Գլխավոր տեղեկություն
Համար
N 87-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (18.01.2019-28.12.2021)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
03.02.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
03.02.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.02.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
28.12.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

3 փետրվարի 2017 թվականի N 87-Ա

 

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝

1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. փետրվարի 3

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2017 թ.

փետրվարի 3-ի N 87-Ա

որոշման

 

 Կ Ա Զ Մ

 

«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ     

 

Ն. Բաբայան

- ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ

Ա. Պապոյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ

Ս. Մելիքյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի պետ

Կ. Մանուկյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ

Ա. Առստամյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական

Է. Մարտիրոսյան

- ՀՀ Սյունիքի մարզպետարանի ծրագրերի զարգացման վարչության պետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

   

Տ. Օրդյան

- «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Գորիսի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ)

Է. Հարությունյան

- «Էլոլա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Կ. Հովհաննեսյան

- Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ)

Հ. Պետրոսյան

- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և օտար լեզուների դասավանդման ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ)

Ն. Ներսիսյան

- Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ)

Է. Հակոբյան

- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)

 

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

 

Ռ. Վարդանյան

- Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, քիմ. գիտ. դոկտոր

Թ. Մարության

- Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, խորհրդի քարտուղար, բան. գիտ. թեկնածու, դոցենտ

Ս. Հայրապետյան

- Գորիսի պետական համալսարանի միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ

Ս. Մանուչարյան

- Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բան. գիտ. թեկնածու

Ն. Սաֆարյան

- Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար

Լ. Օհանյան

- Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ

  

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

  

Մ. Թևոսյան

- Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ

Մ. Իվանյան

- Գորիսի պետական համալսարանի «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Թ. Վանյան

- Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող

Հ. Դավթյան

- Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող

Ս. Ղուլունց

- Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող

Հ. Հովակիմյան

- Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող

(հավելվածը խմբ. 17.01.19 N 39-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2021, N 1493-Ա 28.12.2021, N 87-Ա
17.01.2019, N 39-Ա 18.01.2019, N 87-Ա
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան