ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ
ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 դեկտեմբերի 2018 թվականի N 440-Լ
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ԵՎ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հանրային ծառայության մասին» օրենքի 55-րդ հոդվածին համապատասխան՝
Սահմանել անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցման ժամանակացույցը և կարգը՝ համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
2018 թ. դեկտեմբերի 12 Երևան |
Հավելված ՀՀ առաջին փոխվարչապետի 2018 թ. դեկտեմբերի 12-ի N 440-Լ որոշման |
Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց ԵՎ Կ Ա Ր Գ
ԱՆՁՆԱԿԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՄԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ
ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՆՑՄԱՆ
1. Սույն հավելվածով կանոնակարգվում են անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի անցման հետ կապված հարաբերությունները:
2. Անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգում մուտքագրվում և ներբեռնվում են «Հանրային ծառայության մասին» օրենքով նախատեսված հանրային պաշտոն և հանրային ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց (այսուհետ՝ աշխատողներ)՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված տեղեկությունները և փաստաթղթերը (այսուհետ՝ տվյալներ):
3. Անձնական գործերի վարման էլեկտրոնային համակարգի գործարկումից հետո Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակը (այսուհետ՝ քաղաքացիական ծառայության գրասենյակ) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին (այսուհետ՝ համապատասխան մարմիններ) տեղեկացնում է դրա մասին՝ առաջարկելով էլեկտրոնային համակարգ մուտք գործելու համար օգտվողի անուն և գաղտնաբառ ստանալու համար ներկայացնել անձնակազմի կառավարման ստորաբաժանման այն աշխատողների տվյալները, ովքեր պետք է իրականացնեն տվյալների մուտքագրում էլեկտրոնային համակարգում:
4. Տեղեկացումն ստանալուց հետո համապատասխան մարմինները հինգ աշխատանքային օրվա ընթացքում համապատասխան գրություն են ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ ներկայացնելով անձնակազմի կառավարման ստորաբաժանման այն աշխատողների ցանկը, ովքեր պետք է իրականացնեն տվյալների՝ էլեկտրոնային համակարգում մուտքագրելու աշխատանքները՝ նշելով այդ աշխատողների մասին հետևյալ տվյալները՝
1) անունը, ազգանունը, հայրանունը, նույնականացման քարտի տվյալները (համարը, տալու ամսաթիվը, ում կողմից է տրվել).
2) պաշտոնը.
3) հեռախոսահամարը, էլեկտրոնային փոստի հասցեն:
5. Համապատասխան մարմնի՝ սույն հավելվածի 4-րդ կետում նշված գրությունը ստանալուց հետո քաղաքացիական ծառայության գրասենյակն էլեկտրոնային համակարգում այդ մարմնի համար ստեղծում է առանձին տիրույթ, համապատասխան մարմնի ներկայացրած ցուցակում նշված անձանց տրամադրում է օգտվողի անունը և գաղտնաբառը՝ տիրույթ մուտք գործելու համար և դրա մասին տեղեկացնում է համապատասխան մարմնին:
6. Քաղաքացիական ծառայության գրասենյակից ստանալով էլեկտրոնային համակարգի համապատասխան տիրույթ մուտք գործելու համար անհրաժեշտ օգտվողի անունը և գաղտնաբառը՝ համապատասխան մարմինները չորս ամսվա ընթացքում, իսկ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը՝ վեց ամսվա ընթացքում, էլեկտրոնային համակարգում մուտքագրում են սույն հավելվածի 5-րդ կետով նախատեսված օգտվողի անունը և գաղտնաբառն ստանալու պահին տվյալ մարմնում աշխատողների տվյալները: Սույն հավելվածի համաձայն տվյալ մարմնում աշխատող են համարվում բոլոր աշխատողները, անկախ այն հանգամանքից, թե որ մարմինը կամ պաշտոնատար անձն է նշված անձանց նշանակել համապատասխան պաշտոններում:
7. Սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո մուտքն էլեկտրոնային համակարգ ինքնաշխատ եղանակով արգելափակվում է:
8. Եթե սույն հավելվածի 6-րդ կետով նախատեսված ժամկետն ավարտվելուց հետո որևէ պատճառով համապատասխան մարմնի կողմից չի իրականացվել տվյալների մուտքագրում էլեկտրոնային համակարգում կամ տվյալներն էլեկտրոնային համակարգում թերի են լրացվել, ապա համապատասխան մարմինը գրություն է ներկայացնում քաղաքացիական ծառայության գրասենյակ՝ ներկայացնելով անձնակազմի կառավարման ստորաբաժանման այն աշխատողի տվյալները, ով պետք է իրականացնի տվյալների՝ էլեկտրոնային համակարգում մուտքագրելու կամ շտկելու աշխատանքները:
9. Համապատասխան գրությունն ստանալուց հետո քաղաքացիական ծառայության գրասենյակը ժամանակավորապես վերացնում է էլեկտրոնային համակարգ մուտք գործելու արգելափակումը և համապատասխան մարմնին տրամադրում տասն աշխատանքային օր՝ տվյալներն էլեկտրոնային համակարգում մուտքագրելու համար:
10. Քաղաքացիական ծառայության գրասենյակի սահմանած ժամկետն ավարտվելուց հետո մուտքն էլեկտրոնային համակարգ ինքնաշխատ եղանակով արգելափակվում է:
Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետիպաշտոնակատար |
Ա. Միրզոյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|