ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 փետրվարի 2017 թվականի N 87-Ա
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 551-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի N 975-Ն որոշման հավելվածի 8-րդ կետին համապատասխան՝
1. Հաստատել «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2011 թվականի հունիսի 15-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունիսի 8-ի N 405-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 551-Ա որոշումը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. փետրվարի 3 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2017 թ. փետրվարի 3-ի N 87-Ա որոշման |
Կ Ա Զ Մ
«ԳՈՐԻՍԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» պետական ոչ առԵՎտրային կազմակերպության ԽՈՐՀՐԴԻ
Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ
Ն. Բաբայան |
- ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ |
Ա. Պապոյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության պետ |
Ս. Մելիքյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության կազմակերպման և համակարգման բաժնի պետ |
Կ. Մանուկյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության մասնագիտական կրթության և ուսուցման բաժնի պետ |
Ա. Առստամյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարի օգնական |
Է. Մարտիրոսյան |
- ՀՀ Սյունիքի մարզպետարանի ծրագրերի զարգացման վարչության պետ |
Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ
Տ. Օրդյան |
- «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ» բանկի Գորիսի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Հարությունյան |
- «Էլոլա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ) |
Կ. Հովհաննեսյան |
- Սիսիանի մեծահասակների կրթության կենտրոնի տնօրեն (համաձայնությամբ) |
Հ. Պետրոսյան |
- Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի մանկավարժության և օտար լեզուների դասավանդման ամբիոնի պրոֆեսոր (համաձայնությամբ) |
Ն. Ներսիսյան |
- Սիսիանի ավագ դպրոցի տնօրեն (համաձայնությամբ) |
Է. Հակոբյան |
- Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի էլեկտրատեխնիկա և էլեկտրաբանեցում ամբիոնի վարիչ (համաձայնությամբ) |
Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ
Ռ. Վարդանյան |
- Գորիսի պետական համալսարանի կենսաբանության և քիմիայի ամբիոնի պրոֆեսոր, քիմ. գիտ. դոկտոր |
Թ. Մարության |
- Գորիսի պետական համալսարանի գիտական քարտուղար, խորհրդի քարտուղար, բան. գիտ. թեկնածու, դոցենտ |
Ս. Հայրապետյան |
- Գորիսի պետական համալսարանի միջազգային համագործակցության և կրթության որակի ապահովման բաժնի ղեկավար, քիմ. գիտ. թեկնածու, դոցենտ |
Ս. Մանուչարյան |
- Գորիսի պետական համալսարանի հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների ֆակուլտետի դեկանի ժ/պ, բան. գիտ. թեկնածու |
Ն. Սաֆարյան |
- Գորիսի պետական համալսարանի արտաքին կապերի և համագործակցության բաժնի ղեկավար |
Լ. Օհանյան |
- Գորիսի պետական համալսարանի օտար լեզուների ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. թեկնածու, դոցենտ |
Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ
Մ. Թևոսյան |
- Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող, ուսանողական խորհրդի նախագահ |
Մ. Իվանյան |
- Գորիսի պետական համալսարանի «Զբոսաշրջության կառավարում» կրթական ծրագրի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող |
Թ. Վանյան |
- Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 4-րդ կուրսի ուսանող |
Հ. Դավթյան |
- Գորիսի պետական համալսարանի «Պատմություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող |
Ս. Ղուլունց |
- Գորիսի պետական համալսարանի «Հայոց լեզու և գրականություն» կրթական ծրագրի 2-րդ կուրսի ուսանող |
Հ. Հովակիմյան |
- Գորիսի պետական համալսարանի «Մաթեմատիկա» կրթական ծրագրի 3-րդ կուրսի ուսանող |
(հավելվածը խմբ. 17.01.19 N 39-Ա)
Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար |
Դ. Հարությունյան |