ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
17 հունվարի 2019 թվականի N 18-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 14-Ի N 985-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բալահովտի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեմայում փոփոխություն կատարելու և հողերի կատեգորիան փոխելու մասին» N 985-Ն որոշման 4-րդ կետի «ութամսյա ժամկետում» բառերը փոխարինել «նվիրատվության պայմանագիր կնքելու վերաբերյալ քաղաքացիների դիմումների ներկայացումից հետո վեցամսյա ժամկետում» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության 2019 թ. հունվարի 21 Երևան
վարչապետՆ. Փաշինյան