ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 դեկտեմբերի 2018 թվականի N 1547-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետությունում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման և դրսևորած բարձր պատասխանատվության համար դրամական պարգևատրմամբ խրախուսելու նպատակով հատկացնել 23,510.2 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Աշխատողների աշխատավարձեր և հավելավճարներ» հոդվածով)՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխ վարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1547-Ա որոշման |
Ց Ա Ն Կ
Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին հատկացվող գումարները՝ ըստ մարմինների
Մարմնի անվանումը |
Հատկացվող գումարի չափը |
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ |
1,299.6 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն |
233.5 |
ՀՀ առողջապահության նախարարություն |
310.9 |
ՀՀ արտաքին գործերի նախարարություն |
3,852.0 |
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն |
321.4 |
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն |
264.6 |
ՀՀ դատախազություն |
331.4 |
ՀՀ ոստիկանություն |
10,716.7 |
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն |
496.0 |
ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայություն |
5,684.1 |
Հայաստանի Հանրապետության առաջին փոխ վարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
27.12.2018, N 1546-Ն | 14.02.2019, N 1547-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|