Գլխավոր տեղեկություն
Համար
N 1492-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (22.12.2018-14.02.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.21/93(1451).1 Հոդ.1283.21
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
20.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
20.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
22.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

  

20 դեկտեմբերի 2018 թվականի N 1492-Ն

      

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ, ԿՈՏԱՅՔԻ, ԼՈՌՈՒ, ԱՐԱԳԱԾՈՏՆԻ, ՏԱՎՈՒՇԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

               

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության համայնքներին 2018 թվականի պետական բյուջեով արդեն իսկ նախատեսված սուբվենցիաներից բացի այլ սուբվենցիաներ տրամադրելու նպատակով Հայաստանի Հանրապետության մարզպետարաններին 2018 թվականին հատկացնել 206,207.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով, այդ թվում՝

1) Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանին՝ 29,351.4 հազ. դրամ` համաձայն N 1 հավելվածի.

2) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետարանին՝ 10,836.0 հազ. դրամ` համաձայն N 2 հավելվածի.

3) Հայաստանի Հանրապետության Լոռու մարզպետարանին՝ 30,689.6 հազ. դրամ` համաձայն N 3 հավելվածի.

4) Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզպետարանին՝ 50,449 հազ. դրամ` համաձայն N 4 հավելվածի.

5) Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանին՝ 27,936.0 հազ. դրամ` համաձայն N 5 հավելվածի.

6) Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետարանին՝ 56,944.6 հազ. դրամ` համաձայն N 6 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված ֆինանսական միջոցները Հայաստանի Հանրապետության համայնքներին տրամադրվում են համապատասխան մարզպետարանի և համայնքի միջև կնքված սուբվենցիայի տրամադրման մասին պայմանագրի հիման վրա՝ հիմք ընդունելով տվյալ ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման նպատակով համայնքի և ընտրված մասնակցի հետ կնքված գնման պայմանագրի շրջանակում մարզպետարան ներկայացված Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված ծախսը հիմնավորող փաստաթղթերը։ Ընդ որում, ձեռք բերված ապրանքների, աշխատանքների և ծառայությունների դիմաց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքին վճարումն իրականացվում է ծախսը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, պայմանագրով սահմանված գումարի այն տոկոսային հարաբերակցությամբ, ինչ տոկոսային հարաբերակցությամբ, որ նշված է սուբվենցիայի պայմանագրում:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն NN 7 և 8 հավելվածների:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

               

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

        

2018 թ. դեկտեմբերի 20

Երևան

      

   

       

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշման

 

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշման

 

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշման

 

  

Հավելված N 4

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշման

 

  

Հավելված N 5

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշման

 

  

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշման

 

  

Հավելված N 7

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշման

 

   

Հավելված N 8

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 20-ի N 1492-Ն որոշման

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
27.12.2018, N 1546-Ն 14.02.2019, N 1492-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան