Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-1050-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (29.09.2016-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2016.09.28/70(1250) Հոդ.890
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
23.09.2016
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
23.09.2016
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
29.09.2016

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

«ՀԱՎԱՔԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱՊԱՀ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԻՆՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՏՈՒԿ ՏԵԽՆԻԿԱՅԻ ԵՎ ՀԱՏՈՒԿ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄՆԵՐԻ ԱՐՏՈՆՅԱԼ ՊԱՅՄԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՐԿՐՈՐԴ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 7-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով՝ որոշում եմ.

1. Հաստատել 2014 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների իրավապահ մարմինների և հատուկ ծառայությունների զինման համար հատուկ տեխնիկայի և հատուկ միջոցների մատակարարումների արտոնյալ պայմանների մասին» 2007 թվականի հոկտեմբերի 6-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» երկրորդ արձանագրությունը։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2016 թ. սեպտեմբերի 23

Երևան

ՆՀ-1050-Ն