ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
24 դեկտեմբերի 2018 թ. |
թիվ 221-Ն |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/05 ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ԹԻՎ 256-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Նպատակ ունենալով սահմանել ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգն ու մասնագիտական համապատասխանության չափանիշները,
հիմք ընդունելով «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 4-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները» Կանոնակարգ 6/05-ը՝ համաձայն Հավելվածի (այսուհետ՝ Կանոնակարգ 6/05):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
3. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2017 թվականի նոյեմբերի 14-ի «Ապահովված հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի որակավորման կարգը և մասնագիտական համապատասխանության չափանիշները սահմանելու մասին» թիվ 256-Ն որոշումը։
Հայաստանի Հանրապետության |
Ա. Ջավադյան |
2018 թ. դեկտեմբերի 27 Երևան |
|
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 221-Ն որոշման
ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 6/05
ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
ԳԼՈՒԽ 1
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն կանոնակարգը սահմանում է ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի (այսուհետ՝ հսկող) որակավորման կարգն ու մասնագիտական համապատասխանության չափանիշները, որակավորման վկայականի տրամադրման կարգն ու պայմանները։
2. Սույն կանոնակարգով սահմանված դիմումները և կից փաստաթղթերը Կենտրոնական բանկ են ներկայացվում էլեկտրոնային՝ Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով։
3. Ոչ հայերեն փաստաթղթերը ներկայացվում են իրավասու մարմնի կողմից հաստատված կամ նոտարական կարգով վավերացված հայերեն թարգմանության հետ, ընդ որում հայերեն և ոչ հայերեն փաստաթղթերի միջև հակասության կամ անհամապատասխանության դեպքում առաջնությունը տրվում է հայերեն տարբերակին:
4. Սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը, ինչպես նաև ի լրումն ներկայացվող փաստաթղթերն ու տեղեկությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում կից միջնորդագրերով (դիմումներով)՝ ստորագրված կառավարման իրավասու մարմնի կողմից: Ընդ որում, սույն կանոնակարգով սահմանված փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով Կենտրոնական բանկ ներկայացնելու դեպքում դրանք պետք է ներկայացվեն «Փի-ԴԻ-Էֆ» ֆորմատով, իսկ ֆայլի անվանումը պետք է ունենա հետևյալ կառուցվածքը.
Դիմող ընկերության անվանումը |
գծիկ |
Փաստաթղթի տեսակը |
գծիկ |
Փաստաթղթի բովանդակությունը (12 նիշի սահմաններում) |
գծիկ |
ամսաթիվ` օօաատտ ֆորմատով |
կետ |
ֆայլի ընդլայնումը |
օրինակ
ԱԲԳ |
_ |
դիմում |
_ |
Որակ. վկ. տրամադրում |
_ |
250918 |
. |
pdf |
5. Եթե հսկողն իրավաբանական անձ է, ապա սույն կանոնակարգով սահմանված որակավորման վկայականը տրվում է իրավաբանական անձի՝ սույն կանոնակարգի 2-րդ գլխով նախատեսված պահանջներից առնվազն մեկին բավարարող համապատասխան աշխատակցին։
ԳԼՈՒԽ 2
ՀՍԿՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ
6. Հսկողը պետք է բավարարի որակավորման հետևյալ պահանջներից առնվազն մեկին.
1) Էյ-Սի-Սի-Էյ (ACCA) որակավորման F1-F9 մակարդակներ,
2) Սի-Այ-Էյ (CIA) որակավորման երկու մակարդակ,
3) Սի-Էֆ-Էյ (CFA) որակավորման երկու մակարդակ,
4) Սի-Այ-Էս-Էյ (CISA) որակավորում:
ԳԼՈՒԽ 3
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԿՈՂՄԻՑ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ
7. Հսկողին որակավորման վկայական տրամադրելու համար ապահովված հիպոտեկային պարտատոմսեր թողարկողը (այսուհետ՝ թողարկող) Կենտրոնական բանկ է ներկայացնում՝
1) դիմում-տեղեկանք՝ համաձայն սույն կանոնակարգի Հավելված 1-ի,
2) սույն կանոնակարգի 6-րդ կետով նախատեսված պահանջներից առնվազն մեկին բավարարելը հավաստող փաստաթղթեր։
8. Սույն կանոնակարգի Հավելված 2-ով նախատեսված որակավորման վկայականը Կենտրոնական բանկն էլեկտրոնային եղանակով տրամադրում է սույն կանոնակարգի 7-րդ կետով նախատեսված փաստաթղթերը ստանալուց տասն աշխատանքային օրվա ընթացքում:
9. Կենտրոնական բանկի կողմից որակավորման վկայականը սույն կանոնակարգի 8-րդ կետով սահմանված ժամկետներում էլեկտրոնային փոստին (փոստերին) չստանալու դեպքում թողարկողը կարող է դիմել Կենտրոնական բանկ` ներկայացնելով գրավոր դիմում` նշելով այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով ցանկանում է ստանալ որակավորման վկայականը: Դիմումն ստանալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում որակավորման վկայականը էլեկտրոնային տարբերակով կրկին տրամադրվում է` ուղարկելով դիմումում նշված էլեկտրոնային փոստի հասցեին:
10. Կենտրոնական բանկը կարող է մերժել հսկողի որակավորման վկայականի տրամադրումը, եթե հսկողի որակավորման վկայական ստանալու համար դիմած անձը նախորդ երեք տարիների ընթացքում զրկվել է Կենտրոնական բանկի կողմից տրամադրված որևէ որակավորման վկայականից:
11. Սույն կանոնակարգի համաձայն Կենտրոնական բանկ ներկայացված փաստաթղթերում ոչ էական թերությունների (վրիպակներ, ոչ իրավաբանական անճշտություններ, թվաբանական սխալներ և/կամ նման այլ բացթողումներ) առկայության դեպքում թերությունների մասին Կենտրոնական բանկը տեղեկացնում է թողարկողին և Կենտրոնական բանկի կողմից համապատասխան որոշումը կայացվում է այդ թերությունները վերացնելուց հետո: Այդ դեպքում համապատասխան դիմումը ներկայացված է համարվում փոփոխված տեղեկությունները և փաստաթղթերը Կենտրոնական բանկ ներկայացնելու պահից: Փաստաթղթերի կրկին թերի ներկայացումը կարող է հիմք հանդիսանալ դիմումի մերժման համար:
ՀԱՎԵԼՎԱԾ 1
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 221-Ն որոշման Հավելվածի
ԴԻՄՈՒՄ-ՏԵՂԵԿԱՆՔ
ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ ՍՏԱՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ
Հայաստանի Հանրապետության
Կենտրոնական բանկի նախագահ
____________________________-ին
Հարգելի _________________________________
Խնդրում եմ __________________________________________________________________ տրամադրել
(հսկողի թեկնածուի անունը, ազգանունը)
որակավորման վկայական:
Ստորև ներկայացվում է հսկողի թեկնածուի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները. | |
1. Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի թողարկողի վերաբերյալ տվյալները (այստեղ նշվում են այն կազմակերպության տվյալները, որի հսկող դուք պետք է հանդիսանաք) 1.1 Ֆինանսական կազմակերպության անվանումը և կոդը 1.2 Ֆինանսական կազմակերպության տեսակ o բանկ o օտարերկրյա բանկի մասնաճյուղ o վարկային կազմակերպություն | |
2. Ապահովված հիպոտեկային պարտատոմսերի ապահովման միջոցների հսկողի վերաբերյալ տվյալներ Լրացվում է ֆիզիկական անձ հսկողի, իրավաբանական անձ հսկողի աշխատակցի համար 2.1 Անուն, ազգանուն, հայրանուն 2.2 Նշեք՝ o Անձնագրի տվյալները o Գործող այլ անձնագրի տվյալները (առկայության դեպքում) o Հին անձնագրի տվյալները (առկայության դեպքում) 2.3 Նշեք՝ o հանրային ծառայության համարանիշը o հանրային ծառայության համարանիշից հրաժարվելու տեղեկանքի համարը o կիրառելի չէ 2.4 Իրավաբանական անձ հսկողի համար նաև o իրավաբանական անձի գտնվելու/գործունեության վայրը o ՀՎՀՀ 3. Հավաստիացնում եմ, որ ա. սույն փաստաթղթում պարունակվող տեղեկատվությունը արժանահավատ է և ամբողջական, գիտակցում եմ, որ որևէ փաստաթղթի կամ տեղեկատվության կեղծ ներկայացումը հանգեցնում է օրենքով սահմանված պատասխանատվության բ. հսկողը (իրավաբանական անձ հսկողի դեպքում՝ նաև իրավաբանական անձ հսկողի աշխատակիցը) թողարկողից անկախ է գ. հսկողը համապատասխանում է ապահովված հիպոտեկային պարտատոմսերի հսկողի համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջներին Ամսաթիվ (օր/ամիս/տարի) Թողարկողի կառավարման մարմնի իրավասու անձի անուն, ազգանուն, ստորագրություն Ամրակցեք ստորագրության նմուշը |
ՀԱՎԵԼՎԱԾ 2
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2018 թվականի դեկտեմբերի 24-ի
թիվ 221-Ն որոշման Հավելվածի
ԱՊԱՀՈՎՎԱԾ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՍԿՈՂԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆ
ԴԻՄԵՐԵՍ
Վ Կ Ա Յ Ա Կ Ա Ն N Սույն վկայականը տրվում է
_______________________ -ին __________________________________________________ Վկայականի տրման հիմք է հանդիսանում _______________________________________ (որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը) Սույն վկայականն ուժի մեջ է մինչև _______________________________________ (որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը) որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի վավերականության ավարտը: ՀՀ կենտրոնական բանկի նախագահ` ___________________________________ «___» _____________20 թ.: |
ԴԱՐՁԵՐԵՍ
Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե վերջինիս տրման համար հիմք հանդիսացող որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրը կորցնում է վավերականությունը:
Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե անձը կատարել է այնպիսի գործողություն կամ թույլ է տվել այնպիսի անգործություն, որի հետևանքով խախտել է որակավորման, դիպլոմի կամ հավաստագրի տրամադրման և (կամ) պահպանման կանոնները:
Սույն վկայականն ուժը կորցրած է ճանաչվում, եթե համապատասխան փոփոխությունների արդյունքում տվյալ որակավորումը, դիպլոմը կամ հավաստագիրն այլևս վկայականի տրման հիմք չէ: |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|