Basic information
Number
N 229-Ա
Type
Որոշում
Act type
Հիմնական ակտ (20.03.2019-մինչ օրս)
Status
Գործում է
Source
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Enactment organisation
ՀՀ կառավարություն
Enactment date
14.03.2019
Signing organisation
ՀՀ վարչապետ
Signing date
19.03.2019
Effective date
20.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

    

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

14 մարտի 2019 թվականի N 229-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 7-Ի N 1634-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 7-ի «Պետական գույքն օտարելու մասին» N 1634-Ա որոշման 3-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2) չորս տարվա ընթացքում իրականացնել 5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի ներդրում՝ առաջին երեք տարում՝ 3 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, իսկ չորրորդ տարում՝ 2 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ` ստեղծելով 350-450 աշխատատեղ.»:

2. Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում «Դամալա Գրուպ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ կնքել 2018 թվականի մարտի 12-ին կնքված թիվ 833-Օ պայմանագրում սույն որոշումից բխող փոփոխություններ կատարելու մասին համաձայնագիր` դրանում նախատեսելով, որ համաձայնագրի նոտարական վավերացման հետ կապված ծախսերը ենթակա են իրականացման՝ ընկերության միջոցների հաշվին։

      

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Ն. Փաշինյան

      

2019 թ. մարտի 19

Երևան

Change History
Changing Act Corresponding incorporation
Changed acts
Changing Act Corresponding incorporation