Գլխավոր տեղեկություն
Համար
N 1394-Ա
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.12.2018-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
06.12.2018
Ստորագրող մարմին
Վարչապետի պաշտոնակատար
Ստորագրման ամսաթիվ
12.12.2018
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.12.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

   

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

   

6 դեկտեմբերի 2018 թվականի N 1394-Ա

 

ԳՈՒՅՔԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ԵՎ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածը, «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասը, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել «Կապանի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության և «Գորիսի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես նվիրատվություն հանձնվող շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների ցանկը` համաձայն N 1 հավելվածի:

2. Որպես նվիրատվություն Հայաստանի Հանրապետությանը սույն որոշման N 1 հավելվածով սահմանված ցանկում ներառված կազմակերպություններից ընդունել ցանկում ներառված վերջիններիս սեփականության իրավունքով պատկանող շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները:

3. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված շտապ օգնության ռեանիմոբիլները, շտապ օգնության գծային մեքենաները և դրանց օժանդակ սարքավորումները Հայաստանի Հանրապետությունում շտապ օգնության աշխատանքը կազմակերպելու պայմանով նվիրաբերել բժշկական կազմակերպություններին` համաձայն N 2 հավելվածով նախատեսված շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների բաշխացուցակի:

4. Սույն որոշման N 1 հավելվածում ներառված 3 շտապ օգնության գծային մեքենաները` օժանդակ սարքավորումներով հանդերձ, ամրացվում են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` հետագայում դրանք ըստ պահանջի տնօրինելու նպատակով:

5. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարին`

1) սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից երկու ամսվա ընթացքում ապահովել շտապ օգնության ռեանիմոբիլների, շտապ օգնության գծային մեքենաների և դրանց օժանդակ սարքավորումների նվիրաբերության մասին՝

ա. եռակողմ պայմանագրերի կնքումը բժշկական կազմակերպությունների և դրանց բաժնետոմսերի կառավարման լիազորություններ ունեցող կամ պետական կառավարման լիազոր մարմին հանդիսացող մարմինների հետ,

բ. երկկողմ պայմանագրերի կնքումը մասնավոր բժշկական կազմակերպությունների հետ.

2) սույն որոշման 5-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով սահմանված՝ կնքվելիք պայմանագրերում նախատեսել դրույթներ նվիրաբերված գույքը բացառապես շտապ օգնության ծառայությունների նպատակների համար օգտագործելու, դրանք տեխնիկական փաստաթղթերին համապատասխան շահագործելու, պահպանելու, սպասարկելու, սույն ենթակետում նշված պայմանները չպահպանելու դեպքում` նվիրաբերության վերացման հնարավորության մասին` սահմանելով նաև, որ գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերն իրականացվելու են բժշկական կազմակերպությունների միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

     

2018 թ. դեկտեմբերի 12

Երևան

        

    

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1394-Ա որոշման

    

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ԵՎ ԹԻՎԸ

 

NN
ը/կ

Կազմակերպության անվանումը

Շտապ օգնության գծային մեքենաների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով)
(Ջինբեյ Բրենդ, մակնիշը` SY5038XJHL-M1S1BH)

Շտապ օգնության ռեանիմոբիլների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով)
(Ջինբեյ Բրենդ, մակնիշը` SY5038XJHL-M1S1BH)

1.

«Կապանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

4

 

2.

«Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ

8

3

Ընդամենը

12

3

     

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

       

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2018 թվականի

դեկտեմբերի 6-ի N 1394-Ա որոշման

 

ԲԱՇԽԱՑՈՒՑԱԿ

 

ԲԺՇԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՆՁՆՎՈՂ ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՌԵԱՆԻՄՈԲԻԼՆԵՐԻ, ՇՏԱՊ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԳԾԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՕԺԱՆԴԱԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ

  

NN
ը/կ

Շտապ օգնության գծային մեքենաների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով)

Շտապ օգնության ռեանիմոբիլների թիվը (հագեցված օժանդակ սարքավորումներով)

Կազմակերպության անվանումը

1.

 

1

«Նորք Մարաշ ԲԿ» ՓԲԸ

2.

1

    

«Լևոն Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ

3.

1

 

«Ավիաբուժ» բժշկական կենտրոն» ՓԲԸ

4.

 

1

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն» ՓԲԸ

5.

1

1

«Գյումրու մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» ՓԲԸ

6.

1

 

«Ռուբիկ Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

7.

1

 

«Տաշիրի բժշկական կենտրոն» ՓԲԸ

8.

1

 

«Հրազդանի բժշկական կենտրոն» ՓԲԸ

9.

1

 

«Մարալիկի առողջության կենտրոն» ՓԲԸ

10.

1

 

«Իջևանի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ

11.

1

 

«Արծվաբերդի առողջության կենտրոն» ՊՈԱԿ

  

Հայաստանի Հանրապետության
վարչապետի պաշտոնակատար

Ն. Փաշինյան

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան