Գլխավոր տեղեկություն
Համար
N 2138-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (21.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2006.01.11/2(457) Հոդ.38
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
24.11.2005
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
10.12.2005
Վավերացնող մարմին
ՀՀ Նախագահ
Վավերացման ամսաթից
21.12.2005
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.01.2006

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 դեկտեմբերի 2005 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

24 նոյեմբերի 2005 թվականի N 2138-Ն

ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԴՐԱՆՑ ԵՆԹԱԿԱ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏԱԺԱՄԱՆԱԿԻ ՍԿԻԶԲԸ ԵՎ ԱՎԱՐՏԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 142-րդ հոդվածի 1-ին մասին, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

(նախաբանը լրաց. 29.11.18 N 1420-Ն)

1. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում աշխատաժամանակի սկիզբը սահմանել ժամը 9.00-ն, իսկ ավարտը` 18-00-ն, աշխատողների հանգստանալու և սնվելու համար ընդմիջման ժամը` 13.00-14.00-ն:

2. Սահմանել, որ`

ա) պետական և տեղական ինքնակառավարման մարմինները, ելնելով իրենց կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իրենց ենթակա կազմակերպությունների գործունեության առանձնահատկություններից, կարող են սահմանել աշխատաժամանակի, հանգստանալու և սնվելու համար տրամադրվող ընդմիջման այլ սկիզբ և ավարտ.

բ) մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը պետական և տեղական ինքնակառավարման մարմինների կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների, իրենց ենթակա կազմակերպությունների համար համապատասխան մարմինների կողմից սահմանված աշխատաժամանակի ռեժիմը պահպանում է ուժը.

գ) ոչ աշխատանքային` տոնական և հիշատակի օրերի նախօրյակին աշխատանքային օրվա տևողությունը կրճատվում է մեկ ժամով։

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:


Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ա. Մարգարյան
   

2005 թ. դեկտեմբերի 10
Երևան