Գլխավոր տեղեկություն
Համար
N 1443-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (21.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.12.20/93(1451) Հոդ.1279
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
13.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
18.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
21.12.2018

 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

13 դեկտեմբերի 2018 թվականի N 1443-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 12-Ի N 268-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 350-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի մարտի 12-ի «Հայաստանի Հանրապետությունից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի համար պետական տուրքի գանձումը կազմակերպություններին պատվիրակելու կարգը հաստատելու մասին» N 268-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները՝

1) որոշման ամբողջ տեքստում «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն» բառերը և դրանց համապատասխան հոլովաձևերը փոխարինել «Քաղաքացիական ավիացիայի կոմիտե» բառերով և դրանց համապատասխան հոլովաձևերով, իսկ «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին» բառերը՝ «Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահին» բառերով.

2) որոշման հավելվածի՝

ա. 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Սույն կարգի 3-րդ կետի 2-րդ, 3-րդ և 4-րդ ենթակետերում նշված ավիափոխադրողները Քաղաքացիական ավիացիայի կոմիտե են ներկայացնում տեղեկություններ իրենց կողմից Հայաստանի Հանրապետությունում օրենքով սահմանված կարգով լիազորված՝ Հայաստանի Հանրապետությունում իրենց շահերը ներկայացնող և Հայաստանի Հանրապետության պետական բյուջե պետական տուրքի գումարների վճարում կատարելու իրավասություն ունեցող հարկային մարմնում որպես հարկ վճարող հաշվառված անձանց մասին:»,

բ. 13-րդ կետը «ընթացքում» բառից հետո լրացնել «էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)» բառերով,

գ. 13.1-ին կետում «փաստաթղթային տեսքով կամ էլեկտրոնային եղանակով («Microsoft Excel» համակարգչային ծրագրի ձևաչափով)» բառերը փոխարինել «Պետական եկամուտների կոմիտեի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով» բառերով, իսկ «կանխիկ գանձման անդորրագրերով մեկնողների» բառերը՝ «պետական տուրք վճարածների» բառերով,

դ. NN 2 և 3 ձևերի առաջին պարբերությունը «անվանումը» բառից հետո լրացնել «, ՀՎՀՀ» բառով,

ե. N 4 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձև N 4

 

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

NN
ը/կ

Ավիա-փոխա-դրողը

Ավիափոխա-դրողի կողմից լիազորված՝ նրա շահերը ներկայացնող և պետական տուրքի գումարների վճարում կատարելու իրավասություն ունեցող անձը

Ամիսը

Փաս-տացի մեկնել են (մարդ)

Գանձվել է պետա-կան տուրք (դրամ)

ՀՀ պե-տական բյուջե փաս-տացի փոխանցվել է պետա-կան տուրք (դրամ)

Լրացվել են արտո-նության հավաս-տագրեր (հատ)

Եվ կամ արտոնու-թյունից օգտվել են (մարդ)

անվանումը

ՀՎՀՀ**

անվանումը

ՀՎՀՀ

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

1.

                   

2.

                   

3.

                   

                   

Պատասխանատու անձ ___________________   ___________________

  (ստորագրությունը) (անունը, ազգանունը)

                ___ ____________ 20__ թ.»,

 

 

զ. N 6 ձևը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ձև N 6

 

 Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության անվանումը կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը

 

Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)

               

Գտնվելու (բնակության) վայրը

 

Հեռախոսահամարը

 

Ներկայացման ամսաթիվը

 

NN
ը/կ

Ավիափոխադրողի անվանումը

Մեկնման ամսաթիվը

Մեկնել են (մարդ)

Արտոնությունից օգտվել են (մարդ)

Պետական

տուրք են վճարել (մարդ)

1

2

3

4

5

6

1.

         

2.

         

3.

         

         

Տեղեկություններ ներկայացնող կազմակերպության

պատասխանատու անձ

(անհատ ձեռնարկատեր

կամ ֆիզիկական անձ) ___________________ ___________________

            

(ստորագրությունը) (անունը, ազգանունը) »:

 

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

 

2018 թ. դեկտեմբերի 18

Երևան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան