Basic information
Number
N 1384-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (28.10.2004-մինչ օրս)
Status
Գործում է
Source
ՀՀՊՏ 2004.10.27/57(356) Հոդ.1189
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
07.10.2004
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
08.10.2004
Ratification organisation
ՀՀ Նախագահ
Ratification date
14.10.2004
Effective date
28.10.2004

«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
14 հոկտեմբերի 2004 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

7 հոկտեմբերի 2004 թվականի N 1384-Ա

 

ՀՈՂԱՄԱՍ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 75-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Երևանի քաղաքապետին մշակութային կենտրոն կառուցելու նպատակով «Հրանտ Մաթևոսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին Պուշկինի անվան զբոսայգուն հարող տարածքից անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել 600 քառ. մետր մակերես ունեցող հողամաս:

2. Երևանի քաղաքապետին` մեկամսյա ժամկետում ճշտել նշված հողամասի սահմանները և կատարել անհրաժեշտ ձևակերպումներ:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության վարչապետ

Ա. Մարգարյան


2004 թ. հոկտեմբերի 8
Երևան