Գլխավոր տեղեկություն
Համար
N 643-Ն
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (14.02.2019-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀՊՏ 2018.06.20/48(1406) Հոդ.742
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
01.06.2018
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
12.06.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
30.06.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

1 հունիսի 2018 թվականի N 643-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ԱՆՏԱՌԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 1717-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը լրաց. 13.12.18 N 1510-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 3-րդ մասը և 19-րդ հոդվածի 3-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1717-Ն որոշման մեջ կատարել փոփոխություններ ու լրացումներ` համաձայն NN 1, 2, 3, 4, 5 և 6 հավելվածների:

2. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին անտառային կոմիտեին հատկացնել՝

1) կոմիտեի պահպանման ծախսերի ապահովման նպատակով 77660.9 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 25953.2 հազ. դրամ, ինն ամսում 84853.5 հազ. դրամ՝ համաձայն N 3 հավելվածի.

2) կոմիտեին պատկանող Երևան քաղաքի Արմենակյան փողոցի N 129 վարչական շենքի 2-րդ և 3-րդ հարկերի կապիտալ վերանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման նպատակով 588.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 588.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.

3) «Անտառաշինություն և անտառկառավարման պլանների կազմում» ծրագրի իրականացման նպատակով 318000.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 45428.6 հազ. դրամ, ինն ամսում 181714.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Նախագծահետազոտական ծախսեր» հոդվածով.

4) «Անտառների հաշվառում և գույքագրում» ծրագրի իրականացման նպատակով 200520.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 28645.7 հազ. դրամ, ինն ամսում 114583.0 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով.

5) «Կադաստրի վարում» ծրագրի իրականացման նպատակով 29992.0 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 5142.9 հազ. դրամ, ինն ամսում 20571.4 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ ծախսեր» հոդվածով.

6) անտառային տարածքների պահպանության նպատակով 828868.6 հազ. դրամ, այդ թվում՝ առաջին կիսամյակում 242128.7 հազ. դրամ, ինն ամսում 440873.2 հազ. դրամ` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով՝ «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպությանը հատկացնելու նպատակով։

(2-րդ կետը փոփ. 13.12.18 N 1510-Ն, 20.12.18 N 15.05-Ն)

2.1. Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը հատկացնել 50000.0 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Պարգևատրումներ, դրամական խրախուսումներ և հատուկ վճարներ» հոդվածով):

(2.1-ին կետը լրաց. 13.12.18 N 1510-Ն)

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Ն. Փաշինյան

 

2018 թ. հունիսի 12

Երևան

 

 

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 1-ի N 643-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 1-ի N 643-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 1-ի N 643-Ն որոշման

(հավելվածը խմբ. 13.12.18 N 1510-Ն, 20.12.18 N 1505-Ն, 27.12.18 N 1546-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 4
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 1-ի N 643-Ն որոշման

(հավելվածը խմբ. 13.12.18 N 1510-Ն, 20.12.18 N 1505-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 5
ՀՀ կառավարության 2018 թվականի
հունիսի 1-ի N 643-Ն որոշման

(հավելվածը խմբ. 13.12.18 N 1510-Ն, 20.12.18 N 1505-Ն)

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան

 

Հավելված N 6

ՀՀ կառավարության 2018 թվականի

հունիսի 1-ի N 643-Ն որոշման

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետի աշխատակազմի
ղեկավար

Է. Աղաջանյան