Գլխավոր տեղեկություն
Համար
N 10-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2019.01.25/6(1459) Հոդ.63
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
17.01.2019
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
21.01.2019
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

17 հունվարի 2019 թվականի N 10-Ն

 

«ԱՆՏԱՌԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության անտառային օրենսգրքի 7-րդ հոդվածի 1-ին մասը և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» օրենքի 13-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Անտառային պետական մոնիտորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (պետական գրանցման համարը՝ 273.210.04175) վերանվանել «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հուլիսի 28-ի «Անտառների պետական մոնիտորինգի ներդրման մասին» N 1152-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը՝

1) վերնագրում, 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում «պետական մոնիտորինգ» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մոնիթորինգ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 1-ին կետում և 3-րդ կետի «գ» ենթակետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության» բառով.

3) որոշման 3-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 3.1-ին և 3.2-րդ կետերով.

«3.1. Թույլատրել «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն իրականացնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակը.

1) աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում:

3.2. Ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելիս «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենն իրավաբանական, ֆիզիկական անձանց, միջազգային և այլ դոնոր կազմակերպությունների հետ կնքում է պայմանագրեր և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և դեպքերում որոշում է սպառողների պատվերներով և նրանց ֆինանսավորմամբ իր կողմից իրականացվող ձեռնարկատիրական գործունեության սակագները՝ նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի հետ»:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հունվարի 25-ի «Անտառների պետական մոնիթորինգի իրականացման կարգը սահմանելու մասին» N 198-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) վերնագրում և ամբողջ տեքստում «պետական մոնիթորինգի» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «մոնիթորինգ» բառով և դրան համապատասխան հոլովաձևերով.

2) որոշման 2-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝» բառերով.

3) որոշման հավելվածի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության բնապահպանության» բառով.

4) որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«17. Անտառների մոնիթորինգի իրականացման նպատակով նախարարությունն օգտվում է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության, Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, Հայաստանի Հանրապետության ոստիկանության, անհրաժեշտության դեպքում նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների տվյալներից, եթե դրանց տրամադրումը չի հակասում օրենսդրությանը:»։

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի փետրվարի 19-ի «Հողերի մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին» N 276-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝

1) որոշման 2-րդ կետից հանել «, ինչպես նաև անտառային հողերի» բառերը.

2) որոշման հավելվածի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9. Սույն կարգի 8-րդ կետով սահմանված մոնիթորինգի ցուցանիշների տվյալների ստացման և տրամադրման մեթոդաբանությունները հաստատում են Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը, Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը և Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեն` Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի հունվարի 14-ի N 26 որոշմամբ սահմանված լիազորությունների սահմաններում, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը՝ իր լիազորությունների մասով` համաձայնեցնելով լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի հետ:»:

5. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում համատեղ ապահովել «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով հանձնվող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման գործընթացը և գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը։

6. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո՝

1) երկամսյա ժամկետում հաստատել «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը սեփականության իրավունքով և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվող գույքի կազմը.

2) եռամսյա ժամկետում հաստատել «Անտառային մոնիթորինգի կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը և ապահովել օրենքով սահմանված կարգով պետական գրանցումը։

7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2019 թ. հունվարի 21

Երևան