Գլխավոր տեղեկություն
Համար
N 1644-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (15.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
17.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
17.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 դեկտեմբերի 2018 թվականի N 1644-Ա

 

ՆԱԶԻԿ ՀՈՎԱՍԱՓՅԱՆԻՆ ԵԳԻՊՏՈՍԻ ԱՐԱԲԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության գլխավոր մասնագետ Նազիկ Հովասափյանին 2019 թվականի հունվարի 28-30-ը գործուղել Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Ալեքսանդրիա)՝ Ալեքսանդրիայի գրադարանի տնօրինության հետ երկու երկրների ազգային գրադարանների և համապատասխան գերատեսչությունների ազգային ժառանգության պահպանության, վերականգնման և թվայնացման ոլորտի մասնագետների միջև փորձի փոխանակման, հրատարակությունների փոխանակումների, մասնագիտական դասընթացների, սեմինարների, աշխատաժողովների և միջազգային համաժողովների կազմակերպման մանրամասները քննարկելու համար:

(1-ին կետը փոփ.14.01.19 N 29-Ա)

2. Նազիկ Հովասափյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն (Ալեքսանդրիա) գործուղման հետ կապված ծախսերը կատարել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածի N 16 աղյուսակով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության միջոցով իրականացվող 08 բաժնի 02 խմբի 05 դասի «04. Մշակութային միջոցառումների իրականացում» ծրագրի «Միջազգային մշակութային համագործակցության իրականացում, սփյուռքի հետ համագործակցություն, հայ մշակույթի պահպանում» միջոցառումների համար նախատեսված միջոցների հաշվին:

(2-րդ կետը փոփ.14.01.19 N 29-Ա)

3. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին՝ ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Նազիկ Հովասափյանի՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

    (3-րդ կետի փոփոխությունը հնարավոր չէ կատարել նշված բառերի բացակայության պատճառով)

   

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

     

2018 թ. դեկտեմբերի 17

Երևան