Գլխավոր տեղեկություն
Համար
N 402-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (11.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
Առաջին փոխվարչապետ
Ընդունման ամսաթիվ
10.12.2018
Ստորագրող մարմին
Պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
10.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ

ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ

     

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

10 դեկտեմբերի 2018 թվականի N 402-Ա

 

«ՍՈՒՐԲ ԿԱՄԻԼԼՈ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝

1. Բարեգործական որակել «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՀ, Շիրակի մարզ, Աշոցք, ՀՎՀՀ` 05806438) իրականացվող՝ 1,401,150,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Առողջապահական և սոցիալական աջակցություն» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման նպատակով «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամի կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝

1) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի «Ղարս» մասնաճյուղի հետ (ՀՎՀՀ՝ 01520882) 2009 թվականի օգոստոսի 20-ին կնքված N 290012 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 55,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Շիրակի ԳԳՄ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00046317) 2018 թվականի նոյեմբերի 1-ին կնքված N 02508134308 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 32,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

3) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02655115) 2017 թվականի փետրվարի 23-ին կնքված N 704643082 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 7,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

4) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2018 թվականի փետրվարի 20-ին N 112740687 և «ԱրմենՏել» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02500052) 2007 թվականի հունվարի 1-ին կնքված N 112848821S9300093, N 112740687S9300093, 2011 թվականի դեկտեմբերի 1-ի N 116340433 պայմանագրերում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի, ինտերնետի և բջջային հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 3,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

5) «Ղ-Տելեկոմ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2007 թվականի հունիսի 28-ին կնքված N 056603 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում շարժական կապի ծառայությունների մատուցում` 7,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.

6) «Երևան-Աուդիտ Կոնսալտ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02703411) 2018 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2019 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում հաշվապահական հաշվառման և աուդիտի ծառայությունների մատուցում` 1,950,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

3. «Սուրբ Կամիլլո» բարեգործական հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

        

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան

      

2018 թ. դեկտեմբերի 10

Երևան

     

     

      

Հավելված

ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ.

դեկտեմբերի 10-ի N 402-Ա որոշման

              

«ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  

1.

Ծրագրի նպատակը

Ծրագրի նպատակն է 2019-2021 թթ. եռամյակի ընթացքում ընթացքում կառավարել Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը՝

- մատուցելով անվճար առողջապահական ծառայությունների հիվանդանոցի մանկական և մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունքներում

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ հիվանդանոցի շտապ օգնությունում

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ հիվանդանոցին կից 21 ամբուլատորիաներում

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ Շիրակի մարզի Աշոցքի և Աշոցքի տարածաշրջանի բնակավայրերի նախազորակոչային և զորակոչային տարիքի անձանց

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ մոտավորապես 600/700 ընտանիքների՝ նրանց տրամադրելով նաև մարդասիրական այլ օգնություն

- մատուցելով անվճար առողջապահական ծառայություններ նշված հիվանդանոցի՝ մոտավորապես 140/150 աշխատողներին և նրանց ընտանիքի անդամներին

2.

Ծրագրի բարեգործական

որակման նպատակը

Ծրագրի Բարեգործական որակման նպատակներն ըստ ՀՀ կառավարության 2003 թ. հունվարի 16-ի N 66 որոշման 3-րդ կետի «բ» ենթակետի (օրենքով սահմանված կարգով օգտվել Հայաստանի Հանրապետության հարկերի, տուրքերի, պարտադիր վճարների գծով օրենքով սահմանված արտոնություններից)

3.

Բարեգործը

Ծրագրի գլխավոր ֆինանսավորողը Կամիլլիանների Կրոնական Միաբանությունն է.

Կապրիատե Սան Ջերվազիո/ Բեռգամո 24042

Վիա Վիտտորիո Վենետո, 47

Հեռ.` 0039 02 / 920011

e-mail: pni.segr@gmail.com

Պրո.Զա ՕՆԳ Օնլուս

Միլան 10124

Վիա Ռ.Լեպետիտ, 4

Հեռ.՝ 0039 02 67100990

e-mail: info@fondazioneprosa.it

4.

Ծրագիրը կատարողը

Սույն ծրագիրն իրականացվում է Կամիլլիանների Միաբանության

«ՍՈՒՐԲ ԿԱՄԻԼԼՈ» բարեգործական հիմնադրամի կողմից

Աշոցք, 2801, Շիրակի մարզ

       

Հեռ:՝ 00 374 245 / 21616

          00 374 245 / 21722

Ֆաքս՝ 00 374 245 / 21616

e-mail: redemptorismaterashotsk@yahoo.it

camillians_ashotsk@web.am

 

Հարկային հաշվառման համարը՝ 05806438

5.

Ծրագրի իրականացման

վայրը և բնագավառը

Ծրագիրն իրականացվում է ՀՀ Շիրակի մարզի Աշոցքի շրջանի տարածաշրջանում՝ չբացառելով Շիրակի մարզի և ընդհանրապես, Հայաստանի այլ շրջանները, ինչպես նաև Վրաստանի սահմանամերձ շրջանները, մասնավորապես, Ջավախքի շրջանը:

Բարեգործական ծրագրի բնագավառներն են առողջապահականը և սոցիալականը

6.

Ծրագրի բյուջեն

Ծրագրված նպատակներին հասնելու համար 2019-2021 թթ. եռամսյակի ընթացքում ֆինանսավորումը հասնում է մոտավորապես 1.401.150.000,00 (մեկ միլիարդ չորս հարյուր մեկ միլիոն մեկ հարյուր հիսուն հազար) դրամի, որի մեծ մասը կատարվում է անմիջապես ֆինանսավորողի կողմից Իտալիայում (օրինակ՝ սննդամթերք, դեղորայք, բուժպարագաներ, գրենական պիտույքներ, մաքրության պարագաներ, ապահովագրություններ, բեռնարկղերի ուղարկման ծախսեր և այլն)

7.

Բարեգործություն

ստացողը

Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ Ջավախքի շրջանի բոլոր այն հիվանդները, ովքեր կցանկանան «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով օգտվել «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցի ամբողջական բժշկական ծառայություններից, Հայաստանի Աշոցքի տարածաշրջանի բնակչությունը, որոնք բացի հիվանդանոցի ծառայություններից կարող են օգտվել նաև Աշոցքի շրջակա համայնքներում տեղակայված հիվանդանոցի մշտապես գործող 21 ամբուլատորիաներից,

- Հիմնականում Աշոցքի տարածաշրջանի, ապա նաև Աշոցքի տարածաշրջանից դուրս բնակվող և կարիքավոր համարվող անձինք և ընտանիքները: Վերոհիշյալ խմբի մեջ մտնում են մոտավորապես 600/700 ընտանիք, որոնք մարդասիրական օգնություն են ստանում: Օգնության տրամադրման չափանիշը հիվանդության կամ, ավելի ընդհանրացված, կարիքի առկայությունն է: Անապահով ընտանիքների ցանկերը կազմելիս հիմնադրամը համագործակցել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

8.

Ծրագրի իրականացման

տևողությունը

Ներկայացված ծրագիրն ընդգրկում է 01.01.2019 թ-ից մինչև 31.12.2021 թթ.

9.

Միջոցառումների նկարագրությունը և ժամկետները, անհրաժեշտ ֆինանսական միջոցների ծավալը

«Տիրամայր Նարեկի» հիվանդանոցն ունի ընդհանուր առմամբ 100 մահճակալ՝ տեղաբաշխված չորս ստացիոնար բաժանմունքների (թերապիայի, վիրաբուժության, գինեկոլոգիայի/մանկաբարձության և մանկաբուժության), ինչպես նաև շրջանի գյուղերում տեղակայված 21 բուժական-մանկաբարձական կետեր:

Վերը նշված հիմնադրամի Աշոցքի «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցն ունի մոտավորապես 140-150 աշխատողներ, և անձնակազմի աշխատավարձը 2019 թ-ից 2021 թթ-ի համար նախատեսված է 650.000.000,00 դրամ (վեց հարյուր հիսուն միլիոն դրամ):

