Գլխավոր տեղեկություն
Համար
N 229-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (29.12.2018-22.01.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀԽՍՀԳԽՏ 1989/23
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
30.03.2015
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
30.03.2015
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
31.03.2015

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

30 մարտի 2015 թվականի N 229-Ա

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1183-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի նոյեմբերի 27-ի N 1408-Ն որոշման հավելվածի 32-րդ կետին և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածին համապատասխան`

1. Հաստատել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կազմը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2010 թվականի դեկտեմբերի 29-ի «Երևանի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության խորհրդի կազմը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2006 թվականի հունվարի 9-ի N 5-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ա որոշումը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Հ. Աբրահամյան

 

2015 թ. մարտի 30

Երևան

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2015 թ.

մարտի 30-ի N 229-Ա

որոշման

 

Կ Ա Զ Մ

 

«ԵՐԵՎԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ

 

Հիմնադրի անունից առաջադրված խորհրդի անդամներ

            

Հ. Հովհաննիսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Հ. Արշամյան

- «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ս. Գոգյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ

Ա. Իսրայելյան

- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկանի արտաքին կապերի գծով տեղակալ, պատմ. գիտ. թեկ., դոցենտ (համաձայնությամբ)

Դ. Գյուրջինյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության լեզվի կոմիտեի նախագահ

Ա. Շագաֆյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության տեսչական մարմնի ղեկավար

Տ. Վիրաբյան

- Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Ռ. Սուքիասյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ

 

Լիազոր մարմնի կողմից առաջադրված խորհրդի անդամներ

   

Ռ. Յիրիկյան

- «Վիվասել-ՄՏՍ» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Ռ. Կարապետյան

- ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Հ. Մուսայելյան

- «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)

Վ. Յակուբյան

- Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ (համաձայնությամբ)

Գ. Մուրադյան

- «Մետրիկա» ՍՊԸ-ի հիմնադիր (համաձայնությամբ)

Ա. Թադևոսյան

- ՀՀ ԳԱԱ ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, ազգագրագետ (համաձայնությամբ)

Հ. Դանիելյան

- «Գյուլբենկյան» հիմնադրամի հայաստանյան ծրագրերի ներկայացուցիչ (համաձայնությամբ)

Ա. Թորոսյան

- Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն

     

Պրոֆեսորադասախոսական կազմից ընտրված խորհրդի անդամներ

     

Ն. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Մ. Ապրեսյան

- Երևանի պետական համալսարանի անգլերեն լեզվի թիվ 1 ամբիոնի վարիչ, բան. գիտ. թեկնածու, պրոֆեսոր

Է. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի սոցիալական փիլիսոփայության և բարոյագիտության ամբիոնի վարիչ, փիլ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Գ. Հաջյան

- Երևանի պետական համալսարանի ալիքային պրոցեսների տեսության և ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր, ֆիզմաթ. գիտ. դոկտոր

Ռ. Հարությունյան

- Երևանի պետական համալսարանի գենետիկայի և բջջաբանության ամբիոնի վարիչ, կենս. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ա. Վաղարշյան

- Երևանի պետական համալսարանի պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի վարիչ, իրավ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ա. Աթանեսյան

- Երևանի պետական համալսարանի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ, քաղ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ս. Շուքուրյան

- Երևանի պետական համալսարանի տեղեկատվական տեխնոլոգիաների կրթական և հետազոտական կենտրոնի գիտական ղեկավար, ֆիզմաթ. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

    

Ուսանողության կողմից ընտրված խորհրդի անդամներ

      

Ա. Սողոմանյան

- Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետի ասպիրանտ

Ռ. Խաչատրյան

- Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետի ուսանողուհի

Դ. Ափոյան

- Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանող

Բ. Հովհաննիսյան

- Երևանի պետական համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Գ. Մանուկյան

- Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի 2-րդ կուրսի ուսանող

Ս. Ղազարյան

- Երևանի պետական համալսարանի աստվածաբանության ֆակուլտետի 4-րդ կուրսի ուսանող

Ա. Գարեգինյան

- Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի մագիստրատուրայի 1-ին կուրսի ուսանող

Ա. Մնացականյան

- Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի ուսանողուհի

 

(հավելվածը փոփ. 11.12.15 N 1206-Ա, 31.01.17 N 69-Ա, 26.12.17 N 1536-Ա, խմբ. 28.12.18 N 1690-Ա)

 

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար

Դ. Հարությունյան