ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` որոշում եմ.
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի`
1) 1-ին կետով սահմանված` պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգի 5-րդ կետի «2017 թվականի մարտի 31-ը» բառերը փոխարինել «2017 թվականի հունիսի 1-ը» բառերով.
2) 2-րդ կետի «Կարեն ԳԱՍՊԱՐՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ» բառերը փոխարինել «Հովսեփ ՓԱՆՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի վերահսկողական ծառայության 2-րդ բաժնի վարիչ» բառերով, իսկ «Տիգրան ԵՐԱՆՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության գլխավոր մասնագետ» բառերը՝ «Արամ ԳՅՈԺԳՅԱՆ Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության խորհրդատու» բառերով:
2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ս. Սարգսյան |
2017 թ. մարտի 31 Երևան ՆՀ-308-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|