ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ
Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿ ՀԻՄՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զարգացնելու, կատարելագործելու և խրախուսելու նպատակով որոշում եմ.
1. Հիմնել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակ:
(1-ին կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
2. Սահմանել, որ որպես մրցանակ շնորհվում են հուշամեդալ, վկայագիր և հուշախորհրդանիշ:
3. Հաստատել`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակաբաշխության կոմիտեի կազմը` համաձայն 1-ին հավելվածի.
2) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի մրցանակակիր ընտրող հանձնաժողովի կազմը` համաձայն 2-րդ հավելվածի:
(3-րդ կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
4. Ի գիտություն ընդունել, որ`
1) տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի թեկնածուների նախնական հավակնորդների ընտրությունն իրականացվում է մրցանակաբաշխության կոմիտեի կողմից.
2) մրցանակակրի ընտրությունն իրականացվում է ընտրող հանձնաժողովի կողմից.
3) մրցանակաբաշխության ֆինանսավորումն իրականացվում է «Հայաստան» համահայկական հիմնադրամի, «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի և հովանավորի միջև կնքված համագործակցության հուշագրին համապատասխան:
(4-րդ կետը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
5. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության Նախագահ |
Ս. Սարգսյան |
Երևան ՆՀ-155-Ն |
Հավելված 1 |
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ
(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ | Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար (նախագահ) |
Հովիկ ՄՈՒՍԱՅԵԼՅԱՆ |
«Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի տնօրեն (մրցանակաբաշխության կոմիտեի աշխատանքները համակարգող) |
Շահեն ԱՎԱԳՅԱՆ | Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար, աշխատակազմի ղեկավար |
Լիլիթ ԳԵՎՈՐԳՅԱՆ | Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության գործադիր տնօրեն |
Լուսինե ԹԱՆԳՅԱՆ |
Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության հանրային կապերի պատասխանատու |
Արմինա ԴԱՐԲԻՆՅԱՆ |
«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի խորհրդական |
Հարութ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ | «Լույս» հիմնադրամի տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի ղեկավար |
(հավելվածը փոփ. 01.03.11 ՆՀ-38-Ն, լրաց., փոփ. 21.12.11 ՆՀ-327-Ն, փոփ. 06.11.13 ՆՀ-292-Ն, խմբ. 20.03.17 ՆՀ-291-Ն)
ՀՀ Նախագահի |
Կ. Կարապետյան |
Հավելված 2 ՀՀ Նախագահի 2009 թվականի հուլիսի 6-ի ՆՀ-155-Ն հրամանագրի
Կ Ա Զ Մ
ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՆԵՐԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ ԸՆՏՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
(վերնագիրը լրաց. 21.12.11 ՆՀ-327-Ն)
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի փոխնախագահ
Ռալֆ ՅԻՐԻԿՅԱՆ
«Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի (Վիվասել-ՄՏՍ) գլխավոր տնօրեն
Արմեն ԲԱԼԴՐՅԱՆ
«Յունիքոմփ» ՓԲԸ-ի տնօրեն
Բագրատ ԵՆԳԻԲԱՐՅԱՆ
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն
Ռադիկ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ
Յուրի ՇՈՒՔՈՒՐՅԱՆ
Նուբար ԱՖԵՅԱՆ
«Ֆլագշիփ Վենչուրս» ընկերության ղեկավար
Վլադիմիր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Երևանի պետական համալսարանի կիսահաղորդիչների ֆիզիկայի և միկրոէլեկտրոնիկայի ամբիոնի վարիչ
Վարուժան ՄԱՍԱՐԱՋՅԱՆ
«Վիասֆեր Տեխնոպարկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն
Սամվել ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի նախագահ
Սերգեյ ՄԻՆԱՍՅԱՆ
Հայաստանի ճարտարագիտական ակադեմիայի նախագահ
Արամ ՍԱԼԱԹՅԱՆ
«Նեյշնլ Ինսթրումենթս» ՓԲԸ-ի տնօրեն
Արսեն ԹԱՌՈՅԱՆ
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի կառավարող տնօրեն
Բերնարդ ԿՈՒՐՏՈՒԱ
«Բազմակի միկրոսխեմաների նախագծեր» ընկերության (CMP) տնօրեն (Գրենոբլ, Ֆրանսիա)
Մարին ԽՐԻՍՏՈՎ
Սոֆիայի տեխնիկական համալսարանի դեկան (Սոֆիա, Բուլղարիա)
Լան ՉԵՆ
Չինաստանի գիտությունների ակադեմիայի միկրոէլեկտրոնիկայի ինստիտուտի տնօրեն (Պեկին, Չինաստան)
Վլադիմիր ՀԱՀԱՆՈՎ
Խարկովի ազգային համալսարանի ռադիոէլեկտրոնիկայի դեպարտամենտի տնօրեն (Խարկով, Ուկրաինա)
Յուրի ՉԱՊԼԻԳԻՆ
Մոսկվայի էլեկտրոնային տեխնիկայի ինստիտուտի նախագահ (Մոսկվա, Ռուսաստան)
Թոնի ՄՈՐՈՅԱՆ
«Իմպևա Լաբս» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն (Կալիֆոռնիա, ԱՄՆ)
Հովհաննես ԱՎՈՅԱՆ
«Պիքսարտ» ընկերության նախագահ
Գարիկ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ
Իսպանիայի աստղաֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր (Տեներիֆե, Իսպանիա)
Արման ՔՈՒՉՈՒԿՅԱՆ
Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն
(հավելվածը լրաց. 01.03.11 ՆՀ-38-Ն, լրաց., փոփ. 21.12.11 ՆՀ-327-Ն, փոփ. 05.03.12 ՆՀ-55-Ն, 04.07.12 ՆՀ-180-Ն, 06.11.13 ՆՀ-292-Ն, 03.12.14 ՆՀ-607-Ն, 13.06.15 ՆՀ-435-Ն, խմբ. 20.03.17 ՆՀ-291-Ն)
ՀՀ Նախագահի |
Կ. Կարապետյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|