկայական կամ զոհված (մահացած) զինծառայողի ծննդյան վկայական:».

2) հավելվածի 3-րդ կետի առաջին նախադասությունում «երկու» բառը փոխարինել «հինգ» բառով, իսկ երրորդ նախադասությունում «երկու աշխատանքային օրվա» բառերը փոխարինել «աշխատանքային օրերի» բառերով.

3) հավելվածի 4-րդ կետի առաջին նախադասությունում «դիմում՝ համաձայն N 5 ձևի,» բառերը փոխարինել «սույն կարգի N 1 ձևով նախատեսված դիմումը՝» բառերով.

4) հավելվածը լրացնել 7-րդ կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«7. Հատուցման հիմնադրամին վճարված դրոշմանիշային վճարի գումարը վերադարձնելու դիմում կարող է տրվել նաև էլեկտրոնային եղանակով՝ Հատուցման հիմնադրամի կայքում ամրագրված կարգով:».

5) հավելվածի N 1 ձևը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.

6) հավելվածի N 4 ձևում՝

ա. վերնագրում «ընթացքում» բառը փոխարինել «համար» բառով,

բ. առաջին պարբերությունում «համար)» բառից հետո լրացնել «անհատ ձեռնարկատեր կամ նոտար հանդիսանալու դեպքում՝ նաև հարկ վճարողի հաշվառման համարը» բառերը.

7) ուժը կորցրած ճանաչել հավելվածի N 5 ձևը:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի պաշտոնակատար

Ա. Միրզոյան


2018 թ. դեկտեմբերի 27
Երևան

 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1527-Ն որոշման

 

Ձև N 1

 

ԴԻՄՈՒՄ

 

 

 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի
տնօրեն ____________________________________ -ին

 

 (անուն, ազգանուն)               

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան՝ խնդրում եմ իրականացնել սույն դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար իմ կողմից վճարված (իմ եկամուտներից հարկային գործակալի կողմից պահված) դրոշմանիշային վճարի գումարների վերադարձ ------------------՝ համաձայն կից ներկայացվող հիմքերի և տեղեկատվության:

  (նշվում է չափը)

 

 

Դիմում եմ, քանի որ.

 Նախորդ տարվա համար մեկից ավելի հիմքով վճարել եմ դրոշմանիշային վճարը:

Այս դեպքում դիմումին անհրաժեշտ է կցել.

- անձը հաստատող փաստաթղթի պատճենը

- Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:

 

    □
Հանդիսանում եմ ժամկետային զինծառայող՝

 _____________

 ____________-ի

 

Անուն

  Ազգանուն

 

ծնողը

ամուսինը

զավակը

 

Այս դեպքում դիմումին անհրաժեշտ է կցել.

- անձը հաստատող փաստաթղթի պատճենը

- զինծառայողի զորակոչն իրականացրած զինվորական կոմիսարիատի կողմից տրված տեղեկանք՝ զինծառայողի՝ ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվելու մասին

- Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանքը՝ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:

 

    □
Հանդիսանում եմ զոհված զինծառայող՝

_____________

____________-ի

 

Անուն

Ազգանուն

 

ծնողը

ամուսինը

զավակը

 

Այս դեպքում դիմումին անհրաժեշտ է կցել.

- անձը հաստատող փաստաթղթի պատճենը

- տեղեկանք զինծառայողի՝ զոհված (մահացած) լինելու մասին (եթե նախկինում արդեն իսկ չեք ուղարկել)

- դիմումատուի՝ զոհված (մահացած) զինծառայողի հետ ընտանեկան կապը հաստատող փաստաթուղթ՝ ամուսնության վկայական կամ դիմումատուի ծննդյան վկայական կամ զոհված (մահացած) զինծառայողի ծննդյան վկայական (եթե նախկինում արդեն իսկ չեք ուղարկել)

- Պետական եկամուտների կոմիտեի կողմից տրամադրված տեղեկանք դիմումը ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա համար վճարված դրոշմանիշային վճարների չափի մասին:

 

Արդյո՞ք նախկինում Հիմնադրամին արդեն իսկ ուղարկել եք զինծառայողի՝ զոհված լինելու վերաբերյալ տեղեկանքը.

 

Այո  

 Ոչ 

 

I. Անձնական տվյալներ

 

1. Ձեր Անունը, ազգանունը

 

 

2. Ձեր հեռախոսահամարը (պարտադիր)

 

 

3. Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (սոցիալական քարտի համարը) կամ հանրային ծառայության համարանիշ չստանալու վերաբերյալ տեղեկանքի համարը:

 

 

4. Արդյո՞ք հանդիսանում եք անհատ ձեռնարկատեր (Ա/Ձ) կամ նոտար

 

      Այո   
       

ՀՎՀՀ

  Ոչ 

 

5. Ձեր բանկային հաշվի տվյալները (պարտադիր՝ սպասարկող բանկի անվանումը և հաշվեհամարը): Քարտի համարը ՉՆՇԵԼ, քանի որ հաշվեհամարը նույնը չէ, ինչ քարտի համարը: Ձեր հաշվեհամարը կարող եք ճշտել՝ դիմելով Ձեր կազմակերպության հաշվապահին կամ զանգահարելով Ձեզ սպասարկող բանկ: Բանկի հեռախոսահամարը նշված է Ձեր բանկային քարտի հետևում: Եթե հաշվեհամարը պատկանում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի, խնդրում ենք հաշվեհամարից առաջ համապատասխանաբար նշել «Ա/Ձ» կամ «Նոտար» հապավումները:

 

Ցանկանում եմ գումարը ստանալ իմ հաշվեհամարին

 ____________________________________________________________________

(հաշվեհամար և սպասարկող բանկի անվանում)

Ցանկանում եմ, որ գումարը փոխանցվի այլ անձի հաշվեհամարին

 _____________________________________________________________________

(ստացողի՝ հաշվետիրոջ անունը, ազգանունը)

 ______________________________________________________________________

(հաշվեհամարը և բանկի անվանումը)

 

Չունեմ բանկային հաշվեհամար և ցանկանում եմ գումարը ստանալ՝ ներկայացնելով իմ անձնագիրը

 

________________________________________________________________ բանկ:

 (նշել Ձեզ մոտ գտնվող բանկի անվանումը և հասցեն)

 

Դիմող՝

_________________________________
(ազգանունը, անունը, հայրանունը)

________________________________
(ստորագրությունը)

     
   

____ ____________________ 20_____թ.

Հայաստանի Հանրապետության
առաջին փոխվարչապետի
պաշտոնակատար

Ա. Միրզոյան