ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2018 թվականի |
թիվ 226-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ-150» ՈՍԿԵ ՀՈՒՇԱԴՐԱՄԸ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ԵՎ ԴՐԱ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «է» կետը և 40-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. 2019 թվականի փետրվարի 12-ից շրջանառության մեջ դնել «Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամը:
2. Հաստատել սույն որոշման 1-ին կետով սահմանված հուշադրամի նկարագրությունը, որը էսքիզների հետ միասին ներկայացված է սույն որոշման Հավելվածում (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2018 թ. դեկտեմբերի 27 Երևան |
Հավելված Հաստատված է ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2018 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 226-Ն որոշմամբ |
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամի
Հուշադրամի դիմերեսին պատկերված է հատված` Հ. Թումանյանի «Ախթամար» պոեմից բացված գրքի ֆոնին և դրվագ` պոեմի նկարազարդումից (գործ՝ Մ. Աբեղյանի): Ստորին կենտրոնական հատվածում անվանական արժեքի մակագրությունն է` «10000 ԴՐԱՄ»: Աջ և ձախ կողմերում «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ» ուղղահայաց մակագրությունն է և թողարկման տարեթիվը՝ «2019»:
Հուշադրամի դարձերեսին Հ. Թումանյանի դիմանկարն է և ստորագրությունը: Ձախ մասում գրողի ծննդյան և մահվան տարեթվերն են՝ «1869» և «1923»: Մակագրություններն են՝ «ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆ» և «HOVHANNES TUMANYAN»:
Տեխնիկական չափանիշները
Անվանական արժեքը |
10000 դրամ |
Մետաղը/հարգը |
ոսկի 9000 |
Տրամագիծը |
22,0 մմ |
Քաշը |
8,6 գ |
Որակը |
պրուֆ |
Դրամաշուրթը |
ատամնավոր |
Քանակը |
500 հատ |
Էսքիզների հեղինակն է՝ Վարդան Վարդանյանը:
Հատվել է Լիտվայի դրամահատարանում:
«Հովհաննես Թումանյան-150» ոսկե հուշադրամի դիմերեսի և դարձերեսի էսքիզները