Գլխավոր տեղեկություն
Համար
թիվ 213-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (18.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2019.01.08/1(637) Հոդ.7
Ընդունող մարմին
Կենտրոնական բանկի խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
10.12.2018
Ստորագրող մարմին
Կենտրոնական բանկի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2018 թ.

թիվ 213-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 15-Ի ԹԻՎ 205-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Նպատակ ունենալով զսպել ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքներով գործարքների ռիսկայնությունը,

հիմք ընդունելով «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3.1-ին հոդվածի 1-ին մասը և

ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ մասով և 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի սեպտեմբերի 15-ի ««Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումները» կանոնակարգ 4/18-ը հաստատելու մասին» թիվ 205-Ն որոշմամբ հաստատված «Ածանցյալ ֆինանսական գործիքների կարգավորումները» կանոնակարգ 4/18-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ լրացումները.

1) Կանոնակարգը 2-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 3-րդ և 4-րդ կետերով.

«3. Սույն կանոնակարգում օգտագործվող «լեվերիջով գործարք» և «ֆորեքս գործարք» հասկացություններն ունեն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2008 թվականի ապրիլի 8-ի թիվ 113-Ն որոշմամբ հաստատված «Ներդրումային ծառայություններ մատուցող անձանց գործունեության նկատմամբ պահանջները» կանոնակարգ 4/07-ով կիրառվող նշանակությունը:

4. Սույն կանոնակարգում օգտագործվող «ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք» հասկացությունը նշանակում է «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ ենթակետով սահմանված ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիք չհանդիսացող ցանկացած ածանցյալ ֆինանսական գործիք:»:

2) Կանոնակարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր գլուխ 2-ով.

 

«ԳԼՈՒԽ 2. ՈՉ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՎԱԾ ԱԾԱՆՑՅԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

 

5. «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ բաժինը (ներառյալ՝ գրանցման և լիցենզավորման վերաբերյալ դրույթները), ինչպես նաև տվյալ բաժնի դրույթները կիրարկող «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի այլ կարգավորումները տարածվում են ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների (ներառյալ՝ լեվերիջով գործարքների, այդ թվում՝ ֆորեքս գործարքների) և դրանց շուկայի վրա:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

3. Այն կազմակերպությունները, որոնք մատուցում են ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքներով ներդրումային ծառայություններ, սույն որոշման ուժի մտնելուց հետո երեք ամսվա ընթացքում պարտավոր են դադարեցնել ներդրումային ընկերության լիցենզիա չունեցող իրավաբանական անձանց միջոցով այդպիսի ծառայությունների մատուցումը: Ոչ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքներով ներդրումային ծառայությունների մատուցման համար համապատասխան անձինք դիմում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ՝ «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջների համաձայն ներդրումային ընկերություն (կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան որպես այլ ներդրումային ծառայություն մատուցող անձ) գրանցվելու և լիցենզիա ստանալու նպատակով:

 

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի նախագահ

Ա. Ջավադյան

2018 թ. դեկտեմբերի 18

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան