ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 հունվարի 2019 թվականի N 29-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի N 1644-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝
1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի «Նազիկ Հովասափյանին Եգիպտոսի Արաբական Հանրապետություն գործուղելու մասին» N 1644-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին և 3-րդ կետերում «2018 թվականի դեկտեմբերի 19-21-ը» բառերը փոխարինել «2019 թվականի հունվարի 28-30-ը» բառերով.
2) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» բառերով:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2019 թ. հունվարի 14 Երևան |