Ունենալով այդպիսի կառուցվածք՝ Կամիլլիանների Միաբանության Սուրբ Կամիլլո բարեգործական հիմնադրամն իր առջև դնում է հետևյալ նպատակները՝

       

Ծրագրով առանձին փուլեր նախատեսված չեն: Ծրագրով նախատեսված ժամանակաշրջանում շարունակական հիմունքներով մատուցվելու է անվճար բուժսպասարկում, ինչպես նաև շահառու ճանաչված 600/700 ընտանիքներին բաշխվելու մարդասիրական օգնություն: Վերոհիշյալ նպատակներով նաև ներմուծվելու է մարդասիրական բեռ (տարեկան 350.000 (երեք հարյուր հիսուն հազար) եվրո արժողությամբ), որի մի մասը (դեղորայք, բուժպարագաներ, մաքրության պարագաներ, սարքավորումներ, սննդամթերք և այլն) կօգտագործվի հիվանդանոցում

- Սպիտակեղենի, կտորեղենի համազգեստների պատրաստում, տրամադրում բուժաշխատողներին և մահճակալային պարագաների պատրաստում, լվացում՝ հիվանդանոցի լվացքատանը,

- Անվճար սնունդ` նախաճաշ, ճաշ, ընթրիք ստացիոնար հիվանդներին և հերթապահող բուժաշխատողներին

- Դեղորայքի և բուժպարագաների անվճար տրամադրում հիվանդանոցին կից 21 ամբուլատորիաներում

- Իսկ բեռի մյուս մասը (հագուստեղեն, սննդամթերք և այլն) կբաշխվի կազմակերպությունում գրանցված 600/700 շահառու ընտանիքներին:

10.

Ձեռք բերվող (ներմուծվող) ապրանքների ու ծառայությունների համառոտ նկարագիրը, ծավալները և նախատեսվող գինը

«Տիրամայր Նարեկի» հիվանդանոցն ունի ընդհանուր առմամբ 100 մահճակալ՝ տեղաբաշխված չորս ստացիոնար բաժանմունքների (թերապիայի, վիրաբուժության, գինեկոլոգիայի/մանկաբարձության և մանկաբուժության) ինչպես նաև շրջանի գյուղերում տեղակայված 21 բուժական-մանկաբարձական կետեր:

Ունենալով այդպիսի կառուցվածք՝ Կամիլլիանների Միաբանության Սուրբ Կամիլլո բարեգործական հիմնադրամն իր առջև դնում է հետևյալ նպատակները՝

Ø «Բարեգործության մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածով սահմանված կարգով՝

       

Ø տրամադրել բուժօգնություն, բուժսպասարկում և ստացիոնար բուժում (ներառյալ վիրահատությունները) ցանկացած քաղաքացու համար՝ առանց որևէ խտրականության,

Ø Դեղորայքի, բուժպարագաների, բժշկական սարքավորումների, անեսթետիկ միջոցների և այլնի ձեռքբերում և ներմուծում,

Ø Սննդամթերքի ձեռքբերում և ներմուծում

Ø Մեքենաների և ջեռուցման համար վառելանյութի ձեռքբերում

Ø Էլեկտրաէներգիայի, ջրի/կոյուղու, հեռախոսների վարձավճարների վճարում

Ø Շտապ օգնության և մարդատար մեքենաների ձեռքբերում և ներմուծում
Ներկայացված 2019-2021 թթ. իրականացվող ծրագիրը նախատեսված է շարունակական հիմունքներով, և շարունակությունն է նախորդ տարիների ծրագրերի:

Տվյալ նպատակներին հասնելու համար խնդրատու հիմնադրամին 2019-2021 թթ. եռամսյակում անհրաժեշտ է Հայաստանում կատարել հետևյալ ծախսերը՝ թվերը, բնականաբար, մոտավոր բնույթ ունեն, քանի որ ենթակա են շուկայական տատանումների և սակագների հետագա փոփոխությունների:

1

Էլեկտրաէներգիա

55.000.000,00 դրամ

2

Ջուր և կոյուղի

7.200.000,00

դրամ

3

Հեռախոսակապի և շարժական կապի ծառայությունների (Belline-Աշոցք, Երևան, բջջային, սարքավորումների և աքսեսուարների ձեռքբերում﴿

3.000.000,00

դրամ

4

Բենզին և դիզվառելանյութ շտապ օգնության մեքենաների համար

10.000.000,00

դրամ

5

Գազ կամ դիզվառելանյութ ջեռուցման համար

32.600.000,00

դրամ

6

Դեղորայք և բուժպարագաների ձեռքբերում

55.000.000,00

դրամ

7

Սննդամթերքի ձեռքբերում

65.000.000,00

դրամ

8

Հիվանդանոցին անհրաժեշտ բլանկների տպագրում

3.600.000,00

դրամ

9

ՎիվաՍել շարժական կապի ծառայություն, սարքավորումների և աքսեսուարների ձեռքբերում

7.500.000,00

դրամ

10

Աուդիտորական ծառայություն

1.950.000,00

դրամ

11

Բենզին և դիզվառելանյութ ադմինիստրատիվ մեքենաների համար

4.500.000,00

դրամ

12

Ավտոմեքենաների ընդհանուր սպասարկում/
Ադմինիստրացիա և շտապ օգնության/

4.000.000,00

դրամ

13

Փաստաբանական /իրավագետի/ խորհրդատվություն

1.800.000,00

դրամ

14

Բեռների ներմուծում հագուստեղենի նոր և օգտագործված, դեղորայքի, բուժպարագաների, սննդամթերքի, համակարգիչների, գրենական պիտույքների, մաքրության պարագաների, բուժսարքավորումների, մեկ շտապ օգնության և մեկ մարդատար մեքենաների)

500.000.000,00

դրամ

11.

Ծրագրի իրականացման հետ կապված կազմակերպական ծախսերը

   

 ● Հեռախոսակապի և շարժական կապի ծառայություններ

3.000.000,00

դրամ

  Շարժական հեռախոսակապի ծառայություն

7.500.000,00

դրամ

  Աուդիտորական ծառայություն

1.950.000,00

դրամ

  Բենզին և դիզվառելանյութ վարչական ավտոմեքենաների համար

4.500.000,00

դրամ

 ● Բենզին և դիզվառելանյութ շտապ օգնության ավտոմեքենաների համար

10.000.000,00

դրամ

__________________________________________________________

 ● Ավտոմեքենաների ընդհանուր սպասարկում/ վարչական և շտապ օգնության ավտոմեքենաների համար

4.000.000,00

դրամ

 ● Փաստաբանական /իրավագետի/ խորհրդատվություն

 ● Վարչական մասի աշխատողներ

1.800.000,00   դրամ

26.500.000,00

դրամ

           

Ընդամենը 59.250.000,00 /հիսունինը միլիոն երկու հարյուր հիսուն հազար/ մոտավոր բյուջեի 4,1% :

12.

Համագործակցությունը պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, այլ կազմակերպությունների հետ

Կամիլլիանների Միաբանության Սուրբ Կամիլլո բարեգործական հիմնադրամը համագործակցում է ՀՀ առողջապահության նախարարության, պետական կառավարման այլ ծառայությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման սոցիալական ծառայությունների հետ:

13.

Ծրագրի արդյունավետության նկատմամբ վերահսկողության մեխանիզմների նկարագրությունը

Սույն ծրագրի գործունակության և արդյունավետության նկատմամբ վերահսկողությունն իրականացվում է Կամիլլիանների Միաբանության Սուրբ Կամիլլո բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից:

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով կներկայացվի տեղեկություններ:

Հիմնադրամն անցնում է տարեկան ֆինանսական աուդիտ, որի արդյունքները հրապարակվում են ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

        

Հայաստանի Հանրապետության

առաջին փոխվարչապետի

պաշտոնակատար

Ա. Միրզոյան