Գլխավոր տեղեկություն
Համար
ՆՀ-11-Ն
Տիպ
Հրամանագիր
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.01.2017-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2017.02.15/10(1285) Հոդ.77
Ընդունող մարմին
ՀՀ Նախագահ
Ընդունման ամսաթիվ
18.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
18.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.01.2017

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

 

Հ Ր Ա Մ Ա Ն Ա Գ Ի Ր Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 31-Ի ՆՀ-163-Ն ՀՐԱՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ որոշում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 2006 թվականի հուլիսի 31-ի «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովների կազմավորման և գործունեության կարգը սահմանելու մասին» ՆՀ-163-Ն հրամանագրի 2-րդ կետով հաստատված՝

1) «Գորիս», «Մեղրի», «Երևան-Կենտրոն» և «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական (համաձայնությամբ)» բառերը փոխարինել «Հրաչյա ՊԱԼՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ (համաձայնությամբ)» բառերով.

2) «Աբովյան», «Նուբարաշեն», «Վարդաշեն» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդական (համաձայնությամբ)» և «Էլդա ԳՐԻՆ Երևանի պետական համալսարանի հոգեբանության տեսության և պատմության ամբիոնի դասախոս (համաձայնությամբ)» բառերը համապատասխանաբար փոխարինել «Արմեն ՄԱՇԻՆՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի տեղակալ (համաձայնությամբ)» և «Տիգրան ՍԻՄՈՆՅԱՆ Երևանի պետական համալսարանի քրեական իրավունքի ամբիոնի դոցենտ (համաձայնությամբ)» բառերով.

3) «Սևան», «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները սպասարկող հանձնաժողովի կազմում «Վահան ՊՈՂՈՍՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ», «Մնացական ՄԱՐՈՒՔՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ» և «Ռուբեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման խմբի բաժնի պետ (համաձայնությամբ)» բառերը համապատասխանաբար փոխարինել «Տիգրան ՍԱՀԱԿՅԱՆ Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի տեղակալ», «Միքայել ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության պետ» և «Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ղեկավար (համաձայնությամբ)» բառերով։

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Ս. Սարգսյան

 

2017 թ. հունվարի 18

Երևան
ՆՀ-11-Ն

 

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան