ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
14 սեպտեմբերի 2018 թվականի N 1042-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՓԱՍՏԱՑԻ ՑԱՆՎԱԾ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը և 23-րդ հոդվածի 3-րդ մասը, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելվածի 7-րդ մասը՝ վարելահողերի օգտագործման արդյունավետության բարձրացման և աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքերի ավելացման համար պետական աջակցություն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման NN 5 և 11 հավելվածներում կատարել փոփոխություններ և լրացումներ՝ համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից 2018 թվականին հատկացնել 182160.0 հազ. դրամ՝ բյուջետային ծախսերի «Այլ նպաստներ բյուջեից» տնտեսագիտական դասակարգման հոդվածով։
(2-րդ կետը փոփ. 27.12.18 N 1546-Ն)
3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված միջոցները տրամադրել Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշմամբ հաստատված սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի հողօգտագործողներին՝ փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար որպես պետական աջակցություն։
4. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշման 3-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով աշնանացան հացահատիկային մշակաբույսերի փաստացի ցանված յուրաքանչյուր հեկտարի հաշվով 60000 դրամ անհատույց տրամադրել գյուղատնտեսությամբ զբաղվող ֆիզիկական անձանց` սեփականության կամ համայնքային հողերի վարձակալության իրավունքը հաստատող փաստաթղթի հիման վրա, իսկ հողօգտագործողի կողմից տվյալ հողատարածքի փաստացի օգտագործման դեպքում՝ համայնքի ղեկավարի կողմից տրված համապատասխան տեղեկանքի հիման վրա։
(4-րդ կետը լրաց. 29.11.18 N 1351-Ն)
5. Յուրաքանչյուր հողօգտագործողի պետական աջակցությունը տրամադրել առավելագույնը 7 հեկտար հողատարածքի վրա կատարված փաստացի աշնանացանի համար։
6. Պետական աջակցության օբյեկտ չհամարել տնամերձ հողատարածքները:
7. Հաստատել փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունների համար պետական աջակցության տրամադրման կարգը՝ համաձայն N 3 հավելվածի:
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ աջակցության համար նախատեսված գումարների տրամադրման նպատակով կնքել պայմանագիր «Հայփոստ» փակ բաժնետիրական ընկերության հետ:
9. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
|
-Ն որոշման |
(հավելվածը փոփ. 27.12.18 N 1546-Ն)
-Ն որոշման |
Հավելված N 3 ՀՀ կառավարության 2018 թվականի սեպտեմբերի 14-ի N 1042 -Ն որոշման |
Կ Ա Ր Գ
ՓԱՍՏԱՑԻ ՑԱՆՎԱԾ ԱՇՆԱՆԱՑԱՆ ՀԱՑԱՀԱՏԻԿԱՅԻՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ՑԱՆՔԱՏԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ 37 բնակավայրերի գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցության տրամադրման գործընթացի հետ կապված հարաբերությունները:
II. ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՏԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
2. Գյուղատնտեսական հողօգտագործողներին պետական աջակցություն տրամադրվում է համայնքի ղեկավարի կողմից ներկայացված՝ սույն կարգի ձևի տեղեկանքի հիման վրա:
3. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկանքը համայնքի ղեկավարի կողմից համապատասխան մարզպետարան է ներկայացվում մինչև աջակցության տրամադրման տարվա նոյեմբերի 26-ը:
(3-րդ կետը փոփ. 29.11.18 N 1351-Ն)
4. Սույն կարգի 2-րդ կետով նախատեսված տեղեկանքը հաստատվում է համապատասխան մարզպետի կողմից և մինչև աջակցության տրամադրման տարվա նոյեմբերի 28-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
(4-րդ կետը փոփ. 29.11.18 N 1351-Ն)
5. Պետական աջակցության գումարների տրամադրումից առաջ, մինչև պետական աջակցության տրամադրման տարվա դեկտեմբերի 5-ը, Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարարության ու համապատասխան մարզպետարանի կողմից ձևի տեղեկանքով ներկայացված հողօգտագործողների թվի 3 տոկոսի չափով իրականացվում է ընտրանքային մոնիթորինգ:
(5-րդ կետը փոփ. 29.11.18 N 1351-Ն)
6. Համայնքի պետական աջակցություն ստացող գյուղատնտեսական հողօգտագործողների ընդհանուր թվի 3 տոկոսը գերազանցող թվով գյուղատնտեսական հողօգտագործողների կողմից փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի զբաղեցրած տարածքներից ավելի տարածքի մասին տեղեկատվություն ներկայացնելու փաստը հիմք է համայնքին պետական աջակցության գումար չտրամադրելու համար:
(6-րդ կետը փոփ. 29.11.18 N 1351-Ն)
7. Մոնիթորինգի արդյունքների հիման վրա, ըստ անհրաժեշտության, ձևի տեղեկանքում համապատասխան մարզպետարանի կողմից կատարվում են ուղղումներ, և ուղղված ու մարզպետի կողմից հաստատված տարբերակը մինչև 2018 թվականի դեկտեմբերի 7-ը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարություն:
(7-րդ կետը փոփ. 29.11.18 N 1351-Ն)
8. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության կողմից 2018 թվականի դեկտեմբերի 10-ից ձևի տեղեկանքի հիման վրա իրականացվում են պետական աջակցության գումարների վճարումները՝ մինչև 2018 թվականի դեկտեմբերի 20-ը:
(8-րդ կետը փոփ. 29.11.18 N 1351-Ն)
9. Համապատասխան մարզպետարանները և տեղական ինքնակառավարման մարմիններն ապահովում են պետական աջակցության գումարների տրամադրման կարգի և դրա իրականացման գործընթացների հանրային իրազեկումը:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Ձև Հաստատում եմ ՀՀ ------------------------- մարզպետ ----------------- ----- ------------------ ----- ------------------- 2018 թ. |
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
2018 թվականին ՀՀ _______________ մարզի ___________ համայնքի ____________ բնակավայրի փաստացի ցանված աշնանացան հացահատիկային մշակաբույսերի (մինչև 7.0 հեկտար՝ բացառությամբ տնամերձի) համար հատկացվող աջակցության մասին
NN |
Հողօգտա-գործողի |
Անձնագրի տվյալները (սերիան, համարը, տրված է) |
Սեփա-կանության կամ վարձա-կալության իրավունքի վկայականի, կամ համայնքի ղեկավարի կողմից տրված համապա-տասխան տեղեկանքի համարը |
Աշնա-նացան ցորենը |
Աշնա-նացան գարին |
Ընդամենը` աշնանացան հացահա-տիկային մշակա-բույսերի ցանքա-տարածու-թյունները |
Նախա-տեսված պետական աջակցության գումարը |
Հողօգտա-գործողի ստորա-գրությունը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
6 |
7 |
8 | |
1. |
||||||||
2. |
||||||||
3. |
||||||||
Ընդամենը |
X |
X |
X |
Համայնքի ղեկավար |
_____________________ (ստորագրությունը) |
__________________________________ (ազգանունը, անունը, հայրանունը) |
Կ.Տ.
______ __________________________ 2018 թ.
(ձևը լրաց. 29.11.18 N 1351-Ն)
(հավելվածը լրաց., փոփ. 29.11.18 N 1351-Ն)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2018, N 1546-Ն | 14.02.2019, N 1042-Ն | |
29.11.2018, N 1351-Ն | 13.12.2018, N 1042-Ն |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|