ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 մարտի 2019 թվականի N 274-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 23-Ի N 427-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով`
Հայաստանի Հանրապետության վարչապետի 2016 թվականի մայիսի 23-ի «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի վթարի հետևանքների վերացման աշխատանքների մասնակիցների կարգավիճակի հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու և դրա կազմը հաստատելու մասին» N 427-Ա որոշման հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան | 
| 
 
 2019 թ. մարտի 19 Երևան  | 
| 
 Հավելված ՀՀ վարչապետի 2019 թվականիմարտի 19-ի N 274-Ա որոշման 
 «Հավելված ՀՀ վարչապետի 2016 թվականի մայիսի 23-ի N 427-Ա որոշման  | 
Կ Ա Զ Մ
ՉԵՌՆՈԲԻԼԻ ԱՏՈՄԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱԿԱՅԱՆԻ ՎԹԱՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
| 
 Սմբատ Սաիյան  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (հանձնաժողովի նախագահ)  | 
| Արմեն Ավթանդիլյան | 
 ՀՀ զինվորական կոմիսարի տեղակալ (համաձայնությամբ)  | 
| 
 Դավիթ Զարգարյան  | 
 ՀՀ զինվորական կոմիսարիատի զորահավաքային բաժնի պահեստազորի զինվորների և սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ (համաձայնությամբ)  | 
| 
 Արթուր Կեսոյան  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների և տարեցների հիմնահարցերի վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)  | 
| 
 Կարապետ Կարապետյան  | 
 ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության տեխնածին վթարների բաժնի պետ, փրկարար ծառայության գնդապետ  | 
| 
 Բելլա Հովհաննիսյան  | 
 ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության վերափորձաքննության բաժնի պետի պաշտոնակատար  | 
| 
 Հովիկ Բալյան  | 
 ՀՀ առողջապահության նախարարության բժշկական օգնության քաղաքականության վարչության հիվանդանոցային բժշկական օգնության քաղաքականության բաժնի բժիշկ-հանրային առողջության մասնագետ  | 
| 
 Գևորգ Վարդանյան  | 
 «Չեռնոբիլ միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ):»:  | 
| 
 Հայաստանի Հանրապետության  | 
Ն. Փաշինյան |