Գլխավոր տեղեկություն
Համար
N 906-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (22.02.2019-20.12.2019)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ վարչապետ
Ընդունման ամսաթիվ
02.07.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
02.07.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2 հուլիսի 2018 թվականի N 906-Ա

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ մասով՝

2017 թվականի նոյեմբերի 24-ին ստորագրված` Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (այսուհետ` համաձայնագիր) և 2017 թվականի նոյեմբերի 20-ին հաստատված՝ Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի (այսուհետ` փաստաթուղթ) կիրարկումն ապահովելու նպատակով՝

1. Ստեղծել համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով (այսուհետ՝ հանձնաժողով) և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ հանձնաժողովը՝

1) համակարգում է համաձայնագրով և փաստաթղթով սահմանված առևտրատնտեսական ու ոլորտային համագործակցության շրջանակներում Եվրոպական միության և դրա անդամ պետությունների հետ Հայաստանի Հանրապետության իրավասու մարմինների աշխատանքները.

2) համակարգում է Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների կողմից համաձայնագրի և փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումների իրականացումը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն մշակված միջոցառումների ծրագրերի հիման վրա.

3) նախապես քննարկում է համաձայնագրով նախատեսված ՀՀ-ԵՄ գործընկերության խորհրդի և գործընկերության կոմիտեի օրակարգերում ներառված առևտրատնտեսական և ոլորտային համագործակցության հարցերն ու ձևավորում դրանց վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը:

3. Հանձնաժողվի աշխատանքները կազմակերպվում են նիստերի միջոցով, որոնք գումարվում են ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան յուրաքանչյուր կիսամյակը մեկ անգամ:

4. Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին` նախապես հանձնաժողովի քննարկմանը ներկայացնել վերջինիս իրավասության շրջանակի հարցերին վերաբերող ծրագրերը, հանդիպումները, միջոցառումները և ստորագրվելիք ու հաստատվելիք փաստաթղթերը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան


2018 թ. հուլիսի 2
Երևան

 

 

Հավելված

ՀՀ վարչապետի 2018 թվականի

հուլիսի 2-ի N 906
որոշման

 

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ

Մ. Գրիգորյան

ՀՀ փոխվարչապետ (հանձնաժողովի նախագահ)

Ռ. Ռուբինյան

- ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Եղոյան

- ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Ն. Զոհրաբյան

- ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)

Կ. Սիմոնյան

- ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)

Ի. Ղափլանյան

- ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ

Լ. Նանուշյան

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ

Ա. Նազարյան

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ

Ա. Ադոնց

- ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ

Վ. Քոչարյան

- ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Մ. Ադամյան

- ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ

Ա. Հայրապետյան

- ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Հ. Վարդանյան

- ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ

Ա. Քամալյան

- ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Բ. Բադալյան

- ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական
տեխնոլոգիաների նախարարի տեղակալ

Ա. Ուդումյան

- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Ա. Անափիոսյան

- ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Ն. Ղարիբյան

- ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ

Հ. Քոչարյան

- ՀՀ ոստիկանության պետի տեղակալ

Հ. Թաշչյան

- ՀՀ վարչապետի օգնական

Ս. Բարսեղյան

- ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)

Գ. Ավետիսյան

- ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար

Է. Խուրշուդյան

- ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար

Տ. Սամվելյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության Եվրոպայի վարչության պետ

Տ. Գալստյան

- ՀՀ արտաքին գործերի նախարարության
միջազգային պայմանագրերի և իրավունքի վարչության պետ

Վ. Սիմոնյան

- Եվրոպական միությունում Հայաստանի Հանրապետության առևտրական կցորդ

(հավելվածը լրաց. 30.07.18 N 1027-Ա, խմբ. 21.02.19 N 163-Ա)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան