ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
28 դեկտեմբերի 2018 թվականի N 1685-Ա
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 10-ի N 786-Ն որոշման 3-րդ կետը՝
Հաստատել ընտանիքում բռնության կանխարգելման խորհրդի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
2018 թ. դեկտեմբերի 28 Երևան |
Հավելված ՀՀ վարչապետի 2018 թ.դեկտեմբերի 28-ի N 1685-Ա որոշման |
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ԽՈՐՀՐԴԻ
Ա. Մանուկյան |
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ (խորհրդի նախագահ) | |
Գ. Ավագյան |
- ՀՀ առողջապահության նախարարություն աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման վարչության մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ | |
Գ. Հովակիմյան |
- ՀՀ արդարադատության նախարարություն «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի վերականգնողական ծրագրերի իրականացման հարցերով տնօրենի տեղակալ | |
Ա. Մուրադյան |
- ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության գլխավոր մասնագետ | |
Ա. Բարսեղյան |
- ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության աշխատակազմի վարչական վերահսկողության և համայնքային ծառայության հարցերի վարչության համայնքային ծառայության հարցերի բաժնի պետ | |
Ն. Դուրյան |
- ՀՀ ոստիկանության ՔՀԳՎ 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ | |
Դ. Թումասյան |
- ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի իրավական ապահովման և վիճակագրության վարչության պետ (համաձայնությամբ) | |
Շ. Իսրայելյան |
- ՀՀ գլխավոր դատախազության մինչդատական քրեական վարույթի օրինականության նկատմամբ վերահսկողության վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ) | |
Լ. Սարգսյան |
- ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հետազոտական և կրթական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ) | |
Ս. Վարդանյան |
- «Կանանց իրավունքների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Լ. Ահարոնյան |
- «Կանանց ռեսուրսային կենտրոն» հասարակական կազմակերպության համանախագահ (համաձայնությամբ) | |
Տ. Կարապետյան |
- «Հայաստանի սոցիալական աշխատողների ասոցիացիա» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող (համաձայնությամբ) | |
Ա. Դանոյան |
- «Սոցիալական արդարություն» հասարակական կազմակերպության սոցիալական աշխատող (համաձայնությամբ) | |
Ք. Սարգսյան |
- «Մարդկային զարգացման միջազգային կենտրոն» հասարակական կազմակերպության վերապատրաստման և կարողությունների զարգացման բաժնի գլխավոր մասնագետ (համաձայնությամբ) | |
Տ. Աղաբեկյան |
- «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության ծրագրերի ղեկավար (համաձայնությամբ) | |
Կ. Դավթյան |
- «Կանանց իրավունքների տուն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Ռ. Արզումանյան |
- «Հույսի կամուրջ» երեխաների և երիտասարդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպության Դիլիջանի մասնաճյուղի տնօրեն (համաձայնությամբ) | |
Ն. Պետրոսյան |
- «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի սոցիալական աշխատող | |
Մ. Դավթյան |
- «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» հիմնադրամի սոցիալական աշխատող | |
Ա. Կարապետյան |
- «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի իրավախորհրդատու | |
Ս. Ղալթախչյան |
- «Երևանի աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն | |
Լ. Պետրոսյան |
- «Գյումրի քաղաքի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն | |
Տ. Ավետիսյան |
- «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ -ի սոցիալական աշխատող | |
Մ. Մաթոսյան |
- «Կանանց աջակցման կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ) | |
Լ. Սարգսյան |
- «Լայթհաուս» բարեգործական հիմնադրամի ծրագրի պատասխանատու ղեկավար (համաձայնությամբ) |
Հայաստանի Հանրապետության |
Ն. Փաշինյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
01.02.2021, N 80-Ա | 02.02.2021, N 1685-Ա | |
13.08.2019, N 1110-Ա | 14.08.2019, N 1685-Ա |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